Սինգապուրցին պատահաբար խեղդել է կնոջը` ցանկանալով լռեցնել նրան
Այլ![Սինգապուրցին պատահաբար խեղդել է կնոջը` ցանկանալով լռեցնել նրան](/timthumb.php?src=disc/10-08-22/1cd502ba50a0dcea3a437ebdcfde85d0.jpg&w=780)
Սինգապուրի քաղաքացին սպանել է կնոջը Բրիտանիա զբոսաշրջային ուղեւորության ժամանակ: Տղամարդու խոսքով` ինքը հոգնել էր կնոջ խոսալուց: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Միջադեպը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Նյուքասլի Քաունթի հյուրանոցում։ Ամուսնական զույգը եկել էր Անգլիա՝ այցելելու իրենց որդուն, ով սովորում է տեղի համալսարաններից մեկում։ Մի օր 51-ամյա տղամարդը զանգահարել է որդուն և ասել, որ պատահաբար սպանել է մորը։
Դատավարության ժամանակ կասկածյալն ասել է, որ չի ցանկացել սպանել կնոջը։ Տղամարդն ասել է, որ հոգնել էր կնոջ բողոքները լսելուց, և որոշել էր բարձով լռեցնել նրան։ Երբ կինը դադարել է պատասխանել, սինգապուրցին հասկացել է, որ նա մահացել է։
Սակայն թագավորական դատախազը կարծում է, որ տղամարդը կարող էր միտումնավոր խեղդամահ անել կնոջը։ Կատարված հանցագործության համար սինգապուրցուն սպառնում է ցմահ ազատազրկում։
![](banners/armflix.jpg)