Նա, մասնավորապես, նշել է. «Անկլավականների» համար սա տուն չէ, այլ պարզապես արոտավայր կամ հողատարածք։
Մենք այսօր գտնվում ենք հենց այս վայրում և ընտրություն ենք կատարել մեր ուխտի պատարագը մատուցել այս չքնաղ տաճարում՝ վկայելու համար, որ սա մեր տունն ու Հայրենիքն է, և մենք այս գծից այն կողմ գնալու, սողալու, փախչելու իրավունք չունենք, որքան էլ կամենան թղթով մեզ դա պարտադրել։
Սա իմ տունն է, սա մեր տունն է․ այստեղ է կառուցված մեր տունը (Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի – խմբ․) 7-րդ դարից ի վեր»։