Բասկետբոլի կանանց մինչեւ 16 տարեկանների Հայաստանի հավաքականն Ալբանիայի Կորչե քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի քառորդ եզրափակիչում մրցել է Ալբանիայի հավաքականի հետ եւ առավելության հասել 67:41 հաշվով։
Հայաստան - Ալբանիա հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստ է ճանաչվել Սեդա Գաբրիելյանը: Նա վաստակել է 35 միավոր, 12 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 3 արդյունավետ փոխանցում: