Էրդողանն ու Ալիևը Անկարայում փաստաթղթեր են ստորագրել
Թուրքիա![Էրդողանն ու Ալիևը Անկարայում փաստաթղթեր են ստորագրել](/timthumb.php?src=disc/19-02-24/0e69c244e4cb23214255848bcdcc6fdb.jpg&w=780)
Փետրվարի 19-ին Անկարայում տեղի է ունեցել ադրբեջանա-թուրքական փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ։
Բաքուն և Անկարան ստորագրել են երեք փաստաթուղթ․
▪️ Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարարության և Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի միջև փոխըմբռնման հուշագիր թուրք-ադրբեջանական համալսարան ստեղծելու վերաբերյալ:
▪️ Անասնաբուժության ոլորտում Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների միջև համագործակցության համաձայնագիր։
▪️ Եկամտային հարկերի գծով կրկնակի հարկումը վերացնելու և հարկերից խուսափումը կանխելու վերաբերյալ համաձայնագիր։
![](banners/armflix.jpg)