Խոշոր հրդեհ Երեւանի Վանթյան փողոցի երեք տան ընդհանուր տանիքում․ տարհանվել է 9 քաղաքացի
Արտակարգ ՊատահարՀունվարի 6-ին, ժամը 00:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վանթյան փողոցի տներից մեկի տանիքում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանթյան փողոցի թվով երեք տան ընդհանուր տանիքում (մոտ 600 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։09-ին, մարվել՝ 01։35-ին։ Այրվել են Վանթյան փողոցի տներից մեկի ձեղնահարկը՝ մոտ 10 քմ, այնտեղ կուտակած ծառի ճյուղեր՝ մոտ 2 խմ, երկրորդ տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 6 գմ և երրորդ տան տանիքը՝ մոտ 60 քմ։
Փրկարարները տարհանել են 9 բնակչի։
![](disc/06-01-21/9e3d1c1c77eb58a36a5467b210365260.jpg)
![](disc/06-01-21/42d8a6f960f0a603806868a87935f159.jpg)
![](disc/06-01-21/3fba87e798c8509ee8500429ab301f80.jpg)
![](disc/06-01-21/d7f9897f1f29d22c61e5f8b8440f62e6.jpg)
![](disc/06-01-21/5da4390e07ddb7b2fe25537fac276391.jpg)
![](disc/06-01-21/b8db06f31afa893233b4502af87cd887.jpg)
![](disc/06-01-21/27d306c23a5ca12d3cc2cb3e3028d293.jpg)
![](disc/06-01-21/be3e31e52cae3ca7650f5b876bdd0ce3.jpg)
![](banners/armflix.jpg)