«Արսենալը» դիտարկում է Մաուրիցիո Սարիի թեկնածությունը
Սպորտ![«Արսենալը» դիտարկում է Մաուրիցիո Սարիի թեկնածությունը](/timthumb.php?src=disc/08-04-22/6baef3d11f202c59e606043cd542173e.jpg&w=780)
Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը գլխավոր մարզիչի պաշտոնում իսպանացի Միկել Արտետայի փոխարինող է փնտրում եւ դիտարկում է հռոմեական «Լացիոյի» 63-ամյա իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի թեկնածությունը, հաղորդում է Football Italia-ն:
«Լացիոյի» հետ պայմանագրով Սարին իրավունք ունի վաղաժամ հեռանալ պաշտոնից, եթե առաջարկ ստանա ոչ իտալական ակումբից: Նա 2021թ. ամռանն է գլխավորել «Լացիոն»:
2018-2019-ին Սարին գլխավորել է լոնդոնյան «Չելսին»՝ նվաճելով Եվրոպայի լիգայի գավաթը:
![](banners/armflix.jpg)