ՏՄՊՊՀ նախագահը ԱՊՀ-ում ներկայացրել է մրցակցային քաղաքականության ոլորտի մասին զեկույց
Տնտեսություն![ՏՄՊՊՀ նախագահը ԱՊՀ-ում ներկայացրել է մրցակցային քաղաքականության ոլորտի մասին զեկույց](/timthumb.php?src=disc/23-04-21/87731eac1ae2ded16584bdd1de19cf35.jpg&w=780)
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր մասնակցել է ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 52-րդ նիստին, որն անցկացվել է տեսահամաժողովի ձևաչափով: Այս մասին հայտնում են ՏՄՊՊՀ-ից։
ՏՄՊՊՀ նախագահը հանդես է եկել ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ-ում մրցակցային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների վերաբերյալ զեկույցով:
Գեղամ Գևորգյանը մասնավորապես մանրամասնորեն ներկայացրել է նոր կորոնավիրուսային համավարակի ընթացքում հանձնաժողովի իրականացրած միջոցառումները, անդրադարձ է կատարել վարչական վարույթների ընդհանրական ցուցանիշներին, օրենսդրական ոլորտում իրականացված բարեփոխումներին և այլ հարցերի:
Նիստի ընթացքում ներկայացվել են զեկույցներ խորհրդի նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի, ԱՊՀ 30-ամյակին նվիրված հարցերի, անբարեխիղճ մրցակցության ոլորտում իրավակիրառ պրակտիկայի, պետական գնումներում պայմանավորվածությունների բացահայտման և կանխարգելման, ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրության շտաբի գործունեության և օրակարգային այլ թեմաների շուրջ:
![](banners/armflix.jpg)