Ինչ եղանակ կլինի Կարևորագույն նշանակում ՌԴ-ում. Важные истории 2 շինություն՝ Դիլիջանում, 43 միլիոն դրամ՝ նվիրատվություն․ Գարիկ Սարգսյանի հայտարարագիրը Ճիշտ չէ գերիների հարցը փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ, բայց խաղաղության հաստատումը պետք է լինի նաև գերիների վերադարձով. Արմեն Գրիգորյան Միամիտ մարդ չկա. ոստիկանությունում փաստաբանի խոշտանգման դեպքի բոլոր փաստերը վերացրել են (տեսանյութ) Երկրի ղեկավարը հայտարարեց` ԼԳԲՏ-ն իր պաշտպանության ներքո է, բայց փաստաբանները պաշտպանված չեն (տեսանյութ) Ուղիղ. խոշտանգումների զոհերի միջազգային օր. քննարկում Նիկոլի ԿԳՄՍ-ի հերթական «էշությունը». Ռոբերտ Մարկարյան 16 անձի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել Բաղրամյան պողոտայում Սրբազանի աջակիցների ուղղությամբ կրակոցներից ու բախումներից հետո. 8 լրագրող տուժող է Մեկ նպատակ կա՝ Երևանը դարձնել «խելացի քաղաք»․ հանդիպել են Սան Լուիս Պոտոսի նահանգապետն ու Ավինյանը 

«Հայաստանը՝ կյանքի ճանապարհ»․ Փարիզում կազմակերպվել է միջոցառում՝ ի աջակցություն Արցախի

Գիտություն և Մշակույթ

Հունիսի 28-ին Փարիզի «Գավո» հայտնի համերգասրահում կայացավ «Հայաստանը՝ կյանքի ճանապարհ» (Arménie, la route de la vie) խորագիրը կրող բացառիկ երեկո՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի։

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Արցախի ներկայացուցչության և «Արցախի բարեկամների» խմբի նախաձեռնությամբ կազմակերպված այս եզակի երեկոյի ընթացքում Արցախի՝ արդեն 200 օր շարունակվող շրջափակման մասին ահազանգելու նպատակով, ֆրանսիացի մոտ երկու տասնյակ արվեստի գործիչներ բարձրաձայնեցին աշխարհից մեկուսացված արցախահայության խոսքը և նրանց հուզիչ նամակների ընթերցման միջոցով հանդիսատեսին ներկայացրեցին արցախահայերի՝ գոյաբանական մարտահրավերներով լեցուն առօրյան ու նրանց ապրումները, հաղորդում են դեսպանությունից։ 

Շուրջ 1000 հոգանոց լեփ-լեցուն դահլիճում բացման խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։ Արցախահայերի հուզառատ նամակներն ընթերցեցին ֆրանսիացի անվանի արվեստագետներ Արիան Ասկարիդը, Վալերի Կարսենտին, Ռոմեն Ռոնդոն, Գվենդոլին Գուրվենեկը, Մելանի Բերնիեն, Ան Լը Նին, Կամիյ Կլարիսը, Մայա Սենսան և Ալիքս Բենեժեկը։

Երեկոյի ընթացքում որպես բանախոսներ հանդես եկան նաև ֆրանսիացի մի շարք անվանի մտավորականներ և գրողներ, որոնց թվում էին հանրահայտ գրող, փիլիսոփա և ճանապարհորդ Սիլվեն Տեսոնը, «Le Figaro» ամսագրի խմբագրի տեղակալ, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը, գրող, ռազմական լրագրող, Մարդու իրավունքների հարցերով Ֆրանսիայի նախկին դեսպան Օլիվիե Վեբերը, գրող, փիլիսոփա Պասկալ Բրուկները, ֆրանսահայ անվանի ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանը։


Մտավորականներն ահազանգ հնչեցրեցին Ադրբեջանի կողմից շուրջ 200 օր շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված աղետալի վիճակի և այն սպառնալիքների կապակցությամբ, որոնց Արցախի ժողովուրդն այսօր առերեսվում է։ Նրանք իրենց համերաշխությունը հայտնեցին հայ ժողովրդին՝ ընդգծելով շրջափակումն անհապաղ վերացնելու և արցախահայության՝ իր հայրենի հողի վրա անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքը երաշխավորելու նպատակով միջազգային հանրության կողմից գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը, երգչուհի Աննա Շեդիդը և Madame Monsieur խումբը։

Միջոցառման ավարտին ամփոփիչ ելույթով հանդես եկավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Նա երախտագիտություն հայտնեց ֆրանսիացի մտավորականներին և արվեստի գործիչներին՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի նրանց աննախադեպ համախմբվածության և համերաշխության համար։

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տիկին Ժաննա Անդրեասյանը, Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբերի նախագահներ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը և Անն-Լորանս Պետելը, Արցախի հետ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպոնին, Ազգային ժողովի պատգամավորներ և Սենատի անդամներ, տարածքային և քաղաքային իշխանությունների ղեկավարներ, Ֆրանսիայի մշակութային և հանրային գործիչներ, մի քանի տասնյակ լրագրողներ, հայկական համայնքային կազմակերպությունների ղեկավարներ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Սեյրան Կիրակոսյանը՝ արծաթե, Նարեկ Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր Առաջարկվում է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել աշխարհի հեղինակավոր բուհերում սովորող ուսանողներին Ուղիղ. ոստիկանությունը պարտադրելու է տեսանկարահանել տնտեսվարող օբյեկտները. ասուլիս Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի գործով մեղադրյալ Հակոբյանը կշարունակի մնալ կալանավորված Ինչ եղանակ կլինիԿարևորագույն նշանակում ՌԴ-ում. Важные историиՊտտահողմից լրջորեն տուժել է Վրաստանի Կախեթի մարզում գտնվող Ալավերդի վանական համալիրը Որոշ ժամանակ անց մանրամասն կանդրադառնամ շարժման ձևավորմանն ու ընթացքին․ Սուրեն Պետրոսյան Ո՞վ կփոխարինի Գեղարքունիքի մարզպետին․ վարչապետը որոշում է ստորագրելՈչ ոք հայերին չի վռնդել Ղարաբաղից. Ադրբեջանի ՊՆ ղեկավարՏավուշում սահմանազատման գործընթացն ավելի շատ կայունություն է բերելու. Արմեն Գրիգորյան2 շինություն՝ Դիլիջանում, 43 միլիոն դրամ՝ նվիրատվություն․ Գարիկ Սարգսյանի հայտարարագիրըԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հունիսի 26-ին Ճիշտ չէ գերիների հարցը փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ, բայց խաղաղության հաստատումը պետք է լինի նաև գերիների վերադարձով. Արմեն Գրիգորյան Միամիտ մարդ չկա. ոստիկանությունում փաստաբանի խոշտանգման դեպքի բոլոր փաստերը վերացրել են (տեսանյութ)Այդ քարոզիչ-վերլուծաբանները կա՛մ չեն հասկանում իրավիճակը, կա՛մ հասկանալով՝ խաբում են ժողովրդինԵրկրի ղեկավարը հայտարարեց` ԼԳԲՏ-ն իր պաշտպանության ներքո է, բայց փաստաբանները պաշտպանված չեն (տեսանյութ)Մինչև այսօր էլ Ռուսաստանն ամբողջությամբ չի մատակարարել զենք-զինամթերքը. Արմեն Գրիգորյան «Մարիխուանա» և «կոկաին» տեսակի թմրամիջոցների ներմուծման փորձը կանխվել է (տեսանյութ) Զորամասի մոտ վիճաբանություն է եղել․ կա վիրավորԿա հեղեղումների վտանգ. նախազգուշացումՈւղիղ. խոշտանգումների զոհերի միջազգային օր. քննարկումԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԹումոյի այգու մոտ կանայք են վիճել. մարմնական վնասվածքներ են հասցվել. Armlur.am Նիկոլի ԿԳՄՍ-ի հերթական «էշությունը». Ռոբերտ Մարկարյան16 անձի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել Բաղրամյան պողոտայում Սրբազանի աջակիցների ուղղությամբ կրակոցներից ու բախումներից հետո. 8 լրագրող տուժող էՈւշադրություն․ շչակ է գործարկվելու Ադրբեջանին առաջարկել ենք համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծել. Արմեն ԳրիգորյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՄեկ նպատակ կա՝ Երևանը դարձնել «խելացի քաղաք»․ հանդիպել են Սան Լուիս Պոտոսի նահանգապետն ու Ավինյանը Ազգային ժողովի մոտ հունիսի 12-ին տեղի ունեցած բախումների գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի․ Հ1 Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10 փաթեթ. ԱԽ քարտուղար Ո՞ր ապրանքների ներմուծման դեպքում չի պահանջվի 3-րդ երկրների ձեռնարկությունների գրանցում Մի շարք ինքնաթիռներ տևական ժամանակ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում․ որն է եղել պատճառըԱվտոհետապնդում` մայրաքաղաքում․ վարորդը ձերբակալվել է (տեսանյութ) Եվրո-2024. հունիսի 26-ի խաղացանկըՀիմնանորոգվում է Ապարան-Լուսագյուղ ճանապարհի մի հատվածը Արցախի թեմի առաջնորդը կայցելի Մասյացոտնի թեմ․ հանդիպումներ են սպասվում արցախահայության հետ Հնարավոր են ֆինանսական խնդիրներ. հունիսի 26-ի աստղագուշակ Լույս չի լինի 7 մարզում և ԵրևանումՀունիսի 26. Օրվա խորհուրդԵրկար ժամանակ գազ չի լինիՍամվել Բաբայանը «Քադիրով» է ուզում դառնալ. «Հրապարակ»2 բնակարան, 16 մլն տարեկան եկամուտ. Եվրոպամետ արդարադատության փոխնախարարի ունեցվածքը. «Ժողովուրդ»Ատելության մունետիկները. «Հրապարակ»«Հրապարակ». Սրբազանը կայցելի Սյունիք615 միլիոն դրամով սարքած Կիրանցի դպրոցի շենքը սահմանապահների զորանո՞ց են սարքելու. լրագրող Ոսկան ՍարգսյանՀայաստանում գործող 37 բժշկական կենտրոններ միավորվել են նոր ՀԿ են բացել. Պրոֆեսոր, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն ընտրվել է ղեկավար«Ժողովուրդ». Դադարել է գործել Ռոբերտ Քոչարյանի եղբոր անվան հիմնադրամը
Ամենադիտված