Բելառուսում արգելվել է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումն ու իրացումը
Տնտեսություն![Բելառուսում արգելվել է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումն ու իրացումը](/timthumb.php?src=disc/25-03-24/952582f76b92dc70d64ef4a7f34a9018.jpg&w=780)
Բելառուսի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկն արգելել է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումն ու իրացումը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության «Արարատ կոնյակի գործարան» ՍՊԸ-ի արտադրանքի ներմուծումը Բելառուսի Հանրապետության տարածք, վաճառքը, պահպանումը, փոխադրումը, օգտագործումն արգելվում է։
Փաստաթղթում ասվում է, որ արտադրանքը պետք է հանվի վաճառքից և ոչնչացվի։
![](banners/armflix.jpg)