Մակրոնն արձագանքել է Մբապեի՝ ՊՍԺ-ից հեռանալուն
ՍպորտՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է Կիլիան Մբապեի տեղափոխությունը «Ռեալ»՝ հույս հայտնելով, որ իսպանացիները թույլ կտան խաղացողին մասնակցել Օլիմպիական խաղերին, հաղորդում է Huffpost-ը։
«Տրանսֆերի վերաբերյալ հատուկ մեկնաբանություններ չունեմ։ Այնուամենայնիվ, ակնկալում եմ, որ Մադրիդի «Ռեալը» Կիլիանին թույլ կտա մասնակցել Օլիմպիական խաղերին»,- ասել է Մակրոնը։
Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։