Արցախում ցեղասպանություն է. Հենրիխ Մխիթարյանը դիմել է իր երկրպագուներին ու մարզաշխարհին
ՍպորտԼեռնային Ղարաբաղում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա գտնվում է գնդակոծության տակ։
Ադրբեջանը վերսկսել է Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո։
Ինչպես ասում են փորձագետները, սա ցեղասպանություն է։
Կոչ եմ անում իմ բոլոր երկրպագուներին, սպորտի աշխարհին և լրատվամիջոցների գործընկերներին արձագանքել և օգնել տարածել խաղաղության վերականգնման ձայնը։
Երեխաները թիրախ ՉԵՆ, արդեն 2 երեխա սպանվել է, 13-ը՝ վիրավորվել։