Ես պատկերացնում եմ, թե ինչու է դավաճան իշխանությունը սեփական ժողովրդից թաքցնում գերիների թիվը. Նարեկ Մանթաշյան
Բլոգոսֆերա![Ես պատկերացնում եմ, թե ինչու է դավաճան իշխանությունը սեփական ժողովրդից թաքցնում գերիների թիվը. Նարեկ Մանթաշյան](/timthumb.php?src=disc/20-01-21/2926d4fb7cd2554a463fa5be762607cd.jpg&w=780)
Ակնհայտ է, որ գերիների թիվը հաշվելն անհնար երևույթ չէ, գուցե կան չնչին շեղումներ, բայց միջազգային առաքելություն իրականացնող կառույցների համար ընդհանուր թիվը վաղուց հասանելի է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը:
«Կարճ մի քանի չոր փաստ համադրենք
Ակնհայտ է, որ գերիների թիվը հաշվելն անհնար երևույթ չէ, գուցե կան չնչին շեղումներ, բայց միջազգային առաքելություն իրականացնող կառույցների համար ընդհանուր թիվը վաղուց հասանելի է:
Ակնհայտ է, որ գերիների թվին տիրապետում են Միջազգային կարմիր խաչը, Ադրբեջանի կառավարությունը, միջնորդ երկրները, ՀՀ կառավարությունը, ու միակ սուբյեկտը, որից քողարկվում է այդ չարաբաստիկ ինֆորմացիան` Հայաստանի ժողովուրդն է:
Հիմա հարց. Իմաստը ո՞րն է թաքցնել, եթե թշնամի Ադրբեջանը տիրապետում է այդ թվին, ու՞մից են թաքցնում, ի՞նչ իմաստ ունի գաղտնի պահել այդ թիվը:
Չէ, ինձ ճիշտ հասկացեք, ես պատկերացնում եմ, թե ինչու է դավաճան իշխանությունը սեփական ժողովրդից թաքցնում գերիների թիվը, պարզապես ապշել կարելի է սրանց սրբապղծության աստիճանից»:
![](banners/armflix.jpg)