Պտի իրան «բագաժնիկը» գցեն, ծնկաչոք գա Սրբազանի առաջ ու մեղքերի թողություն խնդրի. Ղազարյան (տեսանյութ) Փաշինյանը մնացել է նույն սադրիչն ու հրահրողը՝ ինչ կարգավիճակում էլ եղել է. Աբրահամյան (տեսանյութ) Նա գիտի՝ իր հեռանալուց հետո բացահայտվելու է, թե ում է ծառայել, ում հրահանգները կատարել. Սրբազան (տեսանյութ) ՀԻՄԱ․ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստ «Հրապարակ». Եթե նա չի գիտակցում, թե ինչ է արել, ապա պետք է հոգեբույժ գտնել, որ ստուգի նրա մեղսունակությունը Տարիների իրենց ցանկություններն ու նպատակները հստակ, հետևողականորեն, ծրագրավորված իրականացրել են. «Փաստ» Արդյո՞ք հայ ժողովուրդը միակամ, ամուր, միմյանց ուրախությամբ ուրախացող, միմյանց վիշտը կիսող հանրություն է.... «Փաստ» ՈւՂԻՂ. Քաղաքացիները Սրբազանի գլխավորությամբ կառավարության շենքի մոտ են. այստեղ մեծ թվով ոստիկաններ կան Արամ Հովհաննիսյանը թող մտածի՝ ինչ ճանապարհով է հասել գեներալի ուսադիրների. Բագրատ Սրբազան «Ցիրկի մոտից վերցնում ենք բոլոր ***անկեքին». Սուպեր Սաքոն հավաքում է մարմնավաճառներին ու գնա կրկես (տեսանյութ) 

Թուրքիայի ներքաղաքական փոփոխություններն արտաքին հավակնությունների ֆոնին. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքիայում տեղի ունեցող ներքաղաքական վերադասավորումները մեծ ազդեցություն են ունենում նաև տարածաշրջանային իրավիճակի վրա՝ մանավանդ այն պայմաններում, երբ Թուրքիայի արտաքին ազդեցությունը շարունակում է աճել։ Անցյալ տարի նախագահական ընտրություններում Էրդողանը հաջողացրեց հաղթանակ տանել, սակայն նա այդպես էլ չկարողացավ ամրապնդել իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքերը։ Այլ կերպ ասած՝ այդ հաղթանակը չկապիտալիզացվեց։

Եվ օրերս կայացած ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ԺՀԿ-ն ստացավ ընտրողների ձայների 37,76 տոկոսը, իսկ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ 35,48՝ առաջին անգամ պարտություն կրելով՝ 20 տարուց ավելի իշխանությունում գտնվելուց հետո։ Ընդ որում, ընդդիմադիր քաղաքական գործիչները կարողացան հաղթել գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և Անթալիայում։ Ու պետք է նկատի ունենալ, որ Թուրքիայում քաղաքապետերի պաշտոնների համար պայքարը ՏԻՄ ընտրությունների ամենակարևոր բաղադրիչն է։ Հատկապես կարևոր է Ստամբուլում հաղթանակը, քանի որ Թուրքիայի ամենախոշոր քաղաքում ձեռք բերված հաղթանակը կարող է նաև հետագայում ցատկահարթակ դառնալ երկրում իշխանությունը վերցնելու և պետության ղեկավար դառնալու համար։

1994 թվականին Էրդողանը ընտրվել էր Ստամբուլի քաղաքապետ, և այդ պաշտոնն օգտագործեց իր քաղաքական վերել քն ապահովելու համար։ Պատահական չէ, որ Թուրքիայում նշում են, թե «ով հաղթում է Ստամբուլում, նա հաղթում է ամբողջ Թուրքիայում»: Իսկ վերջին ընտրությունների ժամանակ 16 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Ստամբուլի ներկայիս ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ստացավ ձայների 51,1 տոկոսը։ Նա գրեթե 11,5 տոկոսով գերազանցեց իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության իր մրցակցին։ Այնպիսին է իրավիճակը, որ Էրդողանն ընդունել է «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտությունը ՏԻՄ ընտրություններում՝ նշելով, թե դա «վերջը չէ, այլ միայն շրջադարձային կետ»։ Թուրքիայի իշխանական շրջանակներում խոսվում է, որ կառավարության ներսում մի շարք պաշտոնանկություններ են սպասվում։

Դրանով Էրդողանը կարող է ցույց տալ, թե փոփոխությունների է գնում։ Միևնույն ժամանակ, ընդդիմության հաղթանակի ֆոնին ակտիվացել է նաև արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման պահանջը՝ չնայած, որ Թուրքիայի նախագահի խորհրդական Մեհմեթ Ուչումը հայտարարեց, թե արտահերթ նախագահական ընտրություններ չեն նախատեսվում, և Էրդողանը կպաշտոնավարի մինչև 2028 թվականը։ Բայց հարցական է, թե արդյո՞ք նման պայմաններում, երբ իշխող կուսակցության վարկանիշը անկում է արձանագրում, Էրդողանին կհաջողվի ևս մի քանի տարի հանգիստ պաշտոնավարել։ Հանրային ընկալումների և ընտրությունների արդյունքների վրա մեծ ազդեցություն է ունենում հատկապես երկրի տնտեսական վիճակը։ Շարունակվող գնաճը և ազգային արժույթի՝ լիրայի ռեկորդային չափով արժեզրկումը, փաստացի, Էրդողանի գլխավորած իշխանությունները չեն կարողանում հաղթահարել։

Տնտեսական խնդիրները լուծելու փոխարեն Էրդողանը զարկ է տալիս ագրեսիվ արտաքին քաղաքականությանը՝ փորձելով հանրությանը կերակրել օսմանյան կայսրության փառքի վերականգնման նեոօսմանական ամբիցիաներով։ Եվ Թուրքիան աստիճանաբար աշխարհագրորեն ծավալվում է։ Էականորեն մեծացել է թուրքական ազդեցությունը Մերձավոր Արևելքում, Անկարան արագորեն հաստատվում է աֆրիկյան տարածաշրջանում։ Արդեն իսկ Լիբիայում և Սոմալիում Թուրքիան ռազմական ներկայություն է հաստատել։ Իսկ Հարավային Կովկասում Թուրքիան ուղղակի դարձել է ամենակարևոր դերակատարներից մեկը՝ Ադրբեջանին աջակցելով Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայի ժամանակ ու այդ երկրին քիչ-քիչ գցելով իրենից կախվածության մեջ։ Թուրքական ծրագրերի մեջ է մտնում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելը, որն էլ պետք է պայմաններ ստեղծի պանթուրքական ծրագրերի իրականացման և դեպի միջին Ասիա Թուրքիայի ազդեցության ներթափանցման համար։

Մյուս կողմից էլ՝ Անկարան ցանկանում է ներկայանալ որպես իսլամական ժողովուրդների իրավունքների պաշտպանության չեմպիոն։ Դրանով է պայմանավորված, որ թուրքական հասարակության ներսում ակտիվորեն գեներացվում է Պաղեստինի ու, մասնավորապես, Գազայի բնակչության պաշտպանության մոտեցումն ու զարկ է տրվում հակաիսրայելական և հակաարևմտյան տրամադրություններին։ Էրդողանը ցանկանում է միաժամանակ բոլոր ուղղություններով հաջողություններ գրանցել։ Ըստ այդմ, նա հայտարարում է, թե «Թուրքիան նույնքան հաջողությամբ կանցկացնի քննությունը Գազայում, որքան՝ Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում»։ Բայց Թուրքիայի հավակնություններն ավելի մեծ են, քան նրա ունեցած տնտեսական ու արտաքին քաղաքական ներուժը, ուստի այն կարող է սրել նաև ներքին խնդիրները։ Ու եթե նույնիսկ Էրդողանին հաջողվի պաշտոնավարել մինչև 2028 թվականը, միևնույնն է, ակտուալ է նրա իրավահաջորդի հարցը։ Արևմտյան մամուլում արդեն իսկ շրջանառվում է Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարի անունը, որը բավական սերտ կապեր ունի նաև Ալիևի հետ և անօդաչուներ է մատակարարում Ադրբեջանին։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բաղրամյան պողոտայում երեկվա իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ Պտի իրան «բագաժնիկը» գցեն, ծնկաչոք գա Սրբազանի առաջ ու մեղքերի թողություն խնդրի. Ղազարյան (տեսանյութ)Մարտի 1-ը և երեկվա արյունը Փաշինյանի ձեռքին է, նա է հրահրում, իշխանությունից թանկ բան չունի (տեսանյութ) Փաշինյանը մնացել է նույն սադրիչն ու հրահրողը՝ ինչ կարգավիճակում էլ եղել է. Աբրահամյան (տեսանյութ) Նա գիտի՝ իր հեռանալուց հետո բացահայտվելու է, թե ում է ծառայել, ում հրահանգները կատարել. Սրբազան (տեսանյութ)ՀԻՄԱ․ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստ«Հրապարակ». Եթե նա չի գիտակցում, թե ինչ է արել, ապա պետք է հոգեբույժ գտնել, որ ստուգի նրա մեղսունակությունը Տարիների իրենց ցանկություններն ու նպատակները հստակ, հետևողականորեն, ծրագրավորված իրականացրել են. «Փաստ»Սարսափի «աչքերը». Նիկոլ Փաշինյանին նորից հաջողվեց հայի արյուն թափել. «Փաստ»Արդյո՞ք հայ ժողովուրդը միակամ, ամուր, միմյանց ուրախությամբ ուրախացող, միմյանց վիշտը կիսող հանրություն է.... «Փաստ»ՈւՂԻՂ. Քաղաքացիները Սրբազանի գլխավորությամբ կառավարության շենքի մոտ են. այստեղ մեծ թվով ոստիկաններ կանԱրամ Հովհաննիսյանը թող մտածի՝ ինչ ճանապարհով է հասել գեներալի ուսադիրների. Բագրատ Սրբազան«Ցիրկի մոտից վերցնում ենք բոլոր ***անկեքին». Սուպեր Սաքոն հավաքում է մարմնավաճառներին ու գնա կրկես (տեսանյութ)Կառավարության նիստը չի կայանա. Irakanum.amՈ՞ր ճանապարհն է ընտրելու Հայաստանը՝ կախվածությունը ներմուծումի՞ց, թե՞ արտահանման ծավալների աճը. «Փաստ»Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով շարժվում են դեպի Կառավարության շենք (տեսանյութ)«Հրապարակ». 6 մլն 366 հազար դրամ՝ Փաշինյանի անվտանգությունն ապահովող համակարգի համար«Հրապարակ». Բա ասում էիր՝ փշալարերը ժանգոտվելու ենՔաշելով տարան գցեցին ոտքերի տակ. Սրբազանն այցելել է Աբրահամ Գասպարյանին (տեսանյութ)«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմը փամփուշտ է գնում որսորդական խանութիցԻնչ ունեցվածք ունի Ժաննա ԱնդրեասյանըԿողերի կոտրվածքներով, գլխուղեղի ցնցումով, գլխի պատռվածքով և բազմաթիվ սալջարդերով հոսպիատալացվեց. Աբրահամ Գասպայանի կինը լուսանկարներ է հրապարակելԱրշակ Կարապետյանի կուսակցությունը նոր համագումար կհրավիրի. «Փաստ»Ոստիկանության մի շարք սխալներ և օրինախախտումներ ենք արձանագրել. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿԷլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեներըԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունըԽստորեն դատապարտում ենք և պահանջում ենք պատասխանատվության ենթարկել․ ՀԺՄԺամը` 00։00֊ի դրությամբ տուժած քաղաքացիների թիվը հասել է 98-իՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը մտահոգվելու բան չի տեսնում, երբ 100 մարդ այս պահին հիվանդանոցներում բուժօգնություն է ստանումԱյսօրվա տեղի ունեցածը հարձակում էր ԱԺ-ի վրա, ժողովրդավարության վրա. Սիմոյան«Ապրելու երկիր» կուսակցությունը դատապարտում է ցուցարարների նկատմամբ ոստիկանության գործողություններըՓաշինյանին ոչ մի կոչ էլ չկա, ինքը հեռանալու է, այլ տարբերակ չկա. Սրբազանը` կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)Պատռել են Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի կապան, նրան ձերբակալում են«Հայրենիք»ը դատապարտում է ցուցարարների նկատմամբ ոստիկանության անօրինական գործողությունները. ՎանեցյանԱբրահամ Գասպարյանին հոսպիտալացրել են․ ուղեղի ցնցում և սալջարդներ ունիԱԺ-ում Փաշինյանի և իր թիմի պահվածքը ադեկվատ չէր, սադրում էին, գոռգոռում, ծափ էին տալիս. Շարմազանով (տեսանյութ)Շնորհակալ եմ ոստիկանությանը պետական կարգը պահպանելու համար․ Արթուր ՀովհաննիսյանՄԻՊ-ը աշխատակազմի հետ տեսակցում է հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց Սա կարմիր գիծ էր, որը չէր կարելի հատել. Թունյանը՝ ԱԺ-ի շենքի մոտ տեղի ունեցածի մասինԱրամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցերը«Արի ստեղ հլը», «Մի վայրկյան», «Հանգիստ պահեք ձեզ». քաշքշուկ` ոստիկանների և ցուցարարների միջև (տեսանյութ)Հատուկ միջոցների կիրառման հետևանքով տուժել են ԶԼՄ-ների մոտ 10 ներկայացուցիչներԱմբերդ գյուղի դպրոցի մոտ կրակոցներ են հնչել. կա զոհՇտապօգնության մեքենան չէր կարողանում մոտենալ․ ինձ գրկած տեղափոխեցին վրան․ news.am-ի օպերատորը՝ իր վնասվածքների մասինՈւժային կառույցներում զարմացած են, մտածել են` նռնակ գցեն, կփախչենք, կգնանք, ցո'ւյց տվեք ձեր ուժը. Գառնիկ ԴանիելյանԿանադայի քաղաքացիությունդ էլ չի փրկելու քեզ, սուտասան հանցագործ. Արսեն Թորոոսյանը՝ ՍրբազանինԳնալու ենք կառավարության շենք, եթե ուզում ենք գործը իրականանա, ամեն ինչ կազմակերպված ենք անում. Սրբազան (տեսանյութ)Մեկ է` այդ աթոռին հրաժեշտ են տալու, ՀՀ-ն ու Արցախը այս վիճակին հասցնելու համար պատասխան են տալու. Սեյրան Օհանյան (տեսանյութ)Թարմացում. ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է. ԱՆՇուտով գնալու ենք Կառավարության շենք. Սրբազան
Ամենադիտված