Բաքուն մեղադրանքներ է հնչեցրել Փարիզի և Հայաստանի հասցեին
Արցախ![Բաքուն մեղադրանքներ է հնչեցրել Փարիզի և Հայաստանի հասցեին](/timthumb.php?src=disc/27-07-23/bae3e9b21145beba6a89d6b3dd050ede.jpg&w=780)
«Փարիզի լռությունը հայկական սադրանքների նկատմամբ ցույց է տալիս նրա քաղաքականության սխալ լինելը», հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ–ից։
Պաշոտնական Բաքուն, հակադարձելով Ֆրանսիայի ԱԳՆ–ին, նորից ստել է, թե իբր Լաչինի միջանցքը բաց է։
«Նախքան հայկական կողմի մանիպուլյացիաներին խաբվելը՝ գերատեսչությունը հորդորում է հասկանալ, որ նման հայտարարությունները չեն ծառայում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ֆրանսիան ափսոսանք էր հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնասում է բանակցային գործընթացին։
![](banners/armflix.jpg)