«Ռոսիա» ավիաընկերությունը շահել է հայաստանյան պահեստամասերի մատակարար Aquila Technics-ի դեմ 15,5 մլն ռուբլու հայցը Ադրբեջանի քարոզչությունը հեռուն գնացող նպատակներ է հետապնդում. Տաթևիկ Հայրապետյան Հայտնի են զոհվածների անունները. մանրամասներ՝ ինքնաթիռի վթարից 21-ամյա Հայկ Մաղաքյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Բացառիկ կադրեր՝ ինքնաթիռի կործանման վայրից. ի՞նչ է կատարվում Եղվարդի մոտակայքում (տեսանյութ) Զորամասի կաթսայատանն այրվածքներ է ստացել մեկ անձ Քաղաքացու վրա հարձակված ավտոբուսի վարորդը կազատվի աշխատանքից Բրիտանիայի խնդիրն է, որ Հայաստանը վերահսկողություն չունենա Սյունիքով անցնող միջանցքի վրա. քաղաքագետ Մեր պատերազմը մարմինների հետ չէ, արյունի հետ չէ, մեր պատերազմը հոգու հետ է, մտքի հետ է. Սրբազան պայքար (տեսանյութ) Քննիչները դեպքի վայրում են. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 

Ադրբեջանը Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիները «աղվանական» է անվանել, արձագանքել մեկնարկած շինաշխատանքին

Հայաստան
Monument Watch-ը ահազանգում է․

Արդեն տևական ժամանակ է ադրբեջանական տարբեր շրջանականեր Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավային շրջանները անվանում են «Արևմտյան Ադրբեջան»։ Արդեն անդրադարձել ենք, օրինակ, 2023 թվականի նոյեմբերի 23-24-ին Նախիջևանում տեղի ունեցած «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» փառատոնին, որին նախորդել էր «Ճանապարհ, որը տանում է դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով համաժողովը: Կամ, օրինակ, դեկտեմբերի 15-ից Ադրբեջանի «Արվեստի ազգային թանգարան»-ում բացված «Արևմտյան Ադրբեջանը մշակութային հիշողության մեջ» ցուցահանդեսը։ Նախորդ տարում բացվեց նաև  «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաալիքը, իսկ մինչ այդ արդեն ադրբեջանական մեդիա տիրույթում կային «Արևմտյան Ադրբեջան» անվանումով բազմաթիվ նոր հարթակներ։ Այս և այլ գործիքներով ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է Հայաստանի տարածքը ներկայացնել որպես ադրբեջանական, տարածել ռասսայական խտրականություն և հայկական մշակույթը ներկայացնել որպես աղվանական և թյուրքական։

Այս համատեքստում ադրբեջանական մեդիահարթակներում անդրադարձ է կատարվում նաև սահմանազատվող (և ոչ միայն) հատվածներում գտնվող հուշարձաններին, դրանց «աղվանական ծագմանը» և հայկական կողմի վերանորոգումներով «աղվանական հետքերի» վերացմանը։

 Հոդվածում այս անգամ «աղվանական հուշարձաններ» են անվանվում Կիրանց գյուղի Սբ․ Երրորդություն և Ոսկեպարի Սբ․ Աստվածածին եկեղեցիները, հատուկ նշելով նաև, որ առկա են նույն «կարգավիճակում» գտնվող այլ հուշարձաններ ևս։

Կիրանց գյուղի Սբ․ Երրորդություն եկեղեցին տեղական կոպտատաշ քարից կառուցված 19-րդ դարի եռանավ բազիլիկ եկեղեցի է։ Նման օրինակներ հայտնի են տարածաշրջանի բազմաթիվ բնակավայրերում (Բարեկամավանի Սբ․ Գևորգ, Աչաջրի Սբ․ Աստվածածին և այլն)։ Եկեղեցին խորհրդային շրջանում վերածվել էր պահեստի։ Այժմ իրականացվում են կառույցի նախնական տեսքին ուղղված վերանորոգման աշխատանքները։ Հուշարձանի հիմնական առանձնահատկությունը տանիքն իրենց վրա կրող երեք զույգ ամբողջական քարե սյուներն են։ Եկեղեցու հարավային ավանդատան պատուհանի արտաքին վերին հատվածում պահպանվել է «1888 ամի» թվականը, իսկ դրանից աջ հայերեն արձանագրության հատված (մանրամասները շուտով կտեղադրվեն կայքի ՀՀ սահմանային հուշարձանների մշտադիտարկմանը վերաբերող հատվածում։ 

Ոսկեպարի Սբ․ Աստվածածին կենտրոնագմբեթ եկեղեցին 6-րդ դարի վերջով- 7-րդ դարասկզբով թվագրվող կառույց է։ Այն պատկանում է հայկական վաղմիջնադարյան եկեղեցական ճարտարապետության «մաստարայատիպ» կառույցներին (Մաստարայի Սբ Հովհաննես, Հառիճավանքի Սբ Գրիգոր, Արթիկի Սբ Գևորգ, Կարսի Առաքելոց)։ Կառույցի վրա արձանագրություններ չեն պահպանվել։ Առանձնահատուկ են հատկապես շինության վրա առկա խաչային հորինվածքները, որտեղ գնդի վրա կանգնեցված խաչերը՝ շնորհիվ խաչաթևերի խարսխաձև հավելումների, նմանվում են կարթերի կամ նավախարիսխների (տե՛ս Պետրոսյան 2008, 39)։ Եկեղեցին հիմնական վերանորոգման է ենթարկվել 1975-1977 թվականներին, ներկայումս նախատեսվում է կառույցի ծածկասալերի վերանորոգման աշխատանքներ։

Ադրբեջանական «մեղադրականում» անդրադարձ է կատարված նաև Երերույքի տաճարի վերանորոգմանը, որտեղ տաճարը ներկայացված է որպես «Արևմտյան Ադրբեջանի Շորայալի Ագին շրջանի տարածքում, Արփաչայի ձախ ափին գտնվող հին թյուրքական կոթող»։ Ավելին երաևակայել ուղղակի անհնար է՝ վաղքրիստոնական տաճարը հռչակել «թյուրքական կոթող»: Նշենք նաև, որ 5-6-րդ դարերով թվագրվող քրիստոնեական հուշարձանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում և Եվրոպա Նոստրայի Ամենավտանգված մշակութային կոթողների ցանկում, իսկ ամրակայման և վերականգնման ծրագիրն իրականացվում է  ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև համագործակցության շրջանակներում, ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ։

Մեր արձագանքը

Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականությունը օրեցօր ընդլայնում է իր «աղվանականացման» սահմանները՝ իր մեջ ամփոփելով Արցախի, Ուտիքի և Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավային շրջանների գրեթե բոլոր քիրստոնեական հուշարձանները։ Այսպիսով ադրբեջանական կողմը մեծացնում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունները Հայաստանի Հանրապետության տարածքի (և հատկապես սահմանային շրջանների), հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ։ Նման, անընդհատ հնչեցվող անհեթեթությունները չեն պարունակում որևէ գիտական հենք և ունեն հստակ ռասսայական խտրականության և ազգային ատելության քարոզչության բնույթ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կարևոր չէ, թե որ կողմն է հրաժարվողը․ սա նշանակում է, որ ոչ մի խաղաղության գործընթաց էլ չկա․ Սևակ Հակոբյան Սևանում հյուրատանը տեղի ունեցած դեպքով ձերբակալվել են Նորատուսի 19-ամյա և Կողբի 40-ամյա բնակիչները Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ հանցագործության գործիք ինքնաձիգն ու կրակողը հայտնաբերվել են «Ռոսիա» ավիաընկերությունը շահել է հայաստանյան պահեստամասերի մատակարար Aquila Technics-ի դեմ 15,5 մլն ռուբլու հայցըԻտալիայում փնտրում են Բաքոսի արձանի հետ սեռական ակտ նմանակած զբոսաշրջիկին Ադրբեջանի քարոզչությունը հեռուն գնացող նպատակներ է հետապնդում. Տաթևիկ ՀայրապետյանԻրանը կկրկնապատկի Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը. դեսպան Հայտնի են զոհվածների անունները. մանրամասներ՝ ինքնաթիռի վթարիցՓարիզում նպատակս անձնական արդյունքներս բարելավելն է. ԿԳՄՍՆ-ն բացահայտել է լողորդ Արթուր Բարսեղյանին Հայաստանի ու Աղվանքի պատմական տարածքները «յուրացրած» Ադրբեջանը խոսում է պատմական հողերից 21-ամյա Հայկ Մաղաքյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Հաստատվել են նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների անվճար ուսուցման ընդունելության տեղերը Ոողջ աշխարհում ավիաընկերությունների, ԶԼՄ-ների, բանկերի աշխատանքում համատարած խափանումներ են. նշվել է պատճառը«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 17-ին Սևանա լճի լողափնյա տարածքում Հայտնի է՝ որտեղ տեղի կունենա «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումըԳոհար Գասպարյանի 100-ամյակին նվիրված համերգ՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ Չփորձեք քաղաքական աստառ տալ` կոծկելով պետական պաշտոնյաների հանցավոր անգործությունը․ Մնացականյան Բացառիկ կադրեր՝ ինքնաթիռի կործանման վայրից. ի՞նչ է կատարվում Եղվարդի մոտակայքում (տեսանյութ) Մահացել է ամերիկացի դերասան Բոբ Նյուհարթը Զորամասի կաթսայատանն այրվածքներ է ստացել մեկ անձՔաղաքացու վրա հարձակված ավտոբուսի վարորդը կազատվի աշխատանքիցԲրիտանիայի խնդիրն է, որ Հայաստանը վերահսկողություն չունենա Սյունիքով անցնող միջանցքի վրա. քաղաքագետ Մեր պատերազմը մարմինների հետ չէ, արյունի հետ չէ, մեր պատերազմը հոգու հետ է, մտքի հետ է. Սրբազան պայքար (տեսանյութ)Քննիչները դեպքի վայրում են. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Հունաստանում ՀՀ դեսպանը գործընկերներին է ներկայացրել ՀՀ-ում արձանագրված տնտեսական աճի միտումները Բաքուն շատ ավելի լավ էր զինված, քան Երևանը. Մակրոնը՝ Հայաստանի հետ ռազմական համագործակցության մասինՌԴ պատմության նոր դասագրքում Կասպարովի անունը հանվել է շախմատի աշխարհի չեմպիոնների ցանկից. մեզ հերոսներ պետք չեն Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել Ստոլտենբերգի, Միշելի հետ Յուրաքանչյուր հաղթանակ օգնում է առավել ուժեղ դարձնել Հայաստանը. մարզական կոչումներ են շնորհվել Ի՞նչպես պետք է ԼՂ-ից բռնի տեղահանվածներն օգտվեն բնակարանային ապհովման ծրագրից Կտրականապես դեմ եմ Սարյան փողոցը փակելուն այլ միջոցառումների համար. Աշոտ ԲարսեղյանԻսկ «դրսից տղա» Նիկոլն, իրոք, բերում է. Անդրանիկ Թևանյան Կործանված Յակ-52 ինքնաթիռն ուսումնական թռիչք էր կատարում Ինչու՞ է Բաքուն միտումնավոր «ցրում» Երևանի հետ հանդիպումները. Արմեն Պետրոսյան Պաշտոնական Բաքուն «դժգոհել է» Ֆրանսիայի վերաբերմունքիցՍուրեն Վարոսյանը ստանձնել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը Փաշինյանն ու Շոլցը քննարկել են հայ-ադրբեջանակшն սահմանազատումը Բնակչուհին մեկ տարի ենթարկվել է սեռական շահագործման․ թրաֆիքինգի վարույթի նախաքննությունն է ավարտվել Թրամփի ականջը վնասած փամփուշտը կարծես լուծում է ԱՄՆ ընտրությունների արդյունքը. Մարտիրոսյան«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 2.5 հա տարածքում այրվել են կուտակած ճյուղերԳտնել լուծումներ կամ Հայաստանում արձակուրդ հնարավոր չէ. Վահե Հովհաննիսյան Կրկին ավտոմեքենա է այրվել. կան տուժածներՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Հանգչիր խաղաղությամբ, մեր սիրելի Արսեն. Սևանի քաղաքապետարան Չվերթերի կուտակումն առաջացնում է ոչ պլանավորված խցանում․ «Զվարթնոց» օդանավակայանի հայտարարությունըԿոտայքի մարզում վթարվածը ուսումնամարզական ինքնաթիռ է․ ՀՀ ՊՆՕդի ջերմաստիճանը կնվազիՌուսաստանը պետք է «խորը եզրակացություններ անի»` Հայաստանն անցնում է Արևմուտքի թևի տակ. ԶատուլինՆԳՆ-ն հաստատեց. ուղղաթիռի վթարից 2 զոհ կա Երկար ժամանակով լույս չի լինի
Ամենադիտված