Ո՞վ է սպանել Քադաֆիին
Աշխարհ
«Լիբիայի Ազգային անցումային խորհրդի (ԱԱԽ) զինյալներից մեկը հայտարարել է, որ իր ջոկատն է գերեվարել Մուամար Քադաֆիին, իսկ ինքը սպանել է նրան երկու կրակոցով»,– հաղորդում է Europe1 ռադիոկայանը։
Ինչպես նշվում է՝ ռադիոկայանի թղթակիցները ինտերնետում տեսանյութ են գտել, որտեղ 22–ամյա Սանադ ալ–Սադեկ ալ–Քուրեյբի անունով մի երիտասարդ, որն իրեն անվանում է ԱԱԽ Բենգազիի ջոկատի մարտիկ, տեսախցիկի առջև ցուցադրում է Քադաֆիի մատանին և նրա արյունոտված պիջակը։
Ալ–Կուբեյրին տեսանյությում հայտարարում է, որ ինքը Քադաֆիին սպանել է, երբ մեկ այլ քաղաքի՝ Միսուրաթայի ջոկատի մարտիկները ցանկացել են բենգազիցիներից խլել գերուն։
«Ես երկու անգամ կրակեցի նրա վրա, փամփուշտներից մեկը դիպավ նրա գլխին։ Սակայն նա միանգամից չմահացավ, այլ մոտ կես ժամից»,– հայտարարել է զինյալը։
Հիշեցնենք, որ ինչպես երեկ հայտնել էր ԼՈՒՐԵՐ.com-ը «Լիբիայի փրկության ազգային ճակատ» կուսակցության անդամ Մուհամեդ Ալի Աբդալլան Twitter-ի իր բլոգում հաղորդագրություն էր տարածել, որտեղ իբրև Քադաֆիին սպանողի նշել էր իր կուսակից 18–ամյա Ահմեդ Շայբանիի անունը։
«Երիտասարդը, որ սպանել է Քադաֆիին, Ահմեդ Շայբանին է. նոր հերոս է ծնվել»,– ասվում է գրառման մեջ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ