Անապայում այրվող ավտոբուսից շուրջ 50 մարդու են տարհանել, որից 42-ը՝ երեխա
Աշխարհ![Անապայում այրվող ավտոբուսից շուրջ 50 մարդու են տարհանել, որից 42-ը՝ երեխա](/timthumb.php?src=disc/01-04-24/68658ac279ac925fc0292e9e6e5b66cc.jpg&w=780)
Անապայի մերձակայքում մարդատար ավտոբուսի հրդեհի ժամանակ 49 մարդ է տարհանվել, նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչությունից։
ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհն ամբողջությամբ մարվել է։ Տարհանվածներից 42-ը երեխաներ են մանկական ճամբարից, իսկ 5-ը՝ մեծահասակներ։
«Հրդեհից 30 րոպե անց երեխաներին արդեն վերադարձրել են մանկական ճամբար, նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Ավտոբուսը տեխնիկապես սարքին է եղել, տեխզննում անցած, շահագործման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարգի են։ Հրդեհի պատճառները պարզվում են»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
![](banners/armflix.jpg)