Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումները
Բլոգոսֆերա
Իսպանիայի Ազգային դատարանը քննություն է սկսել երգիչ Խուլիո Իգլեսիասի երկու նախկին աշխատակցուհիների բողոքի հիման վրա։
Կանայք պնդում են, որ 2021 թվականին Կարիբյան տարածաշրջանի նրա կացարաններում ենթարկվել են սեռական բնույթի բռնության և նվաստացուցիչ վերաբերմունքի։
83-ամյա երգիչը հերքում է պնդումները՝ դրանք անվանելով ամբողջությամբ կեղծ։ Դատարանն ընդգծել է, որ վարույթ սկսելը դեռ չի նշանակում բողոքների արժանահավատության կամ երգչի մեղավորության հաստատում։ Բողոք ներկայացրած երկու կանայք ցուցմունք տալու համար կանչվել են 2027 թվականի փետրվարի 3-ին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի