ՀՀ իշխանությունները թիրախավորում են արցախցիներին՝ կիրառելով նրանց դեմ բռնաճնշումներ, խտրական վերաբերմունք. Արցախի ԱԺ Դատապարտում ենք ահաբեկչության բոլոր դրսևորումները և ցավակցում Դաղստանում զոհերի հարազատներին. ՀՀ ԱԳՆ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 486-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 14-ով Արտաշատի 38-ամյա բնակիչը խաբեությամբ երեք քաղաքացիներից 2․500․000 դրամ է հափշտակել․ նախազգուշացում Լալա Մնացականյանի վերջին խոսքերը (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Կոտայքում. «Հրազդան ցեմենտ»-ի գործարանում 450-ից ավելի աշխատակիցներին ղեկավարությունը խաբում է Օկուպացված Արցախի իշխանությունների դեմ քրեական գործերը կփոխանցվեն դատարան ՌԴ-ն մեր տարածաշրջանում իր դիրքերը զիջելով Թուրքիային մեծ սխալ է թույլ տվել. Կարեն Հովհաննիսյան ՀՀ Վարչական դատարանում գործադուլ է. Վահե Գրիգորյան Նիկոլն արդարացնում է Ադրբեջանի հարձակումները, իրենց անվանում է վրիժառու. սա նենգություն է. Աշոտյան (տեսանյութ) 

ԱՄՆ-ն կրկին կոչ է անում Ադրբեջանին զորքերը հետ քաշել նախնական դիրքեր․ԵԱՀԿ- ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ

Արտաքին Քաղաքական

Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված լինել՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին աշխատել հանուն համապարփակ խաղաղության համաձայնագրի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հոկտեմբերի 6-ին Վիեննայում հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը։

Իր ելույթում նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և  Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ։ Դրանից հետո՝ հոկտեմբերի 4-ին, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եռակողմ հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որի ժամանակ խրախուսել էր վստահության մթնոլորտի ձևավորումն ու բանակցություններում հետագա առաջընթացը՝ ողջունելով նաև հայկական ու ադրբեջանական կողմի դրական քայլերը, այդ թվում և 17 հայ ռազմագերիներին Հայաստանին վերադարձնելու փաստը։

«Մենք շարունակում ենք քաջալերել Հայաստանին և Ադրբեջանին՝ կարևոր հարցերը լուծելու բանակցային սեղանի շուրջ։ Տևական խաղաղություն չի կարող լինել առանց հաշտեցման, և դիվանագիտությունն է միակ ճանապարհը՝ հասնելու այդ կետին։ Նախորդ շաբաթ սոցիալական մեդիայի ալիքներում տարածված սարսափելի տեսանյութը, որը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը սպանում անզեն հայ գերիներին, պետք է լիարժեք ու անաչառ հետաքննության առարկա դառնա։ Գերիների խոշտանգումների պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մենք ի գիտություն ենք ընդունում հետաքննությունը, որը սկսել է Ադրբեջանի գլխավոր դատախազը և հիշեցնում ենք կողմերին հետևել իրենց իսկ հանձնառություններին՝ հրատապ կերպով վերադարձնել ռազմագերիներին ու նրանց վերաբերվել՝ համաձայն միջազգային պարտավորությունների»,- նշել է Քարփենթերը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն խիստ մտահոգիչ է համարում սեպտեմբերին գրանցված հրադադարի խախտումները։ «ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին խստորեն հետևել կայուն հրադադարին, հետ քաշել ու հեռացնել իրենց զինված ուժերին, ինչպես նաև շարունակել բանակցությունները սահմանների դելիմիտացիայի թեմայով՝ աջակցելու խաղաղ կարգավորմանը։ Մենք կրկնում ենք Ադրբեջանին ուղղված մեր կոչը՝ մինչև սեպտեմբերի 12-ի գիշերը՝ նախքան ռազմական գործողությունների բռնկումը եղած նախնական դիրքեր հետ քաշել իր զինված ուժերին։ Սահմանային վեճերը պետք է կարգավորվեն բանակցությունների, այլ ոչ թե բռնության միջոցով։ Հայ զինվորների և ականների վրա պայթած ադրբեջանցի քաղաքացիների մահերը, որոնք գրանցվեցին նախորդ շաբաթ, հստակորեն և ողբերգական կերպով ի ցույց են դնում այս հակամարտության շարունակվող հումանիտար հետևանքները»,- ասել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։

Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ դերի մեծացմանը՝ վստահության մթնոլորտի ձևավորման և հակամարտությունների կանխարգելման գործիքակազմի  հարցում, այդ թվում և Փաստերի որոնման առաքելության հիմնումը, որի հարցով դիմել է Հայաստանը։  

«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հրատապ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու, վստահության մթնոլորտ ձևավորելու և միջազգային պարտավորվածություններն ու հանձնառությունները կատարելու հարցում պատասխանատու մոտեցում ցուցաբերելու  նպատակով։ Հորդորում ենք հետագա առաջընթաց գրանցել՝ անհետ կորած անձանց հարցի լուծման և մնացած ռազմագերիների վերադարձի հարցում։ ԱՄՆ-ն աջակցում է համապարփակ խաղաղության գործընթացին և հանձնառու է աշխատել երկկողմ՝ համախոհ գործընկերների հետ, ինչպես Եվրամիության, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն»,- ասել է Քարփենթերը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ իշխանությունները թիրախավորում են արցախցիներին՝ կիրառելով նրանց դեմ բռնաճնշումներ, խտրական վերաբերմունք. Արցախի ԱԺԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել Գեղարքունիքում մեկնարկել է 2024 թվականի ամառային զորակոչը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանինՀաստատվել է դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի հարցաշարը Ալիևը ցավակցել է Պուտինին Նոր մանրամասներ Երևանում «Նիսան Տենա»-ի հետապնդումից. պարզվել է հետապնդվողի ինքնությունը Դատապարտում ենք ահաբեկչության բոլոր դրսևորումները և ցավակցում Դաղստանում զոհերի հարազատներին. ՀՀ ԱԳՆԹող ամեն մեկը նայի` ում հետ է շփվում իր երեխան. Նուրմագոմեդովը՝ Դաղստանում ահաբեկչության մասինՎարչական դատարանի աշխատակիցների կողմից իրականացվող գործադուլը կապված է աշխատավարձերի բարձրացման պահանջի հետ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆՄեքենայից գողություն է կատարվել Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 486-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 14-ովԲաքուն հայտարարել է, թե Հայաստանի տրամադրած ականապատ քարտեզները ցածր ճշգրտության ենԱրտաշատի 38-ամյա բնակիչը խաբեությամբ երեք քաղաքացիներից 2․500․000 դրամ է հափշտակել․ նախազգուշացում Լալա Մնացականյանի վերջին խոսքերը (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Կոտայքում. «Հրազդան ցեմենտ»-ի գործարանում 450-ից ավելի աշխատակիցներին ղեկավարությունը խաբում էՕկուպացված Արցախի իշխանությունների դեմ քրեական գործերը կփոխանցվեն դատարանՌԴ-ն մեր տարածաշրջանում իր դիրքերը զիջելով Թուրքիային մեծ սխալ է թույլ տվել. Կարեն ՀովհաննիսյանԵՄ-ն հայտարարել է` հնարավոր է վրաց պաշտոնյաներին վիզաներ չտրամադրվենՀՀ Վարչական դատարանում գործադուլ է. Վահե ԳրիգորյանԲորելը հայտնել է՝ ԵՄ-ն երբ իր «դուռը կփակի» Վրաստանի առջևՕկուպացված Արցախի նախկին իշխանությունների դեմ քրեական գործերը շուտով կփոխանցվեն դատարանՆիկոլն արդարացնում է Ադրբեջանի հարձակումները, իրենց անվանում է վրիժառու. սա նենգություն է. Աշոտյան (տեսանյութ) Խայտառակություն է, Աշոտյանի բուն դատական նիստերը նոր են սկսում, պիտի հասանելի լինեն հանրությանը (տեսանյութ) Հրդեհի՝ 118, փլուզման` 4, թունավորման 7 դեպք․ Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Ինձ տրամադրված գաղտնալսումները թերի են, դրանք ոչ թե 1 ամսվա, այլ` 5 օրվա են. Աշոտյան Կասեցվել է շոկոլադների կոնֆետների արտադրամասի արտադրական գործունեությունըՀայաստանն ու Վրաստանը զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացման աշխատանքային խումբ կստեղծենԱնտառային հրդեհները կանխարգելելու նպատակով ՆԳՆ-ն լայնածավալ միջոցառումներ է մեկնարկել Քաջարան-Մեղրի ճանապարհին բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է Անի Երանյանի ու Մհեր Բաղդասարյանի հարսանեկան ֆոտոշարքըԿառավարությունը գերակա շահ է ճանաչել ամենալավ հողերը՝ 110 հեկտար, բնակիչներն անդրդվելի են, կբողոքեն այնքան, մինչև հարցին լուծում չտրվի. Վարդենուտի վարչական ղեկավար Խոր ցավով ընդունեցի Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցածը․ Փաշինյանը հեռագիր է հղել Պուտինին Նորից իշխանական PR արշավ. իբր ՔՊ-ականները խրամատ են փորում (տեսանյութ)Վաղաշենում մի քանի ժամ գազ չի լինելու Նիկոլ, դու վիրտուալ Հայաստանի վարչապետն ես միայն. լրագրողԼալա Մնացականյանին ճանապարհեցին ծափերի ու սիրելի դերասանուհու ասմունքի ներքո (տեսանյութ)Բասկետբոլի Հայաստանի հավաքականը՝ Լոս Անջելեսի միջազգային մրցաշարի հաղթող Մոսկվան Սևաստոպոլում հրթիռային հարձակման համար մեղադրել է Վաշինգտոնին Դատարանն արգելել է ուղիղ եթերով հրապարակել Աշոտյանի գործով նիստին վկաների հարցաքննությունըԱռաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Նոր Հայաստան. փաստեր, թե ինչպես Փաշինյանը 2018-ից սկսեց իր հակաեղեկեցական արշավը (տեսանյութ) Կառավարությունից մարդ չի եկել, սա է վերաբերմունքը մեր մշակույթին. Լևոն (տեսանյութ)Կորցրել եմ ինձ թևեր տվողին, նա յուրահատուկ դասախոս էր. Լալա Մնացականյանի ուսանողը հուզվեց (տեսանյութ) Կյանքը թատրոն է, որի ավարտին դանդաղ իջնում է վարագույրը. Լալայի դեպքում դա կայծակնային էր. Մաթևոսյան (տեսանյութ)Միայն Աննա Հակոբյանը չէ արտոնյալ․ ոստիկանությունը ձախողել է «պլյոնկաների» դեմ պայքարը. MediahubԵվս 15 օր՝ 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու համար Մի վառ երևույթ բացակայեց մեր դերասանական փնջից… անսպասելի էր, ոչ մի գանգատի մասին չենք իմացել. Նավասարդյան (տեսանյութ)Ցավակցում եմ ամբողջ ազգին, Լալան ուրիշ գույն էր, նա դեռ շատ անելիքներ ուներ թատրոնում ու կինոյում. Ռաֆայել Երանոսյան (տեսանյութ)
Ամենադիտված