Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, անվանի գիտնական և ազգային բարերար տիար Նուբար Աֆեյանին։ Հանդիպմանը ներկա էր Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց տիար Նուբար Աֆեյանի Հայաստան և Մայր Ա...
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է ՎԶԵԲ տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։ Դեռևս 2000 թվականին Երևանն ու Քիշնևը դարձել են քույր քաղաքներ։ Այժմ հաստատման փուլում է երկու մայրաքաղաքների համագործակցության համաձայնագիրը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսին: Վարչապետը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և գոհունակություն հայտնել Հայաստան-ԵՄ համագործակցության մակարդակից: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման կարևորությունն ու ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ կյանքի կոչումը: Վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանայի...
«Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատել»։ «Ռուսաստան – Իսլամական աշխարհ. Կազանֆորում» համաժողովի շրջանակներում լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Սա ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատել»,- ասել է նա՝ պատասխանելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը դադարեցնելու մասին հարցին։
Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգեց Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ինչպես հայտնել ենք, այսօր վաղ առավոտից Բաքվի դատարանը քննում է Արցախից առևանգված Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգման հարցը։ Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի կողմից առևանգվել է նախորդ տարվա սեպտեմբերին՝ Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հաքարիի ապօրինի անցակետից։
Երկրում շարունակվող համաժողովրդական ընդվզումների ֆոնին Նիկոլ Փաշինյանը բաց չի թողել առիթը՝ մեկնելու հերթական գործուղման, այս անգամ՝ Կոպենհագեն, և ճամարտակել Հայաստանում ժողովրդավարության և եվրոպական «հեռանկարի» մասին: Քանիցս ապացուցել եմ, որ այդ լոլոներն իրականության հետ որևէ աղերս չունեն. Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում: Ավելին, եվրոպական քաղաքականության գալիք տարիների հորիզոնում ոչ մի հայկական եռագույն չի նշմարվում: Այս գեոպոլիտիկ իրականությունը ևս մեկ անգամ հաստատելու և Նիկոլի վտանգավոր փուչիկը պայթ...