«Սա շատ զգայուն հարց է»․ Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին
Հայաստան![«Սա շատ զգայուն հարց է»․ Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին](/timthumb.php?src=disc/07-02-24/e036934aec595f72df2addcfb13f8fe9.jpg&w=780)
Մեր բանակցություններում և շփումներում մշտապես գերիների, պահվող անձանց խնդիրն օրակարգում է, և մենք այդ հարցերը շարունակաբար քննարկում ենք, դնում ենք քննարկումների սեղանին: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա շատ զգայուն հարց է, նաև շատ երկար ժամանակ մենք գերիների վերադարձ չունեինք, բայց ստացվեց այնպես, որ 2023-ի դեկտեմբերին մեզ հաջողվեց 32 գերեվարված մեր եղբայրներին վերադարձնել: Եվ ինչպես նախկինում, այսօր էր գերիների, գերեվարված անձանց, պատանդների ու այլ պահվող անձանց ազատ արձակման և վերադարձի հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում»,- ասաց նա:
![](banners/armflix.jpg)