Բակո Սահակյանը ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին։
Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։
Երկրի ղեկավարը պահանջված է համարել նման քննարկումները, որոնք դարձել են ավանդական։
Հանդիպմանը մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։