Շրի Լանկայի նախագահը պետք է հրաժարական տա․ խորհրդարանը որոշում է ընդունել (լուսանկարներ)
Լուսանկարներ![Շրի Լանկայի նախագահը պետք է հրաժարական տա․ խորհրդարանը որոշում է ընդունել (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/09-07-22/debc83e9f4993b74af02806eac371169.jpg&w=780)
Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան պետք է հրաժարական տա։ Համապատասխան որոշումն ընդունել են երկրի քաղաքական կուսակցությունների առաջնորդները խորհրդարանի նախագահ Մահինդա Յապի Աբեյվարդենայի հետ արտակարգ հանդիպման շրջանակում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Newswire պորտալին հղումով։
Հրատարակության տվյալներով՝ հանդիպմանը Շրի Լանկայի խորհրդարանը Ռաջապակսային կոչ է արել լքել իր պաշտոնը։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել պետության ղեկավարի՝ ինքնաթիռով երկիրը լքելու փորձերի մասին։ Նախագահի քարտուղար Գամինի Սենարաթի խոսքերով՝ հայտնի չէ, թե ներկայումս որտեղ է գտնվում Ռաջապաքսան։
Հուլիսի 9-ին քաղաքական ակտիվիստները Կոլոմբոյում երթ են սկսել ընդդեմ կառավարության՝ Շրի Լանկայի տնտեսական ճգնաժամի պատճառով։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել մայրաքաղաքի փողոցներ։ Արդյունքում՝ ցուցարարները կարողացել են ներխուժել Ռաջապաքսայի նստավայր։
Շրի Լանկան բախվում է 1948 թվականի անկախությունից ի վեր իր ամենավատ ֆինանսական ճգնաժամին: Պետությունը չի կարողանում վճարել վառելիքի ներկրման համար, ինչի պատճառով՝ մատակարարները հրաժարվում են նավթը կղզի առաքել։
![](disc/09-07-22/47134fafab194d469c7bf291430c652f.jpg)
![](disc/09-07-22/e98c2d9f8aeb7668851f4d36bd330c43.jpg)
![](disc/09-07-22/c797b7de4e830b2774f9b6e54389261c.jpg)
![](disc/09-07-22/a3add72b5ed4c443b9836c1093f05603.jpg)
![](banners/armflix.jpg)