Փոխվարչապետը կարևորել է ՄԱԿ-ի ներգրավումը ԼՂ բնակչության կարիքների հասցեագրման աշխատանքներում
Արտաքին Քաղաքական![Փոխվարչապետը կարևորել է ՄԱԿ-ի ներգրավումը ԼՂ բնակչության կարիքների հասցեագրման աշխատանքներում](/timthumb.php?src=disc/01-09-22/d5be8942a23eb3bf79ea1dfb66433206.jpg&w=780)
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչային: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադառնալով 2020 թվականի 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին՝ փոխվարչապետը կարևորել է ՄԱԿ-ի ներգրավումը ԼՂ բնակչության կարիքների հասցեագրման աշխատանքներում:
![](banners/armflix.jpg)