Բա մեզ «թուրք, պիղծ» էիք ասում, երբ ԼՂ-ի ինքնավարության մասին էինք խոսում. Միրզոյանը՝ Մինասյանին (տեսանյութ) Խնդրում եմ հայերի և անձամբ իմ անունից զորակցության խոսքեր փոխանցել Արթուր Չիլինգարովի ընտանիքին Երևանն Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ակնկալում է կոնկրետ պայմանավորվածությունների իրականացում. Միզոյան (տեսանյութ) Կարո՞ղ եք կողմնորոշվել՝ մեռնել ու տարածքներ գրավե՞լ, թե՞ չզոհվել. չեմ հասկանում. Արարատ Միրզոյան (տեսանյութ) Առողջական հարցերով էի բացակայում, որևէ պառակտում չկա, սա մեր բոլորի շարժումն է. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Արթուր Չիլինգարովին (լուսանկարներ) Աստղագուշակ հունիսի 4-ի համար Շիրակում ավտոմեքենան ամբարձիչի վրայից ընկել է 36-ամյա տղամարդու վրա. նա տեղում մահացել է Փաշինյանն ինքն է իր ծննդյան օրը զանգահարել Պուտինին. «Փաստ» ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանն աջակիցների հետ հանդիպման է գնում «շատ կարեւոր մարդու հետ» 

«Անպիտան» հրթիռներ ձեռք բերելու համար չէ, որ Դավիթ Տոնոյանը ենթարկվում է քրեական հետապնդման. փաստաբաններ

Իրավունք

«Անպիտան» հրթիռներ ձեռք բերելու համար չէ, որ Դավիթ Տոնոյանը ենթարկվում  է քրեական հետապնդման: Այս մասին հայտարարություն է տարածել Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը:

Հայտարարությունում նշվում է.

«1/ Ինչպես հայտնել ենք նախկինում, մեր կողմից միջնորդություն էր ներկայացվել քննիչին՝ քրեական գործով Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը մերժվել էր: Այն բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին: Ստացել ենք նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշումը բողոքը մերժելու մասին, որն ուսումնասիրելով պաշտպանության կողմը եկել է վերջնական եզրահանգման, որ դատախազությունը ևս դարձավ վերջին 4 ամիսների ընթացքում իրականացվող ապօրինության մեղսակիցը:

Դատախազը բողոքը մերժելու մասին որոշման մեջ տվել է ձևակերպումներ, որոնք չեն բխում քրեական գործի նյութերից: Մասնավորապես՝ որոշմամբ նշվել է, որ այդ սպառազինությունն արտադրող երկրի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկի հրամանատարի տեղակալի ցուցումը (որի հիման վրա հաշվարկվել է հրթիռների պահպանման ժամկետները) ՀՀ ԶՈՒ և ՀՀ ՊՆ համար հանդիսանում է ղեկավար փաստաթուղթ, և իբր այդ մասին նշել է ՀՀ գլխավոր շտաբի պետը ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված իր զեկուցագրերից մեկում: Մինչդեռ, նախ քրեական գործում չկա նման փաստաթուղթ՝ զեկուցագիր, որում ՀՀ գլխավոր շտաբի պետը նշած լինի այդ ցուցումի՝ ղեկավար փաստաթուղթ լինելու հանգամանքի մասին: Բացի այդ, ինչպե՞ս կարող է մեկ այլ պետության ԶՈՒ ստորաբաժանումներից մեկի հրամանատարի տեղակալի ցուցումը ՀՀ ՊՆ կամ ՀՀ ԶՈՒ համար լինել ղեկավար փաստաթուղթ, եթե անգամ այդ մասին զեկուցագրում նշած լինի գլխավոր շտաբի պետը:

Ո՛չ քննիչը, ո՛չ դատախազը չեն ցանկացել ուշադրություն դարձնել այն փաստին, որ նույն քրեական գործում առկա մեկ այլ ապացույցի համաձայն՝ 2013թ. արտադրող երկրի ԶՈՒ-ում շրջանառության մեջ է դրվել մի փաստաթուղթ, որով սահմանվել են հրթիռների պահպանության նոր ժամկետներ՝ 10 տարով ավելի երկար, քան նախկինում, որի պարագայում ձեռք բերված հրթիռները գտնվել են պահպանության ժամկետների մեջ:

2/ Շարունակում ենք պնդել, որ Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքն ավելի քան անհիմն է և չի բխում քրեական գործի նյութերից: Մասնավորապես՝ մեղադրանքի որոշման մեջ նշվել է, թե իբր հրթիռները ձեռք են բերվել շուկայականից էականորեն թանկ գնով: Այնինչ, քրեական գործով անգամ հաստատվել է, որ 2018թ. կատարված գնման ժամանակ գինը մեկ միավոր հրթիռի հաշվով  եղել է 100 ԱՄՆ դոլարով ավելի էժան, քան մինչ այդ նույն ապրանքատեսակից կատարված գնումը: Ընդ որում, ռազմական նշանակության արտադրանքը չի հանդիսանում բորսային ապրանք, այն չի կարող ունենալ շուկայական գին, առաջարկ-պահանջարկ հարաբերակցությունից, փոխադրման և այլ հանգամանքներից ու դժվարություններից կախված՝ այն կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել: Բացի այդ, քրեական գործով հաստատվել է նաև, որ ձեռքբերումից առաջ այդ նույն հրթիռները որպես գրավ վերցված են եղել 100 ԱՄՆ դոլարով ավելի թանկ գնով, քան 2018թ. ձեռքբերման գինն է: Նման պայմաններում Դավիթ Տոնոյանին մեղադրում են շուկայական արժեքից էականորեն թանկ գնով հրթիռներ ձեռք բերելու համար, և դա այն պայմաններում, երբ անգամ քրեական գործով պատշաճ կերպով պարզված չէ, թե որքան կարող էր լինել դրանց շուկայական գինը:

Նույն այդ մեղադրանքում նշված է, թե իբր հրթիռները ձեռք են բերվել՝ հաշվի չառնելով ՀՀ ՊՆ-ում դրանց ձեռք բերման իրական պահանջարկը: Մինչդեռ նույն քրեական գործում առկա ապացույցների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը և՛ ձեռքբերման ժամանակ, և՛ հիմա ունի դրանց պահանջարկը:

Բոլոր ցուցմունքներում նշվում է, որ հրթիռների համար ժամկետ ՀՀ-ում երբևիցե սահմանված չի եղել, և հակառակը, ՀՀ պաշտպանության նախարարությունում գործող կարգավորումների համաձայն՝ այդ հրթիռները պիտանի և կիրառելի են մինչև 2026թ., իսկ նման պարագայում արարքը ոչ մի կերպ «վատնում» կամ «հափշտակություն» չի կարող որակվել:

3/ Ի վերջո, քրեական գործում ապացույցների բացակայությունը, եղած փաստաթղթերի ընտրովի և սուբյեկտիվ մեկնաբանումը, նախաքննության ողջ ընթացքում օբյեկտիվության ի սպառ բացակայությունը պաշտպանական կողմին հիմք են տալիս վստահաբար պնդելու, որ «անպիտան»  հրթիռներ ձեռք բերելու համար չէ, որ Դ.Տոնոյանը ենթարկվում  է քրեական հետապնդման և  պահվում է կալանքի տակ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ես պատրաստ եմ ցանկացած պաշտոնյանի հրապարակային ապացուցել, որ իրենք ժողովրդավարության հետ կապ չունեն. Սուրեն Պետրոսյան ՄԻՊ-ը կընդունի Սրբազանին և ևս 3 քաղաքացու՝ առանց ԶԼՄ ներկայացուցիչների․ խոսնակ ԵՄ-ից փամփուշտ ստանալ չենք ակնկալում, խոսքը ոչ մահաբեր զենքի մասին է. ԱԳ նախարար (տեսանյութ) Բա մեզ «թուրք, պիղծ» էիք ասում, երբ ԼՂ-ի ինքնավարության մասին էինք խոսում. Միրզոյանը՝ Մինասյանին (տեսանյութ)Որտե՞ղ է ՄԻՊ-ի գնահատականը ԱԳՆ-ի դիմաց ոստիկանության բիրտ ուժի կիրառման վերաբերյալԽնդրում եմ հայերի և անձամբ իմ անունից զորակցության խոսքեր փոխանցել Արթուր Չիլինգարովի ընտանիքինԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՔաղաքացիներն ամենուր ողջունում են Բագրատ Սրբազանին ու երթի մասնակիցներին (տեսանյութ) Երևանն Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ակնկալում է կոնկրետ պայմանավորվածությունների իրականացում. Միզոյան (տեսանյութ)Էդ մարդիկ կիսել են հայրենիքս, չեմ կարող անտարբեր լինել. Բագրատ սրբազան (տեսանյութ) Կարո՞ղ եք կողմնորոշվել՝ մեռնել ու տարածքներ գրավե՞լ, թե՞ չզոհվել. չեմ հասկանում. Արարատ Միրզոյան (տեսանյութ)Նախկին նախագահներից հանդիպել եմ միայն Սերժ Սարգսյանի հետ. մյուսների հետ առիթ չի եղել. Բագրատ սրբազան (տեսանյութ) Ո'չ իրենց ցեխարձակումները, ո'չ սպառնալիքները, ո'չ ոստիկանական խմբերը մեզ չեն վախեցնի... բարի երթ (տեսանյութ)Առողջական հարցերով էի բացակայում, որևէ պառակտում չկա, սա մեր բոլորի շարժումն է. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Արթուր Չիլինգարովին (լուսանկարներ)Ըստ ՔՊ-ի՝ ՀՀ-ն վերջապես «կցորդ չէ», «անկախ պետության քաղաքականություն» է վարում (տեսանյութ) Արցախը թոկ էր ձեզ համար, «աշեյնիկ ու պավադոկ», որից հեշտ «ազատվեցիք». պատգամավորը՝ Միրզոյանին (տեսանյութ) Հաշվետվություն կա պահանջելու. Բագրատ սրբազան (տեսանյութ)Իմ թիկունքում հարություն առած իմ Տերն է, իսկ ԱԱԾ-ն էլ բոլոր մեղադրանքները հերքել է. Սրբազան (տեսանյութ) Սիրիան առնվազն 30 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ Ժամանակին ապառիկով փոշեկուլ էին առնում, հիմա լավ տներում են ապրում, բոլորի ունեցածը տեսնում ենք (տեսանյութ)Չեն հաջողելու պառակտել շարժումը ոչ ներսից, ոչ դրսից. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Այդ հոգեվիճակից ու կոմպլեքսից դուրս եկեք՝ ԱԳ նախարարին չի սազում. Արմեն Ռուստամյանը՝ Միրզոյանին (տեսանյութ) Աստղագուշակ հունիսի 4-ի համարԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում այսօր հոսանքազրկումներ կլինենՇիրակում ավտոմեքենան ամբարձիչի վրայից ընկել է 36-ամյա տղամարդու վրա. նա տեղում մահացել էՓաշինյանն ինքն է իր ծննդյան օրը զանգահարել Պուտինին. «Փաստ» Ալավերդիում աղետալի վիճակ է, իսկ ոստիկանական ուժեր, իհարկե, չկան․ Հրայր ԱսլանյանՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանն աջակիցների հետ հանդիպման է գնում «շատ կարեւոր մարդու հետ»Սալիվանն ու Քըլըչ նշել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը. Սպիտակ տունՀու իզ միսթր ՔՆՁԽ. Ռուբեն ՄխիթարյանԱյսօր անակնկալ, բայց շատ կարևոր այց է լինելու Այսօր Ադրբեջանը բոլոր մեղքերի մեջ մեղադրում է ՀՀ-ին, բայց նիկոլիստները վախենում են հակադարձել. Էդուարդ ՇարմազանովՀԻՄԱ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում հաշվետվություն է ներկայացնում Հունիսի 4. Օրվա խորհուրդ«Հրապարակ». Կիրանցեցիները շարունակում են քանդել տներըՀրապարակավ քննադատում են, տակից՝ պաշտպանում․ «Հրապարակ»Իրենք իրենց են հերքո՞ւմ, թե՞ բան են հասկացնում․ «Փաստ»Tyga-ն գալիս է Հայաստան. ամառվա ամենաթեժ համերգը՝ Seven Visions, The Dvin-ում«Ժողովուրդ». Արթուր Հովհաննիսյանի դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հաղորդումը ուղարկվել է ՔԿԱվտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատվող օբյեկտները ընդհանուր ճանապարհներին միացնելու համար կգանձվի վճար. «Փաստ»«Փաստ». Նման պայմաններում «բայց»-եր դնելն ընդամենը նշանակում է սատարել ՓաշինյանինՈստիկանները հարվածներ են հասցրել Սրբազան պայքարի 19-ամյա ցուցարարին. վնասել են դեմքը, գլուխը, մարմինը«Փաստ». Ինչո՞ւ Էմին Երիցյանն անցավ իշխանությունների կողմը. դա հենց այնպես չի եղել«Ժողովուրդ». 1 մլն 65 հազար դրամ 5 աթոռի համար. «հեղափոխական» իշխանության հերթական գնումները«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը իշխանության 6 տարում գրեթե կրկնապատկել է կարողությունը«Ժողովուրդ». ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հետ«Փաստ». Շնորհավորանքի մասին «թմբկահարում» են, իսկ աջակցության մասին՝ լռումՀայ մրցավարները կսպասարկեն կանանց ԵԱ-ի Բոսնիա և Հերցեգովինա-Մալթա հանդիպումը Իսրայելը պատրաստ է 42 օրով դադարեցնել գnրծnղnւթյունները Գազայում. Նեթանյահու
Ամենադիտված