Ռուս խաղաղապահի սպանության համար Ադրբեջանը մեղադրել է հայկական կողմին
Հասարակություն![Ռուս խաղաղապահի սպանության համար Ադրբեջանը մեղադրել է հայկական կողմին](/timthumb.php?src=disc/21-09-23/396dd325941f340b2004a9130f6fe52c.jpg&w=780)
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել Արցախում իրենց ռազմական գործողությունների պատճառով զոհված ռուս խաղաղապահների դեպքի առնչությամբ։ Այս մասին հաղորդում է Sputnik–ը։
«Խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողներով ավտոմեքենայի վրա կրակել են հրազենից, բարդ տեղանքի և մառախլապատ ու անձրևոտ եղանակային պայմանների պատճառով, սխալմամբ կարծելով, որ այն պատկանել է «հայկական անօրինական զինված կազմավորումներին»։ Զոհվել է 5 խաղաղապահ», հայտարարել են Բաքվից՝ ևս մեկ ՌԴ խաղաղապահի սպանության համար մեղադրելով հայկականին կողմին։
![](banners/armflix.jpg)