Անասնաբույժը ֆրանսիական բուլդոգի ստամոքսում 11 խաղալիք բադ է հայտնաբերել
Այլ![Անասնաբույժը ֆրանսիական բուլդոգի ստամոքսում 11 խաղալիք բադ է հայտնաբերել](/timthumb.php?src=disc/28-08-23/c525617cbac76ab178ac7d612421e24d.jpg&w=780)
Անասնաբույժը ֆրանսիական բուլդոգի ստամոքսում տասնմեկ ռետինե բադ է հայտնաբերել։ Այս մասին հայտնում է NY Post-ը։
Լյու անունով Շանհայի բնակչուհու խոսքով՝ ինքը երբեք չէր մտածի, որ իր ընտանի կենդանին ուտում է իր հավաքածուի ռետինե բադերը, եթե չնկատեր մի քանի խաղալիքների կորուստը։ Նա որոշել է ամեն դեպքում շանը տանել անասնաբույժի մոտ և սարսափել է, երբ բժիշկները շան ստամոքսի ռենտգեն են արել և ներսում առնվազն հինգ խաղալիք հայտնաբերել: Ֆրանսիական բուլդոգին անմիջապես վիրահատել են, և նրա ստամոքսից տասնմեկ ռետինե խաղալիք են հանել։
Pet Educate կազմակերպությունում նախազգուշացրել են, որ ռետինե խաղալիքները կարող են չափազանց վտանգավոր լինել շների համար:
![](banners/armflix.jpg)