Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հանդիպում ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի․ Պեսկով
Համաշխարհային Մամուլ![Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հանդիպում ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի․ Պեսկով](/timthumb.php?src=disc/17-11-21/6bbc7c56cdbf863884b373a43a183589.jpg&w=780)
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հանդիպում ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի, սակայն դրա համար պետք է ունենալ բոլոր կողմերի համաձայնությունը, չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, ինչ-որ փուլում նման շփումները անհրաժեշտ կլինեն, բայց որպեսզի դրանք հնարավոր լինեն, դրա համար անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,- ասել է Պեսկովը։
![](banners/armflix.jpg)