Շաքարավազի շուկայում պակասուրդ առկա չէ. ՏՄՊՊՀ
Հասարակություն![Շաքարավազի շուկայում պակասուրդ առկա չէ. ՏՄՊՊՀ](/timthumb.php?src=disc/07-07-21/e480beb8e9b17a27b1d5a2fd24a04159.jpg&w=780)
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«ՄՊՀ. շաքարավազի շուկայում պակասուրդ ևս առկա չէ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ ուսումնասիրել է նաև շաքարավազի ոլորտում հնարավոր պակասուրդի հարցը և հայտնում է, որ շաքարավազի շուկայում առկա չէ պակասուրդ: Հայտնում ենք, որ բնականոն հունով ընթանում է ներմուծման գործընթացը և արդեն իսկ ներմուծվել են շաքարավազի նոր խմբաքանակներ և իրականացվել է մեծածախ վաճառք:
Նաև տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովի աշխատակազմը կապ է հաստատել մարզպետարանների, խոշոր քաղաքների համապատասխան ստորաբաժանումների հետ, որոնք հավաստիացրել են, որ մանրածախ ցանցերում շաքարավազի պակասուրդ չի նկատվել:
Հանձնաժողովը շարունակում է հետևել շուկայում տեղի ունեցող զարգացումներին»:
![](banners/armflix.jpg)