ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին անհայտ անձիՆք ոստիկան ներկայանալով բերման են ենթարկել՝ տանելով անհայտ ուղղությամբ Կիրանցի երկու բնակչի վերջնաժամկետ է տրվել. նրանց սեփականությունը հանձնում են Ադրբեջանին ԵՄ-ի հատկացրած 270 մլն-ի իրացման պլան ունե՞նք արդեն, նպատակներից մեկը ԵՄ շուկա մուտք ունենալն է (տեսանյութ) Կիրանցից առաջ հանդիպել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ՀԱԿ-ից այս ընթացքում խորհուրդներ են տվել, ես ընդունել եմ. Սրբազան Շարժումն ունի թափ հավաքելու մեծ պոտենցիալ, եթե չանենք կոպիտ սխալներ, հենց այդպես էլ լինելու է․ Վահե Հովհաննիսյան Արևիկ Պետրոսյանին հեռացրել են խմբակցությունից Առաջարկում եք պատերա՞զմ, թե՞ ոնց. Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը Հանրապետության նախագահին 2018թ. շարժման օրերին եմ տեսել, ձեռ էր առնում վարչապետին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կրակն ընկա՞նք, որ ԼԳԲՏ համայնքից չենք, ինչո՞ւ ՄԻՊ-ը մեզ էլ չի ընդունում լրագրողների ներկայությամբ (տեսանյութ) Դուք սպասարկում եք իշխող խմբակի շահերը. Գառնիկ Դանիելյանը՝ ՄԻՊ-ին (տեսանյութ) 

«Վիրավոր Արցախը չի ծնկելու». Հրանուշ Հակոբյան

Բլոգոսֆերա

Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Վիրավոր Արցախը չի ծնկելու

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի բոլոր անդամներին, Հարավային Ավստրալիայի հայկական մշակութային միությանը,

Սիրելի Հայկին և Էմիլին,

Մեզ միշտ ոգևորել է Ավստրալիայի հայ համայնքի, տարբեր նահանգներում ապրող մեր հայրենակիցների, նրանց կողմից ստեղծված կառույցների արդյունավետ և հետևողական աշխատանքը, որոնք, համախմբված Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդյայի թեմի շուրջ, իրենց գործունեությունը նպատակաուղղել են հայապահպանության անչափ կարևոր գործին՝ երիտասարդության մեջ սերմանելով ազգասիրության և հայրենասիրության հունդեր։

Ուրախ ենք արձանագրել, որ Հարավային Ավստրալիան Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչած և բնիկ հայերի հայրենիք ներխուժելու համար Ադրբեջանին ու Թուրքիային դատապարտած երկրորդ ավստրալիական նահանգն է: Ճանաչման բանաձևն ընդունվել է նահանգային խորհրդարանում։

Ձեր հետևողական, ազգաշահ գործունեության շնորհիվ պատերազմի ծանր օրերին Հարավային Ուելս նահանգի Խորհրդարանը, այսօր էլ Հարավային Ավստրալիայի խորհդրարանը ճանաչեցին Արցախի ինքնորոշման իրավունքը և միացան նահանգային և քաղաքային այն խորհրդարաններին ու խորհուրդներին, ովքեր օժանդակում են Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի օրինական գործընթացին։ Այս բանաձևն առավել կարևոր է, քանզի երեք ամիս առաջ թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմն Արցախում իրականացրեց ցեղասպանություն՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և կատարելով պատերազմական հանցագործություններ, կիրառելով արգելված զենք ու զինամթերք, ֆոսֆորային անձրև տեղալով անտառների և այնտեղ պատսպարված հայերի վրա, գերության մեջ պահելով մեր հարյուրավոր զինվորների ու քաղաքացիների։ Զոհվեցին, վիրավորվեցին ու հաշմվեցին հազարավոր երիտասարդներ, հայրենազրկվեցին և փախստական դարձան տասնյակ հազարավոր արցախցիներ։ Այժմ էլ, շարունակելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների ոտնահարումը, թշնամին ոչնչացնում է հայկական ճարտարապետական հուշարձանները, եկեղեցիներն ու գերեզմանատները․․․

Այո՛, պանթուրքական ազգայնականների նպատակն է Արցախում իրականացնել էթնիկ զտումներ, և միայն միջազգային հանրությունը, մեր ռազմավարական գործընկերները, հայ ժողովրդի վճռական գործողություններն ու պառլամենտականների միասնական և հուժկու պայքարը կարող է կանգնեցնել հանցագործին, արգելել ուժի կիրառման ամեն մի փորձ և պետական, քաղաքական, միջազգային բոլոր ատյաններում ճանաչել ազգի ինքնորոշման իրավունքի իրացման համար ոտքի ելած արցախահայության արդար իրավունքները՝ այն հավատով ու վստահությամբ, որ վիրավոր ու արնածոր Արցախը չի ծնկելու, այլ, Գողգոթայի ճանապարհն անցնելով, վերածնվելու է․․․

Խորին երախտագիտություն եմ հայտնում Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբին, նրա գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանին, Հարավային Ավստրալիայի հայկական մշակութային միությանը, միության նախագահ Էմիլ Դավիդյանին, ողջ հայ համայնքին՝ ազգօգուտ գործունեության, արդեն երկու նահանգային խորհրդարաններում Արցախի ինքորոշման իրավունքը ճանաչելու և Թուրքիային ու Ադրբեջանին նրանց ցեղասպան գործողությունների համար դատապարտելու ակտիվ ջանքերի համար։

Առանձնահատուկ երախտագիտություն եմ հայտնում բանաձևի հեղինակներին և նահանգային պառլամենտի բոլոր անդամներին, ովքեր միաձայն ընդունեցին Արցախյան Բանաձևը։

Շնորհակալություն»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ծանրորդները նախապատրաստվում են ՕԽ-ին ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին անհայտ անձիՆք ոստիկան ներկայանալով բերման են ենթարկել՝ տանելով անհայտ ուղղությամբԿիրանցի երկու բնակչի վերջնաժամկետ է տրվել. նրանց սեփականությունը հանձնում են Ադրբեջանին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների խաղային համարները Սլովենիայի դեմ խաղում Մեր Ավետիսյան Ժորային ճանապարհից նորից գողացան․ Սրբազանին տեղեկություն փոխանցեցին (տեսանյութ) ԵՄ-ի հատկացրած 270 մլն-ի իրացման պլան ունե՞նք արդեն, նպատակներից մեկը ԵՄ շուկա մուտք ունենալն է (տեսանյութ) Գնել Սանոսյանի մայրը առանձնատուն է կառուցում․ Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է սկսել․ «Հետք» Վարչապետն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենին Վաղը Վարդենիս ենք գնալու, Սոթքում հանրահավաք ունենք 18.00-ին. Բագրատ սրբազան (տեսանյութ) Կիրանցից առաջ հանդիպել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ՀԱԿ-ից այս ընթացքում խորհուրդներ են տվել, ես ընդունել եմ. ՍրբազանՇարժումն ունի թափ հավաքելու մեծ պոտենցիալ, եթե չանենք կոպիտ սխալներ, հենց այդպես էլ լինելու է․ Վահե Հովհաննիսյան Ադրբեջանցի գիտնականը 300 տարով հետ է տարել պատմական հայտնի իրադարձությունը՝ կատարելով կեղծում Բողոքի ակցիայի 19-ամյա մասնակիցը կալանավորվել է՝ ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար Արևիկ Պետրոսյանին հեռացրել են խմբակցությունից Հովհաննես Ազոյանն ո՞վ ա, վայ, լավ էլի, նման անուններ մի տվեք. Սրբազանը՝ լրագրողին (տեսանյութ) Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպանին ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծված ադամանդանման քարեր (տեսանյութ) Հունիսի 9-ին մեծ հանրահավաք է սպասվում, անպայման Վարդենիս ենք գնալու, եթե հասցնենք՝ Սյունիք էլ (տեսանյութ) Առաջարկում եք պատերա՞զմ, թե՞ ոնց. Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանըՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հիանալի անձնական հարաբերություններ ունենք. Արարատ ՄիրզոյանՀանրապետության նախագահին 2018թ. շարժման օրերին եմ տեսել, ձեռ էր առնում վարչապետին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Որքան կլինեն հունիսին սպասվող առավելագույն ջերմաստիճանները ՀՀ ողջ տարածքում․ Սուրենյան 1 օրում բացահայտվել է հանցագործության 50 դեպք Հունիսի 7-ից սկսած՝ Սև ծովի շրջաններից ՀՀ-ին է մոտենում հերթական ցիկլոնը, որը բավականին ակտիվ է լինելուՄԻՊ-ը չի սպասարկում հայ ժողովրդի շահերը, ոստիկանները մարդու գլուխ են ջարդում, ու՞ր է ՄԻՊ-ը (տեսանյութ) Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում մայիս ամսին ծնվել է 108 երեխա Կրակն ընկա՞նք, որ ԼԳԲՏ համայնքից չենք, ինչո՞ւ ՄԻՊ-ը մեզ էլ չի ընդունում լրագրողների ներկայությամբ (տեսանյութ) Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասնագետները հերթական շրջայցն են իրականացրելԴուք աշխարհի ամենալավ ընդդիմությունն եք. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Քաղաքացիները փորձեցին ՄԻՊ թեժ գծի միջոցով կապ հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի հետՍամվել Ծառուկյանի պարզաբանումը. armdayՀարկային փաստաթղթերի տվյալներով՝ հարկ վճարողներն իրականացրել են 59.9 մլն գործարք Դուք սպասարկում եք իշխող խմբակի շահերը. Գառնիկ Դանիելյանը՝ ՄԻՊ-ին (տեսանյութ) Անահիտ Ավանեսյանն այցելել է Լոռի Ցանկացածի հետ կվիճեմ ու կապացուցեմ՝ ՀՀ իշխանությունը կապ չունի ժողովրդավարության հետ. Պետրոսյան (տեսանյութ)Աճարկուտում ճանապարհի կողքի պատերն են քանդում արդեն. Կարեն Ղազարյան (տեսանյութ) Երկաթուղու ութ ավերված հատվածներից երկուսը վերականգնվել են. «Հարավկովկասյան երկաթուղ» ընկերություն Իշխանության համար ոստիկանի վահանը՝ ժեշտի կտորը, ավելի բարձր արժեք է, քան մարդու իրավունքը. Վարդանյան (տեսանյութ) Ես պատրաստ եմ ցանկացած պաշտոնյայի հրապարակային ապացուցել, որ իրենք ժողովրդավարության հետ կապ չունեն. Սուրեն Պետրոսյան ՄԻՊ-ը կընդունի Սրբազանին և ևս 3 քաղաքացու՝ առանց ԶԼՄ ներկայացուցիչների․ խոսնակ ԵՄ-ից փամփուշտ ստանալ չենք ակնկալում, խոսքը ոչ մահաբեր զենքի մասին է. ԱԳ նախարար (տեսանյութ) Բա մեզ «թուրք, պիղծ» էիք ասում, երբ ԼՂ-ի ինքնավարության մասին էինք խոսում. Միրզոյանը՝ Մինասյանին (տեսանյութ)Որտե՞ղ է ՄԻՊ-ի գնահատականը ԱԳՆ-ի դիմաց ոստիկանության բիրտ ուժի կիրառման վերաբերյալԽնդրում եմ հայերի և անձամբ իմ անունից զորակցության խոսքեր փոխանցել Արթուր Չիլինգարովի ընտանիքինԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՔաղաքացիներն ամենուր ողջունում են Բագրատ Սրբազանին ու երթի մասնակիցներին (տեսանյութ) Երևանն Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ակնկալում է կոնկրետ պայմանավորվածությունների իրականացում. Միզոյան (տեսանյութ)Էդ մարդիկ կիսել են հայրենիքս, չեմ կարող անտարբեր լինել. Բագրատ սրբազան (տեսանյութ) Կարո՞ղ եք կողմնորոշվել՝ մեռնել ու տարածքներ գրավե՞լ, թե՞ չզոհվել. չեմ հասկանում. Արարատ Միրզոյան (տեսանյութ)Նախկին նախագահներից հանդիպել եմ միայն Սերժ Սարգսյանի հետ. մյուսների հետ առիթ չի եղել. Բագրատ սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված