Մենք կշարունակենք պայքարը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար․ Միչել
Սպորտ«Ժիրոնայի» գլխավոր մարզչ Միչել Սանչեսն ասել է, որ իր թիմը պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար։
Թիմի գլխավոր մարզիչը խոսել է Լա լիգայի «Մալյորկայի» հետ հանդիպումից հետո (0-1).
«Դժվար հանդիպում էր, քամին խանգարեց, դժվար էր խաղալը։ Ընդհանուր առմամբ, խաղը հավասար էր, ինտենսիվ: Ես հիասթափված եմ արդյունքից, բայց ոչ թիմի նվիրվածությունից:
Հասկանալի է, որ մեր անմիջական մրցակիցներն են «Ատլետիկոն» և «Բարսան»: Մենք կշարունակենք պայքարը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար»,- մեջբերում է Միչելին Marca-ն: