Ամիրյան փողոցում 34-ամյա կինն ու ավտոբուսի վարորդը ծեծել են իրար
Արտակարգ Պատահար![Ամիրյան փողոցում 34-ամյա կինն ու ավտոբուսի վարորդը ծեծել են իրար](/timthumb.php?src=disc/16-03-24/5a66f3a7f8315e66dccba68524c3a2fa.jpg&w=780)
Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցի սուպերմարկետի մոտ վիճաբանություն է: Նշված հասցե բաժնից օպերատիվ խումբ և պարեկային կարգախումբ է մեկնել:
Ոստիկանները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 34-ամյա մի կնոջ: Պարզվել է, որ վերոհիշյալ կնոջ և երթուղային ավտոբուսի 50-ամյա վարորդի միջև, կանգառում չկայանելու հետ կապված, վիճաբանություն է եղել, որի ընթացքում նրանք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
50-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով նա նույնպես ձերբակալվել է:
Ձերբակալված անձինք և կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
![](banners/armflix.jpg)