Արցախի Ազգային ժողովի նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի
Արցախ![Արցախի Ազգային ժողովի նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի](/timthumb.php?src=disc/19-09-20/a45f0cd440a2cb12214192c4beecef77.jpg&w=780)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է. «Հարգելի ՛ հայրենակիցներ
2022թ.-ի մայիսի 9-ին, բերդաքաղաքի ազատագրման 30-ամյակի առթիվ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի:
Ուրախ եմ, որ Խորհրդարանի ամբիոնից շաբաթներ առաջ հնչեցրած առաջարկիս ի պատասխան արդեն ստացել եմ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Արդարություն» խմբակցությունների դրական արձագանքը: Կարծում եմ՝ ԱԺ մյուս խմբակցությունները ևս կմիանան իրենց գործընկերների դիրքորոշմանը:
Շուշի կատարած աշխատանքային այցիս ընթացքում տեղում քննարկել ենք այն հնարավորությունը, որ Խորհրդարանին հատկացվի ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքը, որի շինաշխատանքները, հանձնարարականիս համաձայն, կվերսկսվեն շուտով:
Կարծում եմ՝ որոշումն ունի ինչպես քաղաքական ու կիրառական, այնպես էլ մեր պատմական ու հաղթական քաղաքը յուրովի վերարժևորելու խորհրդանշական նշանակություն»:
![](disc/19-09-20/51f0e3186883dc966b635e0d3e6e2615.jpg)
![](disc/19-09-20/149378b62a728917b3d8264bfd7bd97f.jpg)
![](disc/19-09-20/1862752af3062d03228830da769a821e.jpg)
![](banners/armflix.jpg)