Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 63֊ի (լուսանկարներ)
Լուսանկարներ![Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 63֊ի (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/16-10-21/89c93d308eadf5e928918bb5b956ed06.jpg&w=780)
Աֆղանստանի Կանդահար քաղաքի շիական մզկիթում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 63-ի, ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղական հիվանդանոցներից մեկի աղբյուրը: Եվս 83 մարդ վիրավորվել է, հավելել է աղբյուրը:
Պայթյունը տեղի է ունեցել մեկ օր առաջ: Ըստ ՌԻԱ Նովոստիի աղբյուրի՝ հարձակումը կատարել են երեք մահապարտներ, ևս մեկը կրակ է բացել շենքի մոտ: ԶԼՄ-ների տվյալներով՝ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
Մեկ շաբաթ առաջ Կունդուզ նահանգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով՝ զոհվել էր առնվազն 120 մարդ, 150-ը վիրավորվել: Մինչ այդ՝ երկու պայթյուն էր որոտացել Աֆղանստանում`Քաբուլի Իդգահ մզկիթում և երկրի արևելքում` Ջալալաբադի կրոնական դպրոցում: Առաջին դեպքում զոհվել էր 12 մարդ, վիրավորվել՝ 32 -ը, երկրորդում՝ 7 մարդ էր զոհվել, ևս 15-ը վիրավորվել էր:
![](disc/16-10-21/0c8ebc6718a3bd1affc863212b9c777a.jpg)
![](disc/16-10-21/a2e87c23c5c49b0ae1c0790bfa1266e5.jpg)
![](disc/16-10-21/21a2c4bd8388c396439ad51509befbba.jpg)
![](disc/16-10-21/3e89fcf7192ae65a9057e5007045fc20.jpg)
![](banners/armflix.jpg)