Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Գնդեվանք տանող ճանապարհին տեղի է ունեցել փլուզում Նորոգվում է Վայոց ձորի մարզի Եղեգիսի Զորաց եկեղեցին Եթե ժողովրդին տարան հարձակման ԱԺ-ի վրա, շենքը բոլոր միջոցներով պաշտպանվելու է. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Ստեփանակերտի քաղաքապետի կալանքի միջնորդությունը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մելքոնյանին․ փաստաբան Դուք լա’վ գիտեք, թե ով է դա՝ հայ ժողովրդի թշնամին, նա վայրահաչում է Սրբազանի դեմ ու պաշտպանում ՔՊ-ին․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Ցնցումների երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է իր կառավարման առաջին իսկ օրից. Արման Վարդանյան. «Փաստ» «Ինչի՞ եք կերել փողերը», «Կերել ես դու, նորմալ խոսա». ՔՊ-ականի ելույթից հետո ԱԺ-ում լարված էր (տեսանյութ) Փշալարը ո՞ւր ա, բերե՛ք, վրայով անցնեմ․ Սրբազան (տեսանյութ) Արյան դոնորի համաշխարհային օրվա կապակցությամբ Երևանում կանցկացվի բացօթյա արյունատվության ակցիա Կառավարությունն ու նրա ղեկավարը պետք է հեռանան. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) 

«Պայքարում եմ երեխաներիս մեծացնելու, Արտակի անունը վառ պահելու համար». Արտակ Խեմչյանը զոհվել է հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան պայթյունի ժամանակ. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտակն ու Արուսիկը մանկությունից են իրար ճանաչել, միասին մեծացել Տավուշի մարզի Սևքար գյուղում: «Սովորել ենք նույն դպրոցում, Արտակն ինձանից մեկ տարով էր մեծ: Նա քույրիկիս դասընկերն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արուսիկը:

Նշում է՝ շատերն ունեին այն համոզմունքը, որ հասուն տարիքում իրենք ընտանիք են կազմելու: 18 տարին լրանալուն պես Արտակը մեկնում է պարտադիր զինծառայության Քարվաճառ. «Դժվար տարիներ էին, կապ չկար: Երկու տարվա ծառայության ընթացքում երկու անգամ է արձակուրդ եկել: Իր կարգապահության, լավ ծառայության համար Արտակին տասը օր շուտ են զորացրել: Իր քսանամյակը լրացել է գյուղում: 2004 թ.-ին ամուսնացանք, մեկ տարի անց ծնվեց մեր առաջնեկը՝ Նաիրին, իսկ վեց տարի անց՝ մեր երկրորդ որդին՝ Նորայրը»: Արուսիկի խոսքով, ամուսինը շատ աշխույժ էր, ակտիվ, բարի, սիրում էր ուշադրության կենտրոնում լինել: «Բոլորի առաջին օգնությունն էր: Եթե ինչ-որ մեկին ինչ-որ հարցով օգնելու հարց էր լինում, առաջինն Արտակին էին զանգում: Երկար տարիներ տաքսի էր վարում, գյուղից բոլորին քաղաք բերում: Մինչև հիմա էլ մարդիկ ասում են, որ իր նման հոգատար վարորդի չեն հանդիպել:

Տատիկներին, որոնք ձեռքին ծանր իրեր ունեին, պետք է պարտադիր ճանապարհեր տուն, երեխաներին կզբաղեցներ ողջ ճանապարհին, քաղցր էլ կհյուրասիրեր, որ իր հետ հաճույքով ճանապարհ ընկնեին: Հոգատար ու նվիրված զավակ էր, ամուսին ու հայր: Նվիրվող էր, իմ հարազատներն իրեն որպես փեսա չեն ընկալել, այլ որպես տան տղա: Տարիներ առաջ, երբ գյուղում մեծ խաչ տեղադրեցին, արտերկրում ապրողներն Արտակի նկարահանած տեսանյութերով էին տեղեկանում, թե որ փուլում են տեղադրման աշխատանքները, ինչ է կատարվում գյուղում: Հիմա հաճախ են ասում՝ Արտակը չկա, մենք էլ գյուղի անցուդարձից ենք կտրվել»: Արտակը 2020 թ. փետրվարին անցնում է պայմանագրային զինծառայության՝ որպես վարորդ: Արուսիկը պատմում է՝ ամուսինը մեկնում էր արտագնա աշխատանքի, մի շրջան ինքն էլ է երեխաների հետ մեկնել նրա մոտ, սակայն 2018 թ.-ին, երբ արդեն կրտսեր որդու դպրոց գնալու ժամանակն էր, վերադառնում են Հայաստան:

«Վերադարձանք, որ մեր տղան Հայաստանում սովորի: Ասում էր՝ կցանկանանք, էլի կմեկնենք Ռուսաստան, այնտեղ աշխատանքը շատ է, եթե չէ, ուրեմն կմնանք Հայաստանում: Գիտեք՝ գյուղում աշխատանք գտնելը բավական բարդ է: Երբ Հայաստանում էինք, Արտակը ժամանակ առ ժամանակ նորից մեկնում էր արտագնա աշխատանքի: 2020 թ.-ին վերադարձավ, Նոր տարին միասին դիմավորեցինք, ու սկսվեց համավարակը, ճանապարհները փակվեցին: Չկարողացավ մեկնել, առանց աշխատանքի նստել չէր կարող, որոշեց անցնել պայմանագրային զինծառայության, որ ընտանիքի հոգսը թեթևացնի: Ծառայության յոթ ամսվա ընթացքում Արտակը հասցրել էր բոլորի սիրտը գրավել իր պարտաճանաչությամբ, կոկիկությամբ: Հասցրել էր նաև պատվոգրերի արժանանալ: Ընկերները միշտ կատակում էին՝ «դու ամեն ինչը տեղը տեղին անում ես, քեզ գովասանագիր են տալիս, իսկ մեզ՝ նկատողություն»»:

Բայց եկավ պատերազմի օրը: «Սահմանամերձ շրջան ենք, տագնապ էր հայտարարված: Արտակն ու տղաները մեր գյուղի և հարակից գյուղերի դիրքերում էին, տուն չէր գալիս: Անհրաժեշտ ամեն ինչն ուղարկում էինք, կամ գալիս ու տանում էին, իրեն հաճախ էի խնդրում՝ դու էլ արի, նաև տղաներին կտեսնես, հետո էլի կգնաս: Ասում էր՝ չեմ ուզում նկատողություն ստանալ, հանկարծ մեկը գա ստուգելու, և ես դիրքում չլինեմ: Հոկտեմբերի 2-ն էր: Դեղատանն եմ աշխատում, աշխատանքից դուրս եկա, Արտակն ինձ էր սպասում, անգամ զարմացա: Անտրամադիր էր, եկանք տուն, իրեն կարգի բերեց, դուրս գալուց էլ անընդհատ ասում էր՝ երեխեքին ուշադիր կլինես, փաստաթղթերդ մոտ պահիր, խորհուրդներ տվեց ու գնաց: Հաջորդ օրը զանգեց, թե գնում եմ Ղարաբաղ, պետք է օգնություն հասցնենք: Հարցրեցի՝ իսկ ձեր դիրքերից ովքե՞ր են գալու քո հետ, ասաց, որ միայն ինքն է. «Վանաձորից մեզ ուրիշ խումբ է միանալու»:

Մեկ հարց էլ տվեցի՝ մայրիկին տեղյակ պահե՞լ ես, որ գնում ես, մտածելով, որ գուցե նա կկարողանա հետ պահել Արտակին Արցախ մեկնելու մտքից: Պատասխանեց՝ ես իրեն տեղյակ կպահեմ: Իր գնալու լուրն իմանալով՝ մի տեսակ սիրտս ահ էր ընկել, անկախ ինձանից լաց էի լինում, հետո ինքս ինձ վրա բարկանում, որ ոչինչ չի եղել, ինչո՞ւ եմ լաց լինում: Մայրիկն էլ չէր կարողացել ոչինչ անել, Արտակն այդպիսին էր, եթե մի բան որոշում էր, էլ որևէ մեկս ոչինչ փոխել չէինք կարող»: Արուսիկը պատմում է՝ երբ հրամանատարն ասում է, որ պետք է մեկնեն Արցախ և օգնություն տանեն, Արտակը միանգամից հանձն է առնում այդ կարևոր գործը ու ասում, որ ինքը կգնա: «Արտակը միայն նեղսրտել է, որ մեքենան կարող է վնասվել: Մեքենան նոր էր, շատ էր սիրում այն, մաքուր ու կոկիկ էր պահում»: Վանաձորում ոստիկանական խումբն է միանում Արտակին ու մյուս տղաներին, և շարժվում են դեպի Արցախ:

«Հոկտեմբերի 4-ին հասնում են: Շուշին գնդակոծվում էր, այնտեղ արդեն ծանր վիճակ էր: Տեղից տեղ փոխվելով՝ հասնում են Շուշիի մշակույթի տուն: Իր հրամանատարը զանգահարում է իրեն, ասում՝ դու քո պարտականությունները կատարել ես, կարող ես հետ գալ, Արտակը չի համաձայնում՝ տեսնեմ տղաներն ինչ են որոշելու, որ միասին հետ գանք: Արտակն ու ընկերը մեքենայի մեջ են լինում, իսկ ոստիկանները շենքի ներսում ժողով են կազմակերպած լինում: Արտակն ընկերոջն ասում է՝ գնամ ներս, տեսնեմ, թե ինչ որոշեցին, ով է գալիս ինձ հետ, միասին վերադառնանք: Մեքենայից իջնում է, մտնում շենք, ու այն պայթում է»:

Արուսիկը նշում է՝ հիմա շատերն են ասում, թե ինչու գնաց Արտակը, չպետք է գնար, բայց կինը վստահ է՝ ամուսինն այլ կերպ չէր կարող, չէր կարող իր պարտականությունը չկատարել, ոստիկաններից շատերին ճանաչում էր, շատերն իր ընկերներն էին, չէր կարող նրանց թողնել և ուղղակի վերադառնալ: «Ես միշտ ասում եմ՝ եթե նույնիսկ այդ պահին վերադառնար էլ, հաջորդ անգամ էլի էր գնալու: Այդպիսին էր իր բնույթով»: Արտակը զոհվել է հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան պայթյունի ժամանակ: «Այդ օրը ժամը 4-ից հետո այլևս զանգերին չէր պատասխանում, զանգում էի ընկերներին, ծանոթներին, որևէ մեկը տեղեկություն չուներ:

Անընդհատ զանգահարում էի, բայց ապարդյուն: Ինձ էին զանգահարում, հարցնում, թե նորություն չունե՞մ: Այդ օրը լուրերով ասել էին մշակույթի տան պայթյունի մասին, բայց մենք չէինք դիտել, տեղյակ չէինք: Հաջորդ առավոտյան մայրիկը գնաց հիվանդանոց աշխատանքի, բուժքույր է, ես էլ էի աշխատանքի գնում: Հասանք գյուղամեջ, բավականին շատ մարդիկ էին հավաքվել, մտածեցինք՝ տեսնես ինչ է պատահել: Մարդիկ մտնում էին դեղատուն, բոլորը մի տեսակ էին, չգիտեին, թե ինչպես իրենց պահեն: Փաստորեն ամբողջ գյուղն արդեն նախորդ երեկոյան իմացել էր նորությունը, սկսել էին ճշտումներ անել: Իր հորեղբոր ու հորաքրոջ տղաները գնացել էին իրեն ճանաչելու և տուն վերադարձնելու, նոր մեզ տեղեկացրել, թե ինչ է եղել»: Իսկ հիմա Արուսիկի «պայքարը» շարունակվում է: «Պայքարում եմ երեխաներիս մեծացնելու, Արտակի անունը վառ պահելու համար: Իրենց կողքին աշխատում եմ միշտ զգոն լինել, լաց չլինել:Մեծ տղաս 18 տարեկան է, քչախոս, խոհեմ հայացքով, հասուն մարդ է, միանգամից մեծացավ: Փոքր տղաս, երբ տեսնում է՝ անտրամադիր եմ, այնքան է շուրջս պտտվում, մինչև ժպտամ: Հայրիկի մասին էլ միշտ ներկայով է խոսում»:

Հ. Գ. - Արտակ Խեմչյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Տավուշի մարզի հայրենի Սևքար գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Գնդեվանք տանող ճանապարհին տեղի է ունեցել փլուզում«Ազնավուր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է Գյումրու համերգից «Տա լույս» երգչախմբի դուրս մնալու հարցը. փակագծերը դեռ չեն բացվում. 168.amԳրեթե 400 միլիոն մանկահասակ երեխա ամբողջ աշխարհում տանը պարբերաբար ենթարկվում է դաստիարակության բռնի մեթոդների Մի հատ տեղդ նստի խելոք ու էդ տոնով չխոսես իմ հետ, չխառնես հանկարծ․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց (տեսանյութ) Նորոգվում է Վայոց ձորի մարզի Եղեգիսի Զորաց եկեղեցինԵթե ժողովրդին տարան հարձակման ԱԺ-ի վրա, շենքը բոլոր միջոցներով պաշտպանվելու է. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)ՔՊ-ն մանդատները չի դնելու, հերթական ընտրությունները 2026-ին են լինելու. Հայկ Կոնջորյան (տեսանյութ)Ստեփանակերտի քաղաքապետի կալանքի միջնորդությունը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մելքոնյանին․ փաստաբանԵվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 11-ին «Անջատե’ք միկրոֆոնը», «Դու չէ, դուք». ԱԺ-ում կրքերը շարունակում են բորբոքված մնալ (տեսանյութ) Դուք լա’վ գիտեք, թե ով է դա՝ հայ ժողովրդի թշնամին, նա վայրահաչում է Սրբազանի դեմ ու պաշտպանում ՔՊ-ին․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Ցնցումների երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է իր կառավարման առաջին իսկ օրից. Արման Վարդանյան. «Փաստ»Լափամանից օգտվողը դուք եք, դուք ձեզ տեսե՞լ եք. Դանիելյանը՝ ՔՊ-ին Մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը. կքննարկվեն Հայրենիքի առջև ծառացած արտաքին սպառնալիքներըՍեբուհ Բաղդոյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար Անկարան ԱՄՆ-ից 40 F-16 կnրծանիչ կգնի«Ինչի՞ եք կերել փողերը», «Կերել ես դու, նորմալ խոսա». ՔՊ-ականի ելույթից հետո ԱԺ-ում լարված էր (տեսանյութ) Ասրյանը Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարի հետ քննարկել է համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր Փշալարը ո՞ւր ա, բերե՛ք, վրայով անցնեմ․ Սրբազան (տեսանյութ)Արյան դոնորի համաշխարհային օրվա կապակցությամբ Երևանում կանցկացվի բացօթյա արյունատվության ակցիաԿառավարությունն ու նրա ղեկավարը պետք է հեռանան. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛ԲրայենինՀովիկ Աղազարյանն իբր ոտանավոր է գրել Բագրատ Սրբազանի մասին՝ համեմված անձնական վիրավորանքներով (տեսանյութ)ՀՀ ԿԸՀ անդամները դիտարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները «Ինձ զանգահարում են, հայհոյում, սպառնում». ՔՊ-ականը հայտարարում է, թե դիմում է իրավապահներին (տեսանյութ)Դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը կրկին խափանվել է ․ ահազանգում է Արսեն Բաբայանը ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիրՉմարդ եք, լկտի ու գռեհիկ. այս ամենը ձեր վախճանին է բերելու, շատերդ արդեն գիտեք դրա մասին. Աբրահամյան (տեսանյութ) Ադրբեջանում կարգելվեն բարեկամների միջև ամուսնությունները ՀՀ կենտրոնական բանկը դարձյալ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն հասցնելով 8 տոկոսիԼարված վիճակ՝ Թումանյան փողոցում. Փաշինյանի կողմնակիցը կնոջ խորհուրդ տվեց «գնալ ու պոստ պահել» (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում հայտարարությունների ժամ էԶՈւ ԳՇ պետը և Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր Պապի' շահեցինք, շահեցինք. թոռներիս հետ զբոսայգի էինք գնացել, շահումով խաղերը տեսան, աչքերը փայլեցին (տեսանյութ) Զենքի, հատուկ միջոցների գործադրում, ֆիզիկական ուժ. կստեղծվի ոստիկանության գվարդիա․ ՆԳ փոխնախարար (տեսանյութ)Հոռոմի խաչմերուկում» բախվել են «Mercedes Vito»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ կա 7 վիրավորՊուտինն այսօր կհանդիպի Թուրքիայի ԱԳ նախարարի հետ Փաշինյանը Ֆրանսիայի նախկին վարչապետի հետ խոսել է խաղաղության պայմանագրի և սահմանազատման մասինԱղետալի վիճակում ենք, հաջորդ քայլը անդունդից ընկնելն է լինելու. սա ասում եմ առանց դրամատիզացնելու (տեսանյութ) Աշոտյանին համացանցին հասանելիություն չունեցող համակարգիչ կտան գործի նյութերին ծանոթանալու համար (տեսանյութ)ԱԺ ՔՊ-ական պատգամավորը հեռվից հետևում էր Բաղրամյանի ակցիային (տեսանյութ) ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած անձին Վահագն Ալեքսանյանն ո՞վ է, ի՞նչ է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ելիսեյան պալատը հերքում է Մակրոնի հրաժարականի մասին լուրերը Երբ 5 օր ճանապարհներն այնպես կփակվեն, որ ինձ չկարողանան հասցնել դատարան, շարժումը կհաղթի. Աշոտյան (տեսանյութ) Երևանում շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել. կան վիրավորներՃանապարհ փակելու համար տնային կալանքի տակ գտնվող 19-ամյա Սերգեյ Առաքելյանն ազատ արձակվեց Արևմուտքի քավորությամբ կորցրել ենք Արցախը. Օ՜Բրայենը գալիս է՝ նոր հանձնարարականներ տալու. Շարմազանով (տեսանյութ)Սրբազանը ֆուտբոլ է խաղում Բաղրամյան պողոտայում (տեսանյութ) Կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ներթափանցումը «Արմավիր» ՔԿՀ
Ամենադիտված