Քադաֆիին կթաղեն անապատում
Աշխարհ
Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի մարմինը, ամենայն հավանականությամբ կթաղեն այսօր՝ հոկտեմբերի 25–ին. հայտնում է Reuters լրատվալան գործակալությունը՝ հղում անելով Լիբիայի Ազգային անցումային խորհրդի (ԱԱԽ) աղբյուրի վրա։
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ Քադաֆիի մարմինը կթաղվի Լիբիայի հարավային անապատներում։ Թաղման ծեսին կմասնակցեն հոգևորականներ։
Պատասխանելով Մուամար Քադաֆիի որդու՝ Մութասիմ Քադաֆիի մարմնի ծակատագրի մասին հարցին՝ գործակալության աշխատակցի զրուցակիցը հայտնել է, որ նրան կթաղեն հոր հետ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԼՈՒՐԵՐ.com-ը, Լիբիայի ԱԱԽ–ի ներկայացուցիչները օրերս հայտարարել էին, թե որոշում է ընդունվել՝ Քադաֆիի մարմինը հանձնել նրա հարազատներին, սակայն Reuters–ի աղբյորը նշել է, որ. «Նրա (Քադաֆիի) ցեղակիցների հետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ