Ապրիլի 19-ին արդեն զգուշացնում էին աղետի մասին. ո՞վ էր ասում աղետի հետ Նիկոլը կապ չունի. Արմինե Մելքոնյան Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն չի իրականացվում. ՆԳՆ ներքին անվտանգության վարչության պետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց ԱԺ, նրան դիմավորեց Ալեն Սիմոնյանը (տեսանյութ) Վահե Ղազարյանը հանդիպման է ու չի կարող ընդունել Բագրատ Սրբազանին Բագրատ Սրբազանն այլևս հանդիպում չի պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՔՊ-ն փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել․ «Ժողովուրդ» Եթե որեւէ տեսակի բախում, քաղաքացիական պատերազմ լինի, իշխանություն կոչվածն է պատասխանատու, իրենց վզին է դա. Սրբազան (տեսանյութ) «Ժողովուրդ». 16,8 մլն դրամ` ՆԳՆ զորքերի տեղաշարժի համար. Սրբազանի գլխավորած ակցիաները «թանկ» են նստում իշխանության վրա Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ գնում են ՆԳՆ (տեսանյութ) Գնալու եմ ՆԳՆ՝ բացատրություն ստանալու. հրամանը Վահե Ղազարյա՞նն է տվել, թե՞ իրեն են նման հրաման տվել. Բագրատ Սրբազան 

«Ուզում էի գիշերը շուտ գար, Մխոյին տեսնեի երազիս ու կարոտս մի քիչ առնեի». կրտսեր սերժանտ Մեխակ Սադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մխոս յուրահատուկ երեխա էր, աստվածային էր, հրաշք: Գուցե ինձ համար է այդպիսին, բայց յուրահատուկ էր, բոլորից տարբերվող, խղճով ու բարի, թույլ չէր տալիս թույլերին նեղացնել: Կարծես իր տարիքից տասը տարի էլ մեծ լիներ: Հասուն մտքեր ուներ, նաև քայլերն էին այդպիսին: Բնավորությամբ հանգիստ էր, բայց նաև աշխույժ, ուզում էր ամեն տեղ լինել: Իր ներկայությունն ամեն տեղ ցանկալի էր, բայց նաև կարճ ժամանակով էր մնում, անգամ ասում էին՝ ուզում ենք Մխոն երկար մնա մեր կողքին, որ շփվենք: Փոքր տարիքում էլ էր այդպիսին, մի տեղ գնում էր, մի քիչ մնում, հետո ուրիշ տեղ գնում: Ամեն ինչ արագ էր անում, կարծես շտապում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխոյի մայրիկը՝ տիկին Անուշը:

Մխոն Մեխակ անվան հապավումն է. «Երբ դպրոց գնաց, ուզում էր, որ բոլորն իրեն Մխո կոչեն: Այդպես էլ եղավ»: Որդու կոկիկությունն է հիշում: «Փոքր տարիքում էլ, երբ դպրոցից տուն էր վերադառնում, փոշու մեկ հատիկ անգամ նրա վրա չկար: Դպրոցում լավ էր սովորում: Մինչև յոթերորդ դասարանը գովասանագրեր ունի: Հետո, ինչպես ասում են, մեծացավ, ընկերների շրջապատ ձեռք բերեց, ուսման հարցում բացթողումներ էլ եղան, բայց այնպես չէ, որ չէր սովորում: Իրեն դպրոցում շատ էին սիրում թե՛ ուսուցիչները, թե՛ դասընկերները: Առարկաներից շատ էր սիրում մաթեմատիկան, վերլուծելու իմաստով, և հայ գրականությունը»,-նշում է մեր զրուցակիցը:

Դպրոցն ավարտելուց հետո 2019 թ.-ին Մխոն ընդունվում է Եվրոպական համալսարան, պետք է հաշվապահություն ուսումնասիրեր: Նույն թվականի հուլիսի 11-ին մեկնում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրում՝ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում: Այնուհետև կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվում է Գորիսի Խնձորեսկի զորամաս: Մխոն տանկիստ էր, տանկի հրամանատար: «Նախքան ծառայության մեկնելու օրերի մասին պատմելը կրկին տեղափոխվեմ Մխոյիս մանկություն: Նա մեկ տարի ուշ է գնացել դպրոց, քանի որ շատ չարաճճի էր: Ընդ որում՝ նաև մանկապարտեզ չհաճախեց, տանում էի մանկապարտեզ, բայց չէր սիրում այն: Իրեն ճանապարհում էի մանկապարտեզ, մինչև տուն էի հասնում, նա արդեն տանն էր: Փախչում էր այնտեղից: Ես էլ որոշեցի իրեն մեկ տարի ուշ տանել դպրոց, մտածեցի՝ թող մի քիչ մեծանա:

Սիրեց դպրոցը ու մեծ հաճույքով էր հաճախում: Իրենց դասարանում 23 տղա կար, Մխոն բոլորից մեկ տարով մեծ էր: Բանակի մասին միշտ էր խոսում, շտապում էր ծառայության մեկնելու հարցում: Միշտ ասում էր՝ մնաց այսքան տարի, մնաց այնքան տարի: Ես առանց Մխո կյանք չունեմ, նա իմ կյանքն է, չգիտեմ էլ, թե հիմա ինչպես եմ ապրում, բայց գիտեմ՝ իրենով եմ ապրում: Անընդհատ ինձ ասում էր՝ «մա՛մ, մնաց այսքան տարի՝ գնամ ծառայության»: Ես էլ արձագանքում էի՝ անընդհատ մի ասա, կգա քո ժամանակը, գուցե էլ բանակ մեկնելու ու ծառայելու կարիք չլինի: Ինքն էլ հիշում էր, որ իրեն մեկ տարի ուշ եմ ուղարկել դպրոց՝ «մա՛մ, ինչո՞ւ ես ինձ մի տարի ուշ ուղարկել դպրոց, եթե ուշ չգնայի, հիմա արդեն ծառայելիս կլինեի»: Երբ արդեն ծանուցագրերը բաժանեցին, իր դասարանի տղաներից մի քանիսի զորակոչման օրը հուլիսի 2-ն էր, իրենը՝ հուլիսի 11-ը: Տուն էր եկել, ասում՝ պետք է գնամ, փոխեմ ու ամսի 2-ին գնամ: Շուտ գնամ, շուտ գամ: Ես էլ հուզվեցի՝ Մխո՛, թող ամեն ինչ իր ժամանակին լինի, իր հունով գնա: Եթե քո օրը 11-ին է, ուրեմն համբերիր, ու այդ օրը գնա: Հուզվում էի, անհանգստանում, բայց ինքը շատ պինդ էր, անվախ՝ «մե՛րս, հերիք է լացես, կգնամ, կծառայեմ ու կգամ:

Ծառայությունը տղու համար է»: Անգամ իրեն առաջարկեցինք տարկետում վերցնել, բայց չհամաձայնեց՝ անհնար բան եք ասում, գնում եմ ծառայության: Ու մեծ սիրով իրեն ճանապարհեցինք բանակ: Առհասարակ, Մխոն կիսվում էր ինձ հետ, պատմում ամեն ինչից, այդ թվում՝ նաև բանակային առօրյայից: Անկեղծ ասեմ, սկզբից չէր հարմարվում, քանի որ տեսակով ազատ մարդ էր, սիրում էր ազատություն, բնականաբար, ծառայության ժամանակ այդ ազատությունը սահմանափակվեց: Ուսումնական զորամասում մի քանի ամիս անց հարմարվեց ծառայությանը: Ասում էր՝ ամիսներ են, կանցնեն, կզորացրվեմ, կգամ ու ձեզ կհասնեմ: Երբ տեղափոխվեց Խնձորեսկի զորամաս, իրեն ավելի լավ էր զգում: Իր շրջապատն էր ստեղծել, վայելում էր հրամանատարների ու իր ծառայակից ընկերների հարգանքը»:

Պատերազմը փոխեց բոլորիս կյանքը: «Հետաքրքիր բան է, բայց երբ անգամ պատերազմի մասին խոսք չկար, տղայիս միշտ ասում էի՝ որ պատերազմ սկսվի, հանկարծ չգնաս, գիտես, որ քեզանով ենք ապրում: «Մա՛մ ջան, որ չգնամ, մեր ծնողներին ու քույրերին ո՞վ է պաշտպանելու, չեմ թողնի դրանք մի քայլ առաջ գան»: Երբ պատերազմը սկսվեց, բնական է, անտանելի վիճակում էինք բոլորս, բայց մի քիչ հանգստություն կար այն իմաստով, որ Մխոն Հայաստանում է ծառայում: Անգամ ծառայության ժամանակ իրեն ասում էի՝ ինչ լավ է, որ Հայաստանում ես ծառայում, Մխոն արձագանքում էր՝ «մե՛րս, որ պատերազմ եղավ, առաջինը մենք ենք գնալու»: Այդպես էլ եղավ: Հենց առաջին օրը իրենց տանում են ամենաթեժ կետը՝ Ջրական: Զանգում էր մեզ, չէր ասում իր տեղը, կարծես ուզում էր մեր ձայնը լսել ու ասել, որ լավ է՝ «մա՛մ, ամեն ինչ նորմալ է, մեր դիրքերն ենք պահում», այն դեպքում, երբ Մխոն թեժ կռվի մեջ էր: Մեզ խաբեց, իր տեղը չասաց»: Մխոյի կռիվը տևել է մինչև սեպտեմբերի 30-ի առավոտ:

«Նահանջի հրաման են տվել, Մխոն չի ենթարկվել՝ թշնամուն ոչ մի կտոր հող չենք տալու: Ընկերոջ հետ տանկով են եղել: Շատ մանրամասներ չգիտենք, ընկերների պատմածների պատառիկներն են: Բայց գիտենք, որ ԱԹՍ-ի հարվածն է զոհվելու պատճառ դարձել»: Մխոն շուտ է տուն «վերադարձել»: «Տղաներն ընկել են շրջափակման մեջ, բայց հրամանատարն ասել է՝ եթե գերի ընկնենք, ուրեմն Մխոյի հետ մեռնելու ենք, բայց եթե ողջ ենք մնալու, ուրեմն Մխոյին չենք թողնելու, մեզ հետ պիտի տանենք: Նույն օրը նրան դուրս են բերել»: Ու նա տուն է «վերադարձել»: Ընտանիքին ապրելու ուժ տվեց Մխոյի կրտսեր քույրիկը: «Նա որևէ բանում մեղավոր չէ, մեր կարիքն ունի: Եղբորից հետո նա էլ կոտրվեց, իրենք այնքան ուրիշ տեսակի հարաբերություններ ունեին: Բայց ուժ տվեցին ինձ նաև իմ երազները, ուզում էի գիշերը շուտ գար, երազներով Մխոյին տեսնում եմ, կարոտս մի քիչ առնում: Հիմա ավելի քիչ է երազիս գալիս, քան նախկինում: Դա է ինձ ապրելու ուժ տվել: Հիմա, երբ իր շատ խոսքեր վերլուծում եմ, կարծես դրանց մեջ հուշումներ գտնեմ:

Զրուցում էինք, մեկ էլ ասում էր՝ մա՛մ, ուզում եմ անտեսանելի դառնալ, տարբեր տեղերում լինել, բոլորին տեսնել, բայց ինձ ոչ ոք չտեսնի: Վերջին զանգի ժամանակ խաղ էին կազմակերպել, ուսուցիչը թղթերի վրա տողեր էր գրել, ու աշակերտներից յուրաքանչյուրը պետք է թղթերից մեկն ընտրեր: Դասղեկն է պատմում՝ թղթերը հերթով վերցնում են, կարդում, թե ինչ է գրված, հերթը հասնում է Մխոյին, վերցնում է թուղթն ու ընթերցում. «Հայաստան աշխարհ, քո պատվի համար ես պիտի զոհվեմ: Հայ եմ ես, վստահ եմ ես»: Դասղեկն ասում է, որ երբեք նման բան չէր գրել, թե ինչու է այդ անգամ նման տողեր գրել, ինքն էլ չգիտի»: Նույն թղթի վրա ուսուցչուհին զոհվել բառը կռվել բառով է փոխարինում, բայց հետո խոստովանում՝ Մխոյի ճակատագիրը փոխել չկարողացավ: Այդ բառերը գրվել են գյուղում Մխոյի հիշատակին տեղադրված հուշաղբյուրի վրա:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Մեխակ Սադոյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից: Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզի հայրենի Զոլաքար գյուղի գերեզմանատանը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ապրիլի 19-ին արդեն զգուշացնում էին աղետի մասին. ո՞վ էր ասում աղետի հետ Նիկոլը կապ չունի. Արմինե ՄելքոնյանՍրանք պատերազմ են հայտարարել մեր ինքնության վերջին հենասյունին․ Նարեկ ԳալստյանՎեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն չի իրականացվում. ՆԳՆ ներքին անվտանգության վարչության պետ Նոր նշանակում Հայաստանի զինված ուժերում Նիկոլ Փաշինյանը ժամանեց ԱԺ, նրան դիմավորեց Ալեն Սիմոնյանը (տեսանյութ)Վահե Ղազարյանը հանդիպման է ու չի կարող ընդունել Բագրատ ՍրբազանինԲագրատ Սրբազանն այլևս հանդիպում չի պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետՔՊ-ն փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել․ «Ժողովուրդ»Եթե որեւէ տեսակի բախում, քաղաքացիական պատերազմ լինի, իշխանություն կոչվածն է պատասխանատու, իրենց վզին է դա. Սրբազան (տեսանյութ)«Ժողովուրդ». 16,8 մլն դրամ` ՆԳՆ զորքերի տեղաշարժի համար. Սրբազանի գլխավորած ակցիաները «թանկ» են նստում իշխանության վրաՔաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ գնում են ՆԳՆ (տեսանյութ)Գնալու եմ ՆԳՆ՝ բացատրություն ստանալու. հրամանը Վահե Ղազարյա՞նն է տվել, թե՞ իրեն են նման հրաման տվել. Բագրատ Սրբազան«Հրապարակ». Փաշինյանին այսօր երկրորդ փորձությունն է սպասվումԱլե՛ն, ի՞նչ ժամանակ ունես՝ Անժելային ես դատի տալիս, դու րյուկզակդ հավաքիր, գնու՛մ եք․ Զոհրաբյան (տեսանյութ)«Հրապարակ». Պարգեւներ հող հանձնողներին եւ ջարդարարներին«Ժողովուրդ». Թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում«Հրապարակ». Ուղարկում են աղետի գոտի, որ ակցիաներին չմասնակցենՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակումԱմենայն Հայոց Հայրապետի ջանքերով է, որ մենք Սարդարապատ ունենք. Բագրատ ՍրբազանՄտածում եմ՝ ինչ կպատահեր, եթե այլ երկրում որեւէ մեկը փորձեր փակել Հռոմի Պապի առաջը եւ թույլ չտար առաջ շարժվել. Գևորգ ԹամամյանՎեհափառի դիմաց փակած ոստիկանները թլպատվա՞ծ են. Ռուբեն ՄխիթարյանՍուրբ Աննա եկեղեցու բակն արդեն բազմամարդ է. Բագրատ Սրբազանի կոչով՝ ժողովուրդը գալիս է դեպի հավաքի վայրԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըՄեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինՀեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնելՈստիկանների դրսևորած անվայել պահվածքից հետո անհրաժեշտ է մտածել, թե արդյո՞ք պետք է նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել. Արշակ սրբազանՍահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ ԳալուզինԱղետի գոտիներում իրականացվող աշխատանքներում կա կամավորների ներգրավման անհրաժեշտություն. ԱՍՀՆԱխթալայում վերականգնվել է գազամատակարարումն ու էլեկտրասնուցումըԵրբևէ դժվար կլիներ պատկերացնել, որ Հայաստանի ոստիկանությունը կարող է խոչընդոտել Ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՄի զարմացեք, երբ Նիկոլի «ոստիկանությունը » խոչընդոտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր. ՇարմազանովՏեր Եսայի քահանա Արթենյանը Սարդարապատում ամոթանք է տվել ՔՊ-ական կարկառուններին. MediaHubԿոչ ենք անում զերծ մնալ ազգը մասնատող քայլերից․ Արցախի թեմՌուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով. Մխիթար ՀայրապետյանՎաղը կարևոր գործ ունենք անելու, բոլորիդ սպասելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ ՍրբազանԷլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ. ԹամամյանՍարդարապատի հուշահամալիրի մոտ «սև և «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշանըՀայոց Հայրապետն այցելեց Սարդարապատի հուշահամալիր՝ հաղթահարելով ոստիկանական պատնեշները (տեսանյութ)Փառահեղ անցյալ, անորոշ ներկա և հզոր ապագա, եթե ինքներս դա կամենանք․ «Միասնություն» շարժման ղեկավար Արման ՎարդանյանԱԱԾ նախկին տնօրենը` ՆԳՆ Վահե Ղազարյանին. Գտեք ելքը հանգուցալուծման, պարզապես վստահ եմ, որ այն պատկերացնում եքԱրթուր Բազեյանը երկրորդ հաղթանակն է տարել օլիմպիական վարկանիշային մրցաշարումԷստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հանրապետության տոնի կապակցությամբԳեղարքունիքում կայծակնահարվածների ինքնությունը պարզվել է. մահացած կինը 59 տարեկան էրՉինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցումՇվեյցարիայի հայոց թեմը դատապարտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի համալիր արգելելու փորձըՇղթայական ավտովթար Երևանում. կա մեկ վիրավորԳրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ ԱՄՆ մրցաշարի հաղթողՍարդարապատի դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց՝ մեր պետությունն արժեքային սովի մեջ է. Տեր Շահե վարդապետ ԱնանյանԿիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներինՏեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ Ռումանիոյ հայոց թեմ
Ամենադիտված