Վահե Ղազարյանը պատրաստ է ընդունելու Բագրատ Սրբազանին, բայց ոչ այս ֆորմատով. ՆԳՆ խոսնակ Փաշինյանը կրկին «հարձակվեց» Եկեղեցու վրա, ասելով՝ «Որոշ մարդիկ վարկաբեկում են ինստիտուտը» (տեսանյութ) Ապրիլի 19-ին արդեն զգուշացնում էին աղետի մասին. ո՞վ էր ասում աղետի հետ Նիկոլը կապ չունի. Արմինե Մելքոնյան Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն չի իրականացվում. ՆԳՆ ներքին անվտանգության վարչության պետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց ԱԺ, նրան դիմավորեց Ալեն Սիմոնյանը (տեսանյութ) Վահե Ղազարյանը հանդիպման է ու չի կարող ընդունել Բագրատ Սրբազանին Բագրատ Սրբազանն այլևս հանդիպում չի պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՔՊ-ն փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել․ «Ժողովուրդ» Եթե որեւէ տեսակի բախում, քաղաքացիական պատերազմ լինի, իշխանություն կոչվածն է պատասխանատու, իրենց վզին է դա. Սրբազան (տեսանյութ) «Ժողովուրդ». 16,8 մլն դրամ` ՆԳՆ զորքերի տեղաշարժի համար. Սրբազանի գլխավորած ակցիաները «թանկ» են նստում իշխանության վրա 

Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ քննարկելու կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:

Հանգամանալից զեկուցվել է 2023 թ. կատարված օտարումների և ներդրումային պարտավորությունների մասին։ Նշվել է, որ նախորդ տարում պետական գույքի օտարման և մասնավորեցման դրամական արժեքը կազմել է 34․9 մլրդ դրամ, որը շուրջ 14․2 մլրդ դրամով ավելի է 2022 թ․ ցուցանիշից։

Պետական մարմիններին ամրացված ավտոմեքենաների թվաքանակի կրճատման տեսանկյունից կարևորվել է 2023 թ․ օտարված տրանսպորտային միջոցների թիվը, որը կազմել է 488՝ 386-ով ավելի 2022 թվականից։ Օտարված տրանսպորտային միջոցների ընդհանուր արժեքը կազմել է 340 մլն դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 166%-ով։ Տրանսպորտային միջոցների օպտիմալացման առումով խոսվել է 2024 թ․ նախատեսվող՝ մեքենաների հատկացման նոր չափորոշիչներից և գործընթացի կենտրոնացված կառավարումից։

Վարձակալությունից մուտքերը կազմել են շուրջ 674 մլն դրամ, որը 43․2 %-ով ավելի է 2022 թ․ ստացված մուտքերից։

Հաշվետվության ներկայացման ընթացքում նշվել է, որ 2023 թ․ կատարված գործարքների արդյունքում ներդրողները ստանձնել են ընդհանուր 37 մլրդ դրամի ներդրումային պարտավորություն։

Անդրադառնալով այս գործընթացին՝ վարչապետը նշել է. «Մենք ունենք մասնավորեցման շատ երկար պատմություն և այդ մասնավորեցումների ընթացքում ունենք նաև այդպիսի դեպքեր, երբ 25 տարի առաջ մասնավորեցվել է՝ արձանագրվել է այսքան պարտավորություն, ներդրում, աշխատատեղ և այլն, սակայն այդ շենքը շարունակում է այդպես ուղղակի կանգնած մնալ: Մենք այստեղ որևէ անդրադարձ և մեխանիզմ ունե՞նք և ո՞րն է մեր մոտեցումն ընդհանարապես: Մենք աշխատո՞ւմ ենք այս ուղղությամբ»:

Զեկուցվել է, որ 2023 թվականին 10 հայցադիմում է ներկայացվել դատարան մասնավորի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու հիմքով: Հայցադիմումը վերաբերվում է պարտավորությունները կատարելուն հարկադրելուն:

Ըստ պատասխանատուների՝ հիմնականում Պետական գույքի կառավարման կոմիտեի օգտին վճիռներ են կայացվել: Եթե պարտավորությունները չեն կատարվել, նոր արդեն երկրորդ փուլով հայցադիմում է ներկայացվում՝ գույքը պետությանը վերադարձնելու պահանջով:

Ի պատասխան վարչապետի հարցի՝ նշվել է, որ արդեն իսկ պետության վերադարձված 4 դեպք է առկա. 3-ը հողամաս են, մեկը՝ անշարժ գույք:

Այսպիսով, Պետական գույքի կառավարման կոմիտեի գործունեության արդյունքում 2023 թ․ բյուջետային մուտքերը կազմել են 15․4 մլրդ դրամ՝ 72․2 %-ով ավելի 2022 թվականից։ Այս ցուցանիշն աննախադեպ բարձր է վերջին տարիներին պետական գույքի կառավարման ոլորտում եղած ցուցանիշներից։ Զեկուցվել է, որ մասնավորեցվող պետական գույքից և հողից ստացվող միջոցների 30 տոկոսը հատկացվում է համայնքին:

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է. «Բոլոր դեպքերում, երբ պետական գույքը մասնավորեցնում ենք, համայնքին մասնաբաժին ենք տալիս, և հիմա մասնաբաժինն ավելացրել ենք և պատրաստվում ենք նորի՞ց ավելացնել»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ գույքի վաճառքից 30 տոկոսը հատկացվում է համայնքին և հավելել. «Հիմա նաև առաջարկում ենք պետական հողի վաճառքից էլ գումար տալ: Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ համայնքն այդքան շահագրգռված չէ ֆիզիկապես իր տարածքում գտնվող պետական գույքի օտարման հետ կապված: Մենք հիմա այս գումարը հատկացնելով՝ համայնքի մոտ ստեղծում ենք շահագրգռվածություն, որ այդ չօգտագործվող գույքը նաև ինքը հետաքրքրված լինի վաճառել՝ հաշվի առնելով երկու հանգամանք, վաճառքից իր բյուջե ուղիղ 30 տոկոս գումար կմտնի, հետո իր համայնքում տնտեսական էֆեկտ կլինի»,- ասել է նախարարը:

Նշվել է, որ 2023 թվականին պետական գույքի վաճառքից ընդհանուր առմամբ համայնքներին տրամադրվել է 2.3 մլրդ դրամ:

Անդրադարձ է կատարվել նաև «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ում իրականացված աշխատանքներին։ Մասնավորապես նշվել է, որ 2023 թ․ Մարզահամերգային համալիրում կայացել է 119 միջոցառում, որից ստացվել է 768 մլն դրամի եկամուտ՝ 18%-ով ավելի 2022 թ․ եկամուտից։ Նշվել է, որ Մարզահամերգային համալիրում լայն թափով ընթացել և ընթանում են շինարարական աշխատանքներ․ կապիտալ նորոգվել է պոմպակայանը, ձեռք են բերվել օդափոխության և հակահրդեհային համակարգերի նախագծանախահաշվային փաստաթղթերը, իրականացվում են տանիքի վերանորոգման նախապատրաստական աշխատանքներ։

Քննարկվել են նաև ոլորտում իրականացված համակարգային բարեփոխումներին և պետական գույքի կառավարման ռազմավարությանը վերաբերող հարցեր։

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է, թե քանի պետական առևտրային կազմակերպություն է առկա: Պատասխանատուների խոսքով, դրանց թիվը հասնում է 146-ի:

Վարչապետը կարևորել է վերջիններիս գործունեության վերաբերյալ մոնիթորինգի իրականացումը: «Առնվազն մենք պետք է իմանանք՝ ինչ է կատարվում այնտեղ, եթե աշխատում է, պետք է հասկանալ՝ ինչպես է աշխատում: Եթե պոտենցիալ ունի, չունի և այլն, այստեղ մենք առանձին մոտեցում պետք է ունենանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նշվել է, որ 2022 թվականից սկսել են մոնիթորինգի իրականացումը: «Առնվազն վատ չէ, որ մենք այդ թեմային հասել, անդրադարձել ենք: Ես կարծում եմ, որ դա դեպք առ դեպք պետք է անդրադառնանք, որովհետև տարբեր պրոֆիլների, տարբեր նրբությունների և ուղղությունների ընկերություններ են, բայց որ այդտեղ պետք է շատ նախանձախնդիր լինել, որովհետև պետական բյուջեի եկամուտների, ֆինանսական հոսքերի և ոչ ֆինանսական ակտիվների կառավարման մասին է խոսքը: Եկեք պայմանավորվենք, որ արագ բանաձև ենք դուրս բերելու, թե ինչպես ենք գործելու»,- նշել է վարչապետը:

Նշվել է, որ 2023 թ․ գույքի արդյունավետ կառավարման և ֆոնդային բորսայի միջոցով հետագա մասնավորեցման նպատակով հիմնադրվել է «Ռիփաբլիք պլազա» ԲԲԸ-ն, ինչը պետական գույքի կառավարման տեսանկյունից նոր երևույթ է։ Նախորդ տարում Կադաստրի կոմիտեի հետ համագործակցության արդյունքում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի Ազգային գեոպորտալի քարտեզագրական համակարգում ապահովվել է պետական սեփականություն հանդիսացող գույքի շերտի հասանելիություն։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանի «սարդարապատյան» փախուստն ու փրկության զուր «ճիգերը». Մանուկյան Վահե Ղազարյանը պատրաստ է ընդունելու Բագրատ Սրբազանին, բայց ոչ այս ֆորմատով. ՆԳՆ խոսնակՓաշինյանը կրկին «հարձակվեց» Եկեղեցու վրա, ասելով՝ «Որոշ մարդիկ վարկաբեկում են ինստիտուտը» (տեսանյութ) Ապրիլի 19-ին արդեն զգուշացնում էին աղետի մասին. ո՞վ էր ասում աղետի հետ Նիկոլը կապ չունի. Արմինե ՄելքոնյանՍրանք պատերազմ են հայտարարել մեր ինքնության վերջին հենասյունին․ Նարեկ ԳալստյանՎեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն չի իրականացվում. ՆԳՆ ներքին անվտանգության վարչության պետ Նոր նշանակում Հայաստանի զինված ուժերում Նիկոլ Փաշինյանը ժամանեց ԱԺ, նրան դիմավորեց Ալեն Սիմոնյանը (տեսանյութ)Վահե Ղազարյանը հանդիպման է ու չի կարող ընդունել Բագրատ ՍրբազանինԲագրատ Սրբազանն այլևս հանդիպում չի պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետՔՊ-ն փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել․ «Ժողովուրդ»Եթե որեւէ տեսակի բախում, քաղաքացիական պատերազմ լինի, իշխանություն կոչվածն է պատասխանատու, իրենց վզին է դա. Սրբազան (տեսանյութ)«Ժողովուրդ». 16,8 մլն դրամ` ՆԳՆ զորքերի տեղաշարժի համար. Սրբազանի գլխավորած ակցիաները «թանկ» են նստում իշխանության վրաՔաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ գնում են ՆԳՆ (տեսանյութ)Գնալու եմ ՆԳՆ՝ բացատրություն ստանալու. հրամանը Վահե Ղազարյա՞նն է տվել, թե՞ իրեն են նման հրաման տվել. Բագրատ Սրբազան«Հրապարակ». Փաշինյանին այսօր երկրորդ փորձությունն է սպասվումԱլե՛ն, ի՞նչ ժամանակ ունես՝ Անժելային ես դատի տալիս, դու րյուկզակդ հավաքիր, գնու՛մ եք․ Զոհրաբյան (տեսանյութ)«Հրապարակ». Պարգեւներ հող հանձնողներին եւ ջարդարարներին«Ժողովուրդ». Թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում«Հրապարակ». Ուղարկում են աղետի գոտի, որ ակցիաներին չմասնակցենՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակումԱմենայն Հայոց Հայրապետի ջանքերով է, որ մենք Սարդարապատ ունենք. Բագրատ ՍրբազանՄտածում եմ՝ ինչ կպատահեր, եթե այլ երկրում որեւէ մեկը փորձեր փակել Հռոմի Պապի առաջը եւ թույլ չտար առաջ շարժվել. Գևորգ ԹամամյանՎեհափառի դիմաց փակած ոստիկանները թլպատվա՞ծ են. Ռուբեն ՄխիթարյանՍուրբ Աննա եկեղեցու բակն արդեն բազմամարդ է. Բագրատ Սրբազանի կոչով՝ ժողովուրդը գալիս է դեպի հավաքի վայրԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըՄեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինՀեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնելՈստիկանների դրսևորած անվայել պահվածքից հետո անհրաժեշտ է մտածել, թե արդյո՞ք պետք է նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել. Արշակ սրբազանՍահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ ԳալուզինԱղետի գոտիներում իրականացվող աշխատանքներում կա կամավորների ներգրավման անհրաժեշտություն. ԱՍՀՆԱխթալայում վերականգնվել է գազամատակարարումն ու էլեկտրասնուցումըԵրբևէ դժվար կլիներ պատկերացնել, որ Հայաստանի ոստիկանությունը կարող է խոչընդոտել Ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՄի զարմացեք, երբ Նիկոլի «ոստիկանությունը » խոչընդոտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր. ՇարմազանովՏեր Եսայի քահանա Արթենյանը Սարդարապատում ամոթանք է տվել ՔՊ-ական կարկառուններին. MediaHubԿոչ ենք անում զերծ մնալ ազգը մասնատող քայլերից․ Արցախի թեմՌուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով. Մխիթար ՀայրապետյանՎաղը կարևոր գործ ունենք անելու, բոլորիդ սպասելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ ՍրբազանԷլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ. ԹամամյանՍարդարապատի հուշահամալիրի մոտ «սև և «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշանըՀայոց Հայրապետն այցելեց Սարդարապատի հուշահամալիր՝ հաղթահարելով ոստիկանական պատնեշները (տեսանյութ)Փառահեղ անցյալ, անորոշ ներկա և հզոր ապագա, եթե ինքներս դա կամենանք․ «Միասնություն» շարժման ղեկավար Արման ՎարդանյանԱԱԾ նախկին տնօրենը` ՆԳՆ Վահե Ղազարյանին. Գտեք ելքը հանգուցալուծման, պարզապես վստահ եմ, որ այն պատկերացնում եքԱրթուր Բազեյանը երկրորդ հաղթանակն է տարել օլիմպիական վարկանիշային մրցաշարումԷստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հանրապետության տոնի կապակցությամբԳեղարքունիքում կայծակնահարվածների ինքնությունը պարզվել է. մահացած կինը 59 տարեկան էրՉինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցումՇվեյցարիայի հայոց թեմը դատապարտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի համալիր արգելելու փորձըՇղթայական ավտովթար Երևանում. կա մեկ վիրավորԳրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ ԱՄՆ մրցաշարի հաղթող
Ամենադիտված