Գրիգորյանը արձագանքել է՝ հնարավո՞ր է բացվող հաղորդակցությունների վերահսկողությունն իրականացնի ՌԴ ԱԴԾ
Քաղաքական![Գրիգորյանը արձագանքել է՝ հնարավո՞ր է բացվող հաղորդակցությունների վերահսկողությունն իրականացնի ՌԴ ԱԴԾ](/timthumb.php?src=disc/09-06-23/0d26efe547e63a392363b1ef17444ab1.jpg&w=780)
Դա հայ-ռուսական երկկողմ, այլ ոչ թե եռակողմ օրակարգի հարց է։ Ես չեմ կարծում, որ մենք պետք է նման հարց քննարկենք եռակողմ օրակարգում։ Իսկ թե ինչ կլինի և ինչպես, դա առանձին հարց է։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ արձագանքելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է բացվող հաղորդակցությունների վերահսկողությունն իրականացնի Ռուսաստանի ԱԴԾ-ն (ФСБ), փոխանցում է Sputnik Արմենիան։
Եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպման մասին պայմանավորվածություններ չկան, սակայն Գրիգորյանը չի բացառել, որ առաջիկայում այն հնարավոր է, ինչպես նաև առանձին հանդիպում ռուս գործընկեր Ալեքսեյ Օվերչուկի հետ:
Մոսկվայում փոխվարչապետերի բանակցությունները տևել են 9 ժամ։
![](banners/armflix.jpg)