Ես համաձայն չեմ, որ Հայաստանում համակարգեր են փոխվել, փոխվել են միայն մարդիկ. Սամվել Կարապետյան
Քաղաքական![Ես համաձայն չեմ, որ Հայաստանում համակարգեր են փոխվել, փոխվել են միայն մարդիկ. Սամվել Կարապետյան](/timthumb.php?src=disc/20-09-21/a6e9df3cf2797ba3ce208e805a4e55d4.jpg&w=780)
Ես համաձայն չեմ, որ Հայաստանում համակարգեր են փոխվել, փոխվել են միայն մարդիկ: Այս մասին սեպտեմբերի 20-ին «Armenian Business Forum»-ի ժամանակ ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ եւ հիմնադիր Սամվել Կարապետյանը:
«Կարծում եմ, որ այս առումով ոչինչ չի փոխվել: Եւ նախկին իշխանություններն էին հարմարավետ բիզնեսի համար, եւ նոր իշխանություններն են, կարծում եմ, հարմարավետ»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ գործարարները պետք է զբաղվեն իրենց գործով եւ չվազեն իշխանության հետեւից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Երեւանում անցկացվել է «Armenian Business Forum»-ը, որին մասնակցել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
![](banners/armflix.jpg)