Սննդաբանը նիհարել ցանկացողներին խորհուրդ է տվել դառը շոկոլադ օգտագործել
Այլ![Սննդաբանը նիհարել ցանկացողներին խորհուրդ է տվել դառը շոկոլադ օգտագործել](/timthumb.php?src=disc/04-04-24/fe475cd1c9859118692bca24cf8c02cd.jpg&w=780)
Նիհարել ցանկացողներին խորհուրդ է տրվում քաղցրավենիքը փոխարինել դառը շոկոլադով, NEWS.ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան Նատալյա Լազուրենկոն։
Լազուրենկոյի խոսքով՝ դառը շոկոլադը պետք է պարունակի առնվազն 70 տոկոս կակաո կամ կակաոյի յուղ։ «Բայց շոկոլադը չի կարող օգնել նիհարելուն։ Մեծ քանակությամբ այն պարզապես լրացուցիչ կալորիա է», - նախազգուշացրել է նա:
Եթե մարդն օրվա ընթացքում չսպառի իր օգտագործած կալորիաները, դրանք կկուտակվեն ճարպային հյուսվածքում, ընդգծել է սննդաբանը։
![](banners/armflix.jpg)