Զելենսկին կոչ է արել Վրաստանին Սահակաշվիլիին ուղարկել Ուկրաինա
Համաշխարհային Մամուլ![Զելենսկին կոչ է արել Վրաստանին Սահակաշվիլիին ուղարկել Ուկրաինա](/timthumb.php?src=disc/20-12-22/a412364e3c33bea413338fb6409fa88d.jpg&w=780)
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել Վրաստանի կառավարությանը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին ուղարկել Ուկրաինա՝ բուժման: Ուկրաինացի առաջնորդի խոսքով՝ Սահակաշվիլին այժմ ծանր վիճակում է և այն, ինչ կատարվում է նրա հետ, անվանել է ծաղր։ Այս մասին գրում է ՌԲԿ-Ուկրաինան։
«Մենք պետք է ողորմություն ցուցաբերենք, հատկապես Սուրբ Ծննդյան ժամանակ: Այն, ինչ կատարվում է Միխեիլի հետ, ծաղր է։ Սա Վրաստանին հարիր չէ»,- ասել է Զելենսկին։
«Սահակաշվիլիին տեղափոխեք Ուկրաինայի կլինիկաներից մեկը կամ մեկ այլ եվրոպական երկիր՝ Ամերիկա։ Ժամանակն է գնալու այդ լավ քայլին»,-հավելել է Զելենսկին:
![](banners/armflix.jpg)