«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեր աղբյուրները վստահեցնում են, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը վարչապետական մարմաջով չի տառապում եւ չի ուզում` թեկուզ ժամանակավոր, վարչապետ դառնալ։ Մինչ նրա թեկնածության շուրջ քաղաքական դաշտի ձեռք բերած կոնսենսուսը, քննարկվել են մի շարք անուններ, ընդ որում` թե՛ քաղաքական դաշտից, թե՛ հոգեւոր։ Մասնավորապես, Արման Թաթոյանի, Գրիգորի Խաչատուրովի, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի եւ այլոց անունները, սակայն քննարկումների ընթացքո...
Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հրաչյա Ղևոնդյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Պաշտպաններ՝ Արամ Վարդևանյան Ալեքսանդր Կոչուբաև Էրիկ Ալեքսանյան
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը, որը նպատակ ունի ևս մեկ անգամ կարևորել կենսաբազմազանության պահպանության և նրան սպառնացող վտանգների հարցերում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը և նորարարական որոշումների ընդունումը, որոնք կմեղմեն կորուստների վտանգը: Այս մասին հայտնում են ՇՄ նախարարությունից։ Օրվա խորհրդի` կենսաբազմազանության վերականգնման խորհրդի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Սևանի իշխան» ՓԲԸ-ի Կարճաղբյուր համայնքում տեղակայված մանրաձկան...
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը` Անվտանգության խորհրդի բաց նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը հրաժարվում է ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել Ադրբեջանի տարածքում (խմբ․ օկուպացված Արցախ) տեղադրված ականների մասին՝ չնայած հակամարտության ավարտին։ Նա նշել է, թե դրանով Հայաստանը, իբր, «միտումնավոր ձգձգում է տարածքների վերականգնման և հարյուր հազարավոր տեղահանված անձանց իրենց տները վերադարձնելու գործընթացները»։
Անդրադառնալով Տավուշում տարվող այսպես կոչված սահմանագծման, սահմանազատման գործընթացին` փաստում ենք, որ թե՛ խորհրդային, թե՛ հետխորհրդային տարիներին Կիրանցը ոչ մի անգամ սահմանակից չի եղել Ադրբեջանին (այսինքն` Ադրբեջանի հետ չի ունեցել ընդհանուր սահման), եղել է սահմանամերձ բնակավայր: Այս մասին ասվում է ԱԱԾ պահեստազորի սպաների միության տարածած հայտարարության մեջ։ «Նույնն է իրողությունը նաև Ջողազի ջրամաբարի պարագայում, որը նախագծվել ու կառուցվել է Հայաստանի բյուջեով: Այս ամենը վավերացված է ԽՍՀՄ կառավարության կողմից հրատարակված...
Ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրաժեշտի արարողությանը մասնակցում է շուրջ 60 օտարերկրյա պատվիրակություն։ Արարողությունը տեղի է ունենում Թեհրանում՝ Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի ներկայությամբ: Ավելի քան 10 պատվիրակություններ ներկայացված են պետությունների ղեկավարների մակարդակով, 20-ը՝ նախարարների, իսկ մյուսները՝ տարբեր մակարդակներով, այդ թվում՝ խորհրդարանի ղեկավարների, հատուկ պատվիրակների և այլն։ Որոշ երկրների ղեկավարներ, օրինակ՝ Թունի...