Freedom House-ն անհանգստացած է. կոչ` Հայաստանի իշխանությանն ու ընդդիմությանը
Իրավունք![Freedom House-ն անհանգստացած է. կոչ` Հայաստանի իշխանությանն ու ընդդիմությանը](/timthumb.php?src=disc/13-05-22/4464fcf3f53e609bfb0ca7415015b4a5.jpg&w=780)
Freedom House-ին անհանգստացնում են բռնությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում լրագրողների, հասարակական գործիչների և հասարակ քաղաքացիների դեմ՝ բողոքի ակցիաների ժամանակ։ «Կոչ ենք անում ժողովրդին՝ խաղաղ ճանապարհով իրացնել իրենց հիմնարար իրավունքները, ոստիկանությանը՝ զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից։
Հայաստանի իշխանությունները և ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտների, ներառյալ՝ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեությունը, ինչն անհրաժեշտ է բոլոր քաղաքացիների իրավունքները ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան երաշխավորելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
![](banners/armflix.jpg)