Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ Գեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն «Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է Հրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրեր Նոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ Քարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումը Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել Սերն է պակասել բոլորին. Սիրուշո Գետամեջ գյուղում հրդեհ է բռնկվել Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը 

Անահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում, Արտակ Մանուկյանը կվերականգնվի «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի տնօրենի պաշտոնում

Իրավունք

Tert.am-ը գրել է.

Անահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում, Արտակ Մանուկյանը կվերականգնվի «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի տնօրենի պաշտոնում։

Վճիռը կայացրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ` դատավոր Շահնազարյանի։

Ներկայացնում ենք որոշ առանցքային հատվածներ դատավճռից․

«Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Արտակ Գևորգի Մանուկյանի ընդդեմ ՀՀ առողջապահության, երրորդ անձ՝ Նաիրա Հակոբի Խաչատրյանի՝ 20.04.2023 թվականի թիվ 43-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում՝ ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) տնօրենի պաշտոնում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման պահանջների մասին պահանջների մասին։

Դատարանը պարզել է, որ հայցվորը, ՀՀ առողջապահության նախարարի՝ 02 հունիսի 2021 թվականի թիվ 69-Ա հրամանի համաձայն, նշանակվել է «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Այնուհետև՝ վերջինս մասնակցել է Կազմակերպության գործադիր մարմնի համար անցկացվող մրցույթին և արդյունքում ճանաչվել է հաղթող:

Աշխատանքային գործունեության ողջ ժամանակահատվածում Հայցվորը երբևէ չի ենթարկվել որևէ տեսակի կարգապահական պատասխանատվության: Սկսած 2023 թվականի հունվարի 11-ից՝ ՀՀ առողջապահության նախարարությունը, ի դեմս նախարարի, անընդմեջ բազմաթիվ գրություններ և հանձնարարականներ է հասցեագրել Հայցվորին՝ վերջինիցս պահանջելով այս կամ այն հարցի վերաբերյալ ներկայացնել գրավոր բացատրություններ: Վերը նշվածից ակնհայտ է, որ պատասխանողի կողմից իրար հաջորդող բացատրագրեր պահանջելու որդեգրած քաղաքականությունն ուներ մեկ նպատակ, այն է՝ հայցվորին ի վերջո կարգապահական տույժերի ենթարկելու եղանակով ազատել զբաղեցված պաշտոնից: շ

20.04.2023-ին ՀՀ առողջապահության նախարարի կողմից կայացվում է թիվ 43-Ա հրամանը, որի համաձայն՝

1. Առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արտակ Գևորգի Մանուկյանին 2023 թվականի ապրիլի 20-ից ազատել զբաղեցրած պաշտոնից՝ աշխատանքի էական պայմանների փոփոխման դեպքով պայմանավորված՝ նոր պայմաններում աշխատանքը շարունակելու համար գրավոր համաձայնություն չտալու հիմքով, լուծելով նրա հետ 2021 թվականի սեպտեմբերի 24-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

2. 2023 թվականի ապրիլի 20-ից Կարեն Ջանոյի Պողոսյանին նշանակել

Առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ կնքելով նրա հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր:

Հայցվորի անձի նկատմամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ունի ոչ բարենպաստ և խտրական վերաբերմունք:

Դատարանը վճռեց․

1. Արտակ Գևորգի Մանուկյանի հայցն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության, երրորդ անձ՝ Նաիրա Հակոբի Խաչատրյանի՝ 20.04.2023 թվականի թիվ 43-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում՝ ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման պահանջների մասին պահանջների մասին, բավարարել:

1.1. Արտակ Գևորգի Մանուկյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասով անվավեր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 20.04.2023 թվականի թիվ 43-Ա հրամանը:

1.2. Արտակ Գևորգի Մանուկյանին վերականգնել աշխատանքի իր նախկին՝ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում՝ 24.09.2021 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի նույն պայմաններով:

1.3. ՀՀ առողջապահության նախարարությունից հօգուտ Արտակ Գևորգի Մանուկյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ 20.04.2023 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, բայց ոչ ավել, քան մինչև 24.09.2024 թվականը, միջին աշխատավարձի չափով հատուցման գումարը:

2. ՀՀ առողջապահության նախարարությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամ, ինչպես նաև սույն վճռի 1.3 կետերում նշված կարգով հաշվարկվող գումարի երեք տոկոսը՝ որպես վճարման ենթակա պետական տուրքի գումարներ:

3. Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

4. Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ֆաշիստի պես երեխայի մազերը քաշող բերետըՄխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքին Պուտինը չի հերքել Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը Պաղեստինի Կարմիր մահիկը հայտնել է իսրայելական ուժերի կողմից իր աշխատակիցների գերեվարման մասին Ֆինլանդիայի նախագահը խոսել է Ուկրաինայում խաղաղության հաստատման գործում Չինաստանի առանցքային դերի մասին Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում (տեսանյութ) Երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը գործել Վրաստանի ԵՄ ձգտումներին համապատասխան․ Ֆոն դեր Լայեն ԱԺԲ-ն հանդիպել է Բագրատ Սրբազանի հետ Աշխարհում 2 տոկոս է կազմում վճարովի սկզբունքով արյուն հանձնելը․ Հայաստանը, ցավոք, այդ 2 տոկոսի մեջ է․ Արթուր Դաբիկյան (տեսանյութ) Ծեծուջարդ, հայհոյանքներ, ազատազրկումներ, սա է այն հիմնական գործիքակազմը, որը կիրառվում է մեր դեմ Երևանում Ford Focus-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի.բժիշկները պայքարում են նրա կյանքի համա Օլանդը կմասնակցի Ֆրանսիայում արտահերթ ընտրություններին Դոնի Ռոստովի մեկուսարանում պատանդներ վերցրած կալանավորները լիկվիդացվել են Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղին վերականգնվել է Ռուսաստանի միջնորդությամբՔՊ-ի մտքի թուրքականացումն աստիճանաբար ավելի ու ավելի ակնհայտ է դրսևորվում. Արմեն Այվազյան Հանձնեց ավելի շատ մարդ, ուրախ հեծանիվ է քշում. Ասլամազյան Գերասիմ Վարդանյանը կալանավորվեցՄի՞շտ եք կիրակի աշխատում, թե՞ իմ այցի հետ ա կապված. Փաշինյանը հետևում է Սյունիքի շինաշխատանքներին (տեսանյութ) «Ասում են՝ ապացուցիր, որ դու ուղտ չես». փաստաբանը՝ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ մեղադրանքի մասին Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթևեկելի է «Քանի էրեխա ունե՞ս՝ հի՞նգ, պա՜հ, մալադեց». Փաշինյանը Կապանում հետևում է մանկապարտեզի շինարարությանը (տեսանյութ) Դոնի Ռոստովի քննչական մեկուսարանում պատանդ են վերցնել. նոր տեղեկություններ Կին ժամկետայինները ցանկանում են սպա դառնալ ու շարունակել մնալ բանակում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 12-ին չհայտարարված այցեր են իրականացրել ԱՄՆ փոխնախագահը վաղաժամ լքել է Շվեյցարիայի խաղաղության գագաթնաժողովը Թուրք-ադրբեջանական միասնությունը շարունակելու է մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքը. Ֆիդան Շիրակի երկրագիտական թանգարանի «Բենիամին. Հայաստանի հնագույն մայրաքաղաքը» խորագրով ցուցահանդեսը երկու շաբաթ բաց կլինի այցելուների համար Աբրահամը պրոֆեսոր Չարչյանի անձնական վերահսկողության տակ է, դեռ մի քանի օր էլ կմնա հիվանդանոցում Հրդեհ Նիզամի գյուղում Զոհվել է Նիկիտա ՑիցագինըՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԻշխան Զաքարյանին հրավիրել են ՀՀ գլխավոր դատարան Երևանում «Mercedes»-ի 31-ամյա ոչ սթափ վարորդը բախվել է քաղաքապետարանի տրակտորին. կա վիրավոր Այս երկու օրվա ընթացքում ՔՊ պատգամավորները պետք է հազարավոր զանգեր ու նամակներ ստանանԱյս բերետը բանտ չի՛ նստի՝ երեխային դիտավորյալ ցավացնելու համար, փոխարենը կնստի պլաստիկ շիշ նետողը «Չունենք, ուրբաթ, շաբաթ կամ ժամ». հետախույզները զարգացնում են իրենց հմտությունները (տեսանյութ) Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել. Shamshyan.com Քարահունջ, Որոտան, Շուռնուխ բնակավայրերում կարկուտը ոչնչացրել է պտղատու այգիները, մշակաբույսերի դաշտերը. համայնքապետարան Հանուն մի թշվառ պաշտոնիկի. «ՉԻ»Սա մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտման լկտիագույն փորձ է. Գրիգորյան Հինգ անձնի նկատմամբ արագ կայացվեց կալանավորվան որոշում. Ռուբեն Մելիքյան. «Հրապարակ»15-ին ազատ են արձակվել խորհրդարանի շենքի մոտ ձերբակալված բոլոր 28 անձինքՀրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներԳեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն«Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն էՀրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրերՆոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետՔարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումըՀատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել
Ամենադիտված