«Ատլետիկոն» հրաժարվել է վաճառել Մորատային «Յուվենտուսին»․ Marca
ՍպորտՄադրիդի «Ատլետիկո» ֆուտբոլային ակումբը մերժել է Թուրինյան «Յուվենտուսի» առաջարկը 50 միլիոն եվրոյով հարձակվող Ալվարո Մորատային ձեռք բերելու մասին, հայտնում է Marca-ն: Ինչպես նշում է թերթը, իսպանական ակումբը պատրաստ է բաց թողնել 27-ամյա իսպանացի ֆուտբոլիստին 150 միլիոն եվրոյի դիմաց, սակայն կորոնավիրուսային համաճարակի համատեքստում այս տարբերակը հնարավոր չէ: Առաջարկն արվել է «Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյի պնդմամբ, որը նախկինում Մորատայի հետ խաղում էր իտալական թիմում:
2019/20 մրցաշրջանում Մորատան վարձավճարով հանդես է եկել «Ատլետիկոյում», 44 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ: Հարձակվողը պաշտպանել է «Յուվենտուսի» գույները 2014-2016 թվականներին: