Սեպտեմբերի 22-27-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբելայի բարձր մակարդակի քննարկումներին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարարը մասնակցելու միջոցառումների՝ հանդես գալով ելույթներով: Նախատեսված են հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Քննարկումները կկենտրոնանան ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերում համագործակցության խթանման, ինչպես նաև գլոբալ ու տարածաշրջանահի...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներ կունենա Ապագայի գագաթնաժողովում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, նախատեսված են երկկողմ մի շարք հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ: ...
Լուրեր.com-ի տեղեկություններով այսօր՝ սեպտեմբերի 21-ին, հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Հովտաշեն բնակավայրի վարչական ղեկավար, ՔՊ-ական Սեյրան Փիլոսյանին։ Ըստ տեղեկությունների, Փիլոսյանը մեղադրվում է փողերի յուրացման մեջ։ Հիշեցնենք, որ Փիլոսյանը երկար տարիներ եղել է Հովտաշենի գյուղապետը, ով 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ՔՊ ցուցակով։ Հեղինակ` Սևակ Հովհաննիսյան
Իրանը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում։ Այս մասին ասված է Հայաստանում Իրանի դեսպանության տարածած շնորհավորական ուղերձում։ «Հայաստանի Հանրապետության անկախությունը ճանաչելուց ի վեր երկու երկրների հարաբերությունները զարգացել ու ամրապնդվել են՝ հիմնվելով խաղաղ գոյակցության, փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների շահերի վրա։ Մենք վճռական ենք պաշտպանելու այս ջերմ և բարեկամական հարաբերությունները և, օգտագործելով բոլոր առկա կարողությունները, զարգացնելու դրանք՝ ի շահ երկու ժողովուրդների»,-...
Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ուղերձ է հղել համայն հայությանը ՀՀ Անկախության օրվա առթիվ։ Ուղերձը կից․ «Անկախությունը ոչ հռչակագիր է, ոչ էլ` որոշում: Անկախությունն ազգային գիտակցություն է, նոր կյանքի կոչնակ, որ մեր հոգիներում և էության մեջ հավերժորեն իր կամքն է հնչեցնում»:
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ուղերձը ՀՀ անկախության օրվա կապակցությամբ․ «Այսօր 21 Սեպտեմբեր է. Հայաստանի Հանրապետութեան անկախութեան օրն է. այլ խօսքով, սովորական օր չէ՛, պէտք չէ՛ ըլլայ իւրաքանչիւր հայու եւ ողջ հայութեան համար։ Մեր պատմութեան ընթացքին Հայաստանի անկախութեան համար պայքարեցանք, ստեղծագործեցինք, նոյնիսկ արիւն թափեցինք այն խոր գիտակցութեամբ, որ անկախութիւնը Աստուածատուր իրաւունք է եւ, հետեւաբար, սրբազան արժէք է եւ անոր անվթար պահպանումը ու պաշտպանութիւնը պարաւորութիւնն է իւրաքանչիւր հայու։ Այսօր, երբ ...