Փաշինյանը կրկին «հարձակվեց» Եկեղեցու վրա, ասելով՝ «Որոշ մարդիկ վարկաբեկում են ինստիտուտը» (տեսանյութ) Ապրիլի 19-ին արդեն զգուշացնում էին աղետի մասին. ո՞վ էր ասում աղետի հետ Նիկոլը կապ չունի. Արմինե Մելքոնյան Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն չի իրականացվում. ՆԳՆ ներքին անվտանգության վարչության պետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց ԱԺ, նրան դիմավորեց Ալեն Սիմոնյանը (տեսանյութ) Վահե Ղազարյանը հանդիպման է ու չի կարող ընդունել Բագրատ Սրբազանին Բագրատ Սրբազանն այլևս հանդիպում չի պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՔՊ-ն փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել․ «Ժողովուրդ» Եթե որեւէ տեսակի բախում, քաղաքացիական պատերազմ լինի, իշխանություն կոչվածն է պատասխանատու, իրենց վզին է դա. Սրբազան (տեսանյութ) «Ժողովուրդ». 16,8 մլն դրամ` ՆԳՆ զորքերի տեղաշարժի համար. Սրբազանի գլխավորած ակցիաները «թանկ» են նստում իշխանության վրա Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ գնում են ՆԳՆ (տեսանյութ) 

Ուժային բլոկի նախկին ղեկավարներից ովքեր և ինչում են մեղադրում Նիկոլ Փաշինյանին

Վերլուծական

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է, որ պաշտոնից ազատվել է Արցախ այցելելու համար։ Ֆեյսբուքյան իր էջում նա հրապարակել է տեսաուղերձ՝  կապված Արցախի շուրջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերի դավաճանությունը և Հայաստանի գոյության սպառնալիքն ինձ ստիպում են հայտարարել քաղաքական պայքարի մեկնարկի մասին և կոչ անել Հայաստանի  և սփյուռքի բոլոր հայրենասեր ուժերին համախմբվել Հայաստանի ապագան փրկելու գաղափարի շուրջ։ Մեր կառավարությունը կազմված է դիլետանտների, վախկոտների խմբից»,-նշել է նա՝ առաջարկելով կառավարությանը հեռանալ։ Կարապետյանն ընդգծել է, որ թշնամին կանգ չի առնելու, մտադիր է մեզ ոչինչ չթողնել՝ նույնիսկ կյանք։ Նա նաևհայտարարել է նաև․ «Հավաստի տեղեկություններ ունեմ, որ հենց ՀՀ կառավարության ղեկավարը, վախենալով իր աթոռից, դիմել է Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել արժանապատիվ հայ ժողովրդի զավակ Ռուբեն Վարդանյանին և թույլ չտալ, որ նա մուտք գործի Հայաստանի տարածք»։

Սա առաջին դեպքը չէ, երբ պատերազմի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների դեմ նախկին և գործող պաշտոնյաների կողմից արվում են հանցագործության մասին հաղորդումներ, որոնք մնում են անարձագանք:

Դիցուք՝ Ազատության հրապարակում նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով միացել էր Արցախի հանձնման դեմ ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքի մասնակիցներին, հայտարարել էր, որ ստացել է ապօրինի հրամաններ, սակայն դրանք չի կատարել: Արդյո՞ք դա է եղել իր հրաժարականի պահանջը` Օսիպյանը չպատասխանեց: Օսիպյանը նաև հայտարարել էր, որ վարչապետի խորհրդական նշանակվելուց հետո աշխատանքի չի գնացել, մեկ օր անց հրաժարական է ներկայացրել: 

Արդեն պաշտոնանկ արված ԱԱԾ պետ Միքայել Համբարձումյանը 2020 թվականի նոյեմբերի 12-ին գրառում էր արել ֆեյսբուքյան էջում, որտեղ նշում էր․ «Դիմելով Ձեզ, պարոն վարչապետ, ուզում եմ կրկնել այն, ինչ արդեն մեկ անգամ ուղիղ ասել եմ 27.10.2020թ. Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված. թույլ և ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել, քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում»: Արդյո՞ք սա հաղորդում է հանցագործության մասին, թե՞ ոչ: 

ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հարցազրույցներից մեկում նշել էր, որ եթե ուժային բլոկի բոլոր նախկին ղեկավարները խոսում են ստացած ապօրինի հրամանների մասին, ինքը չէր կարող բացառություն լինել: 

Բավական ուշագրավ ուղերձով էր հանդես եկել ԳՇ արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Նա, մասնավորապես, հայտնել էր, որ պատերազմի չորրորդ օրն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ռազմաքաղաքական ղեկավարությանն է ներկայացրել մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը՝ նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում՝ այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն։ Ավելին՝ ԱԽ՝ դեռևս հունիսին կայացած նիստի ժամանակ, Օնիկ Գասպարյանը զգուշացրել էր, որ ստեղծված պայմաններում պետք է անել հնարավորը, որպեսզի, եթե նույնիսկ պատերազմը չկանխվի, ապա հնարավորություն ստեղծվի պատերազմն արագ կանգնեցնել՝ «հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը»։ Փաստորեն, ստեղծված բարդ իրավիճակն էր պատճառը, որ դեռևս հուլիս-օգոստոս ամիսներին զինված ուժերի ԳՇ-ի կողմից շրջանառության մեջ դրվեց աշխարհազորայինի ստեղծման հարցը, ինչը, չնայած սկզբնական շրջանում ակտիվ քննարկվեց, սակայն այնուհետև իշխանությունների կողմից մղվեց երրորդական պլան և մինչև պատերազմ այդպես էլ չընդունվեց։  Փաստացի, ԳՇ պետի զեկույցը ոչ այլ ինչ է, քան հանցավոր անգործունեության մասին հաղորդում: Սակայն, չգիտես ինչու, այս հայտարարությունները դեռևս քննության չեն առնվել: 

Գեներալ-գնդապետ, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի գնահատականները ևս ուսումնասիրվել են: Սակայն Նիկոլ Փաշինյանի արարքների մեջ հանցակազմ այդպես էլ չի հայտաբերվել:

Փաշինյանին ստախոսության մեջ էր մեղադրել և վերջինիս արված հայտարարությունները հերքել էր ՊՆ նախկին նախարար, այժմ անազատության մեջ գտնվող Դավիթ Տոնոյանը: Վերջինս  հայտարարություն էր տարածել Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ, որում վարչապետը նշել էր բանակում առկա սաղավարտի և զրահաբաճկոնի խնդրի մասին։ Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին Ազգային Ժողովում ասել է, որ «առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց իմացա, որ բանակում կա սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդիր»: Տոնոյանը ատասխանատու կերպով հայտարարել է, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների և զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ:

Ինչպես տեսնում ենք, ուժային բլոկի գրեթե բոլոր նախկին ղեկավարներն ուղղակի թե անուղղակի կերպով այս կամ այն մեղադրանքն են հնչեցրել վարչապետ Փաշինյանի հասցեին, սակայն հանցագործության մասին բոլոր հաղորդումները մնացել են անարձագանք պատկան կառույցների կողմից:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանը կրկին «հարձակվեց» Եկեղեցու վրա, ասելով՝ «Որոշ մարդիկ վարկաբեկում են ինստիտուտը» (տեսանյութ) Ապրիլի 19-ին արդեն զգուշացնում էին աղետի մասին. ո՞վ էր ասում աղետի հետ Նիկոլը կապ չունի. Արմինե ՄելքոնյանՍրանք պատերազմ են հայտարարել մեր ինքնության վերջին հենասյունին․ Նարեկ ԳալստյանՎեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն չի իրականացվում. ՆԳՆ ներքին անվտանգության վարչության պետ Նոր նշանակում Հայաստանի զինված ուժերում Նիկոլ Փաշինյանը ժամանեց ԱԺ, նրան դիմավորեց Ալեն Սիմոնյանը (տեսանյութ)Վահե Ղազարյանը հանդիպման է ու չի կարող ընդունել Բագրատ ՍրբազանինԲագրատ Սրբազանն այլևս հանդիպում չի պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետՔՊ-ն փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել․ «Ժողովուրդ»Եթե որեւէ տեսակի բախում, քաղաքացիական պատերազմ լինի, իշխանություն կոչվածն է պատասխանատու, իրենց վզին է դա. Սրբազան (տեսանյութ)«Ժողովուրդ». 16,8 մլն դրամ` ՆԳՆ զորքերի տեղաշարժի համար. Սրբազանի գլխավորած ակցիաները «թանկ» են նստում իշխանության վրաՔաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ գնում են ՆԳՆ (տեսանյութ)Գնալու եմ ՆԳՆ՝ բացատրություն ստանալու. հրամանը Վահե Ղազարյա՞նն է տվել, թե՞ իրեն են նման հրաման տվել. Բագրատ Սրբազան«Հրապարակ». Փաշինյանին այսօր երկրորդ փորձությունն է սպասվումԱլե՛ն, ի՞նչ ժամանակ ունես՝ Անժելային ես դատի տալիս, դու րյուկզակդ հավաքիր, գնու՛մ եք․ Զոհրաբյան (տեսանյութ)«Հրապարակ». Պարգեւներ հող հանձնողներին եւ ջարդարարներին«Ժողովուրդ». Թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում«Հրապարակ». Ուղարկում են աղետի գոտի, որ ակցիաներին չմասնակցենՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակումԱմենայն Հայոց Հայրապետի ջանքերով է, որ մենք Սարդարապատ ունենք. Բագրատ ՍրբազանՄտածում եմ՝ ինչ կպատահեր, եթե այլ երկրում որեւէ մեկը փորձեր փակել Հռոմի Պապի առաջը եւ թույլ չտար առաջ շարժվել. Գևորգ ԹամամյանՎեհափառի դիմաց փակած ոստիկանները թլպատվա՞ծ են. Ռուբեն ՄխիթարյանՍուրբ Աննա եկեղեցու բակն արդեն բազմամարդ է. Բագրատ Սրբազանի կոչով՝ ժողովուրդը գալիս է դեպի հավաքի վայրԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըՄեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինՀեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնելՈստիկանների դրսևորած անվայել պահվածքից հետո անհրաժեշտ է մտածել, թե արդյո՞ք պետք է նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել. Արշակ սրբազանՍահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ ԳալուզինԱղետի գոտիներում իրականացվող աշխատանքներում կա կամավորների ներգրավման անհրաժեշտություն. ԱՍՀՆԱխթալայում վերականգնվել է գազամատակարարումն ու էլեկտրասնուցումըԵրբևէ դժվար կլիներ պատկերացնել, որ Հայաստանի ոստիկանությունը կարող է խոչընդոտել Ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՄի զարմացեք, երբ Նիկոլի «ոստիկանությունը » խոչընդոտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր. ՇարմազանովՏեր Եսայի քահանա Արթենյանը Սարդարապատում ամոթանք է տվել ՔՊ-ական կարկառուններին. MediaHubԿոչ ենք անում զերծ մնալ ազգը մասնատող քայլերից․ Արցախի թեմՌուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով. Մխիթար ՀայրապետյանՎաղը կարևոր գործ ունենք անելու, բոլորիդ սպասելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ ՍրբազանԷլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ. ԹամամյանՍարդարապատի հուշահամալիրի մոտ «սև և «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշանըՀայոց Հայրապետն այցելեց Սարդարապատի հուշահամալիր՝ հաղթահարելով ոստիկանական պատնեշները (տեսանյութ)Փառահեղ անցյալ, անորոշ ներկա և հզոր ապագա, եթե ինքներս դա կամենանք․ «Միասնություն» շարժման ղեկավար Արման ՎարդանյանԱԱԾ նախկին տնօրենը` ՆԳՆ Վահե Ղազարյանին. Գտեք ելքը հանգուցալուծման, պարզապես վստահ եմ, որ այն պատկերացնում եքԱրթուր Բազեյանը երկրորդ հաղթանակն է տարել օլիմպիական վարկանիշային մրցաշարումԷստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հանրապետության տոնի կապակցությամբԳեղարքունիքում կայծակնահարվածների ինքնությունը պարզվել է. մահացած կինը 59 տարեկան էրՉինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցումՇվեյցարիայի հայոց թեմը դատապարտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի համալիր արգելելու փորձըՇղթայական ավտովթար Երևանում. կա մեկ վիրավորԳրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ ԱՄՆ մրցաշարի հաղթողՍարդարապատի դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց՝ մեր պետությունն արժեքային սովի մեջ է. Տեր Շահե վարդապետ ԱնանյանԿիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
Ամենադիտված