Գնալու եմ ՆԳՆ՝ բացատրություն ստանալու. հրամանը Վահե Ղազարյա՞նն է տվել, թե՞ իրեն են նման հրաման տվել. Բագրատ Սրբազան «Հրապարակ». Փաշինյանին այսօր երկրորդ փորձությունն է սպասվում Ալե՛ն, ի՞նչ ժամանակ ունես՝ Անժելային ես դատի տալիս, դու րյուկզակդ հավաքիր, գնու՛մ եք․ Զոհրաբյան (տեսանյութ) «Հրապարակ». Պարգեւներ հող հանձնողներին եւ ջարդարարներին «Ժողովուրդ». Թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում «Հրապարակ». Ուղարկում են աղետի գոտի, որ ակցիաներին չմասնակցեն ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակում Ամենայն Հայոց Հայրապետի ջանքերով է, որ մենք Սարդարապատ ունենք. Բագրատ Սրբազան Մտածում եմ՝ ինչ կպատահեր, եթե այլ երկրում որեւէ մեկը փորձեր փակել Հռոմի Պապի առաջը եւ թույլ չտար առաջ շարժվել. Գևորգ Թամամյան Վեհափառի դիմաց փակած ոստիկանները թլպատվա՞ծ են. Ռուբեն Մխիթարյան 

Ինչո՞ւ է ողջ ծանրությունը մնացել Բագրատ Սրբազանի վրա․ «Հրապարակ»

Հասարակություն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման զարգացումների մասին զրուցել ենք Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։


- Շարժումը մարդկանց մոտ մեծ ոգեւորություն է առաջացրել: Մարդիկ, ովքեր եկեղեցի չէին գնում, հիմա սկսել են գնալ, եկեղեցու դերն է արժեւորվել, հայի ինքնությունը։ Սակայն չնայած առանձին հոգեւորականների ներկայությանը հանրահավաքներին, տպավորություն է, որ ամբողջ պատասխանատվությունը դրվել է Բագրատ սրբազանի վրա։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ 

- Ինչո՞վ պետք է դա պայմանավորված լինի որ, որովհետեւ դա Տավուշում սկիզբ առած շարժում է, Տավուշի թեմի առաջնորդը կանգնել է դրա գլուխ` բնական ճանապարհով, եկել են, հասել այս հանգրվանին։ Սա համաեկեղեցական շարժում չի եղել, ինքը չի ծնվել որպես եկեղեցու կողմից ծնված շարժում։ Այն եղել է տավուշյան շարժում, տավուշյան շարժումում ինքնաբերաբար, բնականաբար, Բագրատ սրբազանը դարձել է լիդեր, լիդերությունը բերել-հասցրել է այս հանգրվանին։ 

- Հարցն այն է, որ այս շարժումը մարդիկ ընկալում են որպես եկեղեցու առաջնորդությամբ, համաեկեղեցական շարժում։ 

- Եթե իրենք ընկալում են եկեղեցու շարժում, ուրեմն իրենք պիտի իմանան, որ եթե եկեղեցու շարժումն է, եկեղեցին ինքը կորոշի իր մասնակցության կերպը, ձեւը, չափը։ Այդպե՞ս չէ։ 

- Այո, բայց մարդիկ նաեւ ակնկալիքներ ունեն եկեղեցուց, որ, օրինակ, գործողությունները միասնական բնույթ կրեն, ասենք` մարզերում էլ թեմերի առաջնորդները տեղային ակցիաներ կազմակերպեն, առաջնորդեն շարժումը: Չե՞ք կարծում, որ երկրում իրավիճակն այդ դեպքում ավելի արագ կփոխվի։ 

- Միասնական բնույթ է կրում, ի՞նչ է եղել։ Պետք լինի՝ կանեն, պետք չի լինի՝ չեն անի, ամեն ինչ պիտի բնական ճանապարհով լինի, մենք արհեստական բաներ չենք անում, ամեն ինչ՝ բնական։ Կա բնական պահանջ՝ մենք բնական պահանջ, ժողովրդական պահանջի կողքին ենք, չկա ժողովրդական պահանջ՝ մենք արհեստականորեն այդ պահանջը չենք ձեւավորում։ 

- Իսկ ո՞ր ազդակներն են ստիպում մտածել, որ այդ պահանջն այժմ չկա։ 

- Այդ պահանջը կա, ինչո՞ւ պետք է հետ կանգնենք։ Բնական է, որ ամենաակտիվը պետք է լինի Երեւանը․ մարզից՝ Տավուշից այդ հարցը եկավ, Երեւանում մեծացավ, ուռճացավ, դարձավ այսպիսի շարժում, հիմա պետք է այս շարժումը բնական իր հանգուցալուծումն ունենա՝ կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ։ 

- Սփյուռքի տարբեր օջախներում շարժմանն աջակցող ակցիաներ են կազմակերպվել ու հիմնականում՝ թեմերի կողմից․ արդյո՞ք Մայր Աթոռի ազդեցությամբ են դրանք եղել, թե՞ ինքնաբուխ։ 

- Ինքնաբուխ են եղել՝ ամեն տեղ էլ ինքնաբուխ է։ 

- Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ Ռուսաստանի երկու միլիոնից ավելի հայկական համայնքը, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմը որեւէ ակցիա չարեցին, որեւէ կերպ աջակցություն չհայտնեցին։

- Իրենց պետք է հարցնեք, ես ի՞նչ իմանամ։ 

- Մենք տեղեկություն ենք ստացել, որ Մայր Աթոռում քննարկում են շարժման առաջնորդությունը քաղաքական ուժերին հանձնելու հարցը։ 

- Չկա այդպիսի բան։ Չկա այդպիսի քննարկում, բայց, անշուշտ, այս շարժումը չպիտի մնա Բագրատ սրբազանի ուսերին, Բագրատ սրբազանը պիտի փոխանցի ինչ-որ մեկին։ 

- Իսկ ո՞ւմ։ 

- Դա արդեն ինքը թող որոշի, բայց ես իբրեւ անձ ասում եմ, որ չպետք է լինի նախկին իշխանություններից եւ չպետք է լինի այս իշխանությունից։ 

- Թեկնածուների անուններ կարո՞ղ եք նշել։ 

- Ե՞ս, ես ո՞վ եմ՝ թեկնածուների անուններ ասեմ, ես հո Բագրատ սրբազանը չե՞մ, Դուք ինձ շփոթում եք Բագրատ սրբազանի հե՞տ։ 

- Իսկ հնարավո՞ր է, որ վարչապետի թեկնածու լինի սրբազաններից մեկը, ով ունի միայն ՀՀ քաղաքացիություն։ Այդ տարբերակը քննարկվե՞լ է։

 - Մեր կողմից նման տարբերակ չի քննարկվել։ Կարող է ուրիշ տեղերում քննարկում են, բայց մեզ մոտ նման տարբերակներ չեն քննարկում։ 

- Ուրիշ տեղերում` որտե՞ղ։ 

- Կարող է քաղաքական շրջանակներում նման հարց քննարկվում է, գուցեեւ, բայց մենք նման հարց չենք քննարկել՝ նման հարց մեր օրակարգում չկա։ 

- Եթե Ձեզ առաջարկեն լինել վարչապետի թեկնածու, կհամաձայնե՞ք։ 

- Ես որեւիցե պատասխանատվությունից չեմ խուսափել, բայց եթե դա կօրհնի Ամենայն հայոց կաթողիկոսը։ Առանց Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության որեւիցե բան մենք չենք անի՝ ինքնուրույն, ինքնամատույց։ 

- Եթե Վեհափառն օրհնի, Դուք կվերցնե՞ք այդ պատասխանատվությունը։ 

- Եթե Ամենայն հայոց հայրապետն օրհնի, ես ցանկացած պատասխանատվության տակ կմտնեմ, թեեւ դա խաչելություն է, բայց մեկը պետք է խաչվի՞, ի վերջո, թե՞ չէ։ 

- Շարժման սկզբում ասում էիք՝ ուզում եք, որ Բագրատ սրբազանի լավատեսությունը հաղթի, իսկ Դուք հոռետես եք։ Հիմա ի՞նչ եք մտածում։ 

- Հիմա նույնն եմ մտածում եւ ցանկանում եմ, որ հաղթի իր լավատեսությունը։ 

- Դեռ կասկածներ ունե՞ք։ 

- Այո, հատկապես այդ օրակարգով` իմպիչմենթի օրակարգի նկատմամբ մի քիչ կասկածներ ունեմ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գնալու եմ ՆԳՆ՝ բացատրություն ստանալու. հրամանը Վահե Ղազարյա՞նն է տվել, թե՞ իրեն են նման հրաման տվել. Բագրատ Սրբազան«Հրապարակ». Փաշինյանին այսօր երկրորդ փորձությունն է սպասվումԱլե՛ն, ի՞նչ ժամանակ ունես՝ Անժելային ես դատի տալիս, դու րյուկզակդ հավաքիր, գնու՛մ եք․ Զոհրաբյան (տեսանյութ)«Հրապարակ». Պարգեւներ հող հանձնողներին եւ ջարդարարներին«Ժողովուրդ». Թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում«Հրապարակ». Ուղարկում են աղետի գոտի, որ ակցիաներին չմասնակցենՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակումԱմենայն Հայոց Հայրապետի ջանքերով է, որ մենք Սարդարապատ ունենք. Բագրատ ՍրբազանՄտածում եմ՝ ինչ կպատահեր, եթե այլ երկրում որեւէ մեկը փորձեր փակել Հռոմի Պապի առաջը եւ թույլ չտար առաջ շարժվել. Գևորգ ԹամամյանՎեհափառի դիմաց փակած ոստիկանները թլպատվա՞ծ են. Ռուբեն ՄխիթարյանՍուրբ Աննա եկեղեցու բակն արդեն բազմամարդ է. Բագրատ Սրբազանի կոչով՝ ժողովուրդը գալիս է դեպի հավաքի վայրԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըՄեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինՀեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնելՈստիկանների դրսևորած անվայել պահվածքից հետո անհրաժեշտ է մտածել, թե արդյո՞ք պետք է նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել. Արշակ սրբազանՍահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ ԳալուզինԱղետի գոտիներում իրականացվող աշխատանքներում կա կամավորների ներգրավման անհրաժեշտություն. ԱՍՀՆԱխթալայում վերականգնվել է գազամատակարարումն ու էլեկտրասնուցումըԵրբևէ դժվար կլիներ պատկերացնել, որ Հայաստանի ոստիկանությունը կարող է խոչընդոտել Ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՄի զարմացեք, երբ Նիկոլի «ոստիկանությունը » խոչընդոտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր. ՇարմազանովՏեր Եսայի քահանա Արթենյանը Սարդարապատում ամոթանք է տվել ՔՊ-ական կարկառուններին. MediaHubԿոչ ենք անում զերծ մնալ ազգը մասնատող քայլերից․ Արցախի թեմՌուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով. Մխիթար ՀայրապետյանՎաղը կարևոր գործ ունենք անելու, բոլորիդ սպասելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ ՍրբազանԷլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ. ԹամամյանՍարդարապատի հուշահամալիրի մոտ «սև և «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշանըՀայոց Հայրապետն այցելեց Սարդարապատի հուշահամալիր՝ հաղթահարելով ոստիկանական պատնեշները (տեսանյութ)Փառահեղ անցյալ, անորոշ ներկա և հզոր ապագա, եթե ինքներս դա կամենանք․ «Միասնություն» շարժման ղեկավար Արման ՎարդանյանԱԱԾ նախկին տնօրենը` ՆԳՆ Վահե Ղազարյանին. Գտեք ելքը հանգուցալուծման, պարզապես վստահ եմ, որ այն պատկերացնում եքԱրթուր Բազեյանը երկրորդ հաղթանակն է տարել օլիմպիական վարկանիշային մրցաշարումԷստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հանրապետության տոնի կապակցությամբԳեղարքունիքում կայծակնահարվածների ինքնությունը պարզվել է. մահացած կինը 59 տարեկան էրՉինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցումՇվեյցարիայի հայոց թեմը դատապարտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի համալիր արգելելու փորձըՇղթայական ավտովթար Երևանում. կա մեկ վիրավորԳրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ ԱՄՆ մրցաշարի հաղթողՍարդարապատի դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց՝ մեր պետությունն արժեքային սովի մեջ է. Տեր Շահե վարդապետ ԱնանյանԿիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներինՏեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ Ռումանիոյ հայոց թեմՊաշտոնական․ 3 ֆուտբոլիստ հեռացավ Ուրարտուից«Քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները ևս»․ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Անմահ ՊատարագԱննան երրորդ օրն է չի քնում և անում է անհնարինը աղետի մեջ հայտնված մեր հայրենակիցների համար, իսկ պարեկը նրան տուգանում է. Դավիթ ՂահրամանյանՔարկոփ գյուղը գրեթե դատարկ է․ բնակիչները աղետի հետևանքով զրկվել են ջրից, գազից ու լույսից․ News.amՍկզբում Կաթողիկոսին խոչընդոտելու գործը համակարգում էր ահա այս շնաբարո դուրսպրծուկը․ իրավապաշտպանՀՀ տարբեր բուհերում հավաքագրվում են խմբեր՝ աղետից տուժած բնակավայրեր մեկնելու նպատակովՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններիցՊապիկյանը Բելգիայում այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության գրասենյակՓաշինյանը լեգիտիմ չէ և պետք է հեռանա. «Մայր Հայաստան»Սանահինից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ, 141-ը շարունակում են մնալ այնտեղ․ իրավիճակը աղետի գոտում«Ասել են՝ բարեգործական միջոցառում է, նույնիսկ չի իմացել, որ դրես կոդ կա». Սոնա Շահգելդյանի մայրը՝ Աննա Հակոբյանի օգնականի փարթիին դստեր մասնակցության մասին. Aravot.am
Ամենադիտված