Մահացել է Լոնդոնի «Արսենալի» նախկին ավագն ու գլխավոր մարզիչը
Սպորտ80 տարեկանում մահացել է Լոնդոնի «Արսենալի» նախկին ավագ եւ գլխավոր մարզիչ Թերի Նիլը, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Պաշտպանի դիրքում հանդես եկած Թերի Նիլը «Արսենալ» էր տեղափոխվել 1959-ին հյուսիսիռլանդական «Բանգոր Սիթիից»։ 1960-ից նա նշանակվել էր «Արսենալի» ավագ։ 1970-ին Թերի Նիլը տեղափոխվել էր «Հալ»՝ հետագայում դառնալով նաեւ խաղացող մարզիչ։
Խաղացողի կարիերան ավարտելուց Թերի Նիլը գլխավորել էր Լոնդոնի «Տոտենհեմը» (1974-1976), հետո «Արսենալը» (1976-1983)։